Գյումրիի նախկին ինֆեկցիոն հիվանդանոցի շենքը դատարկ է․ միավորման արդյունքում 60 հոգանուց աշխատակազմը տեղափոխվել է Գյումրի ԲԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

 Գյումրիի նախկին ինֆեկցիոն հիվանդանոցի շենքը դատարկ է․ միավորման արդյունքում 60 հոգանուց աշխատակազմը տեղափոխվել է Գյումրի ԲԿ

17:09 21.01.2023

Գյումրիի նախկին ինֆեկցիոն հիվանդանոցի շենքը դատարկվել է։ Որպես ինֆեկցիոն բաժանմունք այն տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն: Հիշեցնենք, ինֆեկցիոն հիվանդանոցը այն երեք բուժհաստատություններից մեկն էր, որը միավորվեց Գյումրի ԲԿ-ին, բայց նախապես որոշված էր, որ ինչպես Գյումրիի ծննդատունը, պաթոլոգոանատոմիական լաբորատորիան, այն մնալու էր իր շենքում, միայն տեղափոխություն էր նախատեսված ուռուցքաբանական հիվանդանոցի համար։

Ինֆեկցիոն հիվանդանոցի դռանը փակցված գրությունը մարդկանց  տեղեկացնում է, որ հիվանդանոցը տեղափոխվել է ու գործում է Գյումրի ԲԿ-ում։ Տեղափոխությունը պարզվեց կատարվել է տարեվերջին, հիմա երկհարկանի շենքն ու հարակից բոլոր կառույցները դատարկ են, միայն իր տեղում շարունակում են աշխատել ռենտգեն և ֆլյուրոգրաֆիկ բաժինները, սարքավորումները դեռ տեղում են։

«7-10 հիվանդով միանշանակ մենք նպատակահարմար չգտանք շարունակել էդ շենքում գործունեությունը, եթե շարունակեինք, կունենայինք ահռելի պարտքեր։ Նախքան դեկտեմբերը արդեն պարզ երևում էր, որ մենք աշխատում էինք երկու միլիոն դրամ, բայց ծախսում էինք մոտ 12 միլիոն»,- ասում է Գյումրի ԲԿ-ի տնօրեն Արմեն Իսահակյանը։

Շենքից ինֆեկցիոնի տեղափոխությունը «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրենի համար թվերի՝ այսինքն, ֆինանսական հիմնավորումների տեսքով են։ Տարեվերջին են հաշվարկել, որ ծախսերը գերազանցել են եկամուտները, հետևանքում՝ ինֆեկցիոնը իր շենքում մնալով կուտակել է 8 մլն դրամի պարտք, որը փոխհատուցել, ըստ կենտրոնի տնօրենի, դեռ սպասում են։

Փոքր բյուջեով աշխատող 60 հոգանոց բուժանձնակազմը այժմ տեղավորվել է բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժանմունքի ընդամենը մի հատվածում։ Իսկ նպատակային կամ արդյունավետ գործելը հիմնավորում են այսպես , որ  բաժանմունքը միացված է թթվածնային կենտրոնական համակարգին, հիվանդները գործիքային և այլ հետազոտություններ անցնելու համար ստիպված չեն լինում տարբեր բուժհաստատություններ այցելել։

Տեղափոխության արդյունքում, հավանաբար հիվանդանոցի բյուջեն կվերանայվի, ինչպես նաև ինֆեկցիոնից տեղափոխված 60 հոգանոց աշխատակազմի թիվը, կրճատումներն անխուսափելի են լինելու:

Իսկ ինչ են լինելու նախկին ինֆեկցիոն հիվանդանոցի շենքն ու հարակից կառույցները․  Արմեն Իսահակյանը նշում է, որ հստակ առաջարկներ դեռ չկան։ Հիշեցնենք, որ այժմ դատարկ և անօգտագործելի տարածքների են վերածված Գյումրիի նախկին վիրաբուժական, նախկին Սամարիթեր և «Ճերմակ» հիվանդանոցների շենքերը, իսկ վերջին մեկուկես տարում նաև ուռուցքաբանական հիվանդանոցը։

«Չեմ կարծում շենքը դատարկ մնա, կան տարբեր առաջարկներ, որոնք կքննարկվեն, մենք էլ կիրականացնենք։ Եթե շենքը դատարկ մնաց, կտանք Պետգույքին, իրենք էլ համապատասխան իրենց աշխատանքները կանեն»,-նշում է Արմեն Իսահակյանը։

Դատարկ մնացած շենքն, ըստ Գյումրի ԲԿ-ի տնօրենի, ունի վերանորոգումների ու արդիականացման կարիք: Այս պահին շենքի մի հատվածը տրամադրված է վարձակալական հիմունքներով, որտեղ գործում է լաբորատոր ծառայություն: Նախկին բուժհաստատության տարածքն, ամեն դեպքում, պահելու են այլընտրանքային, եթե համաճարակային իրավիճակներ լինեն, ինչպես Քովիդի տարածվածության ժամանակ էր, պրոֆիլավորելու և գործելու համար։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

23:25 22.11.2024

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում վերջին շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված է համարում, այլ` կապված համակարգերի ու աշխատանքային գործունեության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանի 6 պաշտոնանկություններին: «Կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք, այսպես թե այնպես, հրապարակայնորեն քննարկվում են: Բայց նաև պարտադիր չէ, որ […] ...

Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյով

23:18 22.11.2024

Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյով

Իսպանիայի իշխանությունները «չարաշահումների» համար տուգանել են եվրոպական մի քանի բյուջետային փոխադրողների՝ ընդհանուր առմամբ 179 միլիոն եվրոյով՝ ներառյալ ձեռքի ուղեբեռի և նստատեղերի ամրագրման համար լրացուցիչ վճարներ գանձելու համար: Իսպանիայի սպառողների իրավունքների պաշտպանության նախարարությունը ուժի մեջ է թողել դեռ մայիսին կայացված որոշումը՝ մերժելով ընկերությունների կողմից ներկայացված բողոքները։ Նախարարության զեկույցում նշվում է, որ ավիափոխադրողները խախտում են սպառողների իրավունքները՝ […] ...

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքը

23:10 22.11.2024

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքը

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է հարձակվող Կիլիան Մբապեի աշխատավարձը և բոնուսները վճարելու գործով ՊՍԺ-ի բողոքը, հայտնում է AS-ը: Ավելի վաղ փարիզյան  ակումբը հրաժարվել էր կատարել երկրի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) բողոքարկման դատարանի կայացրած վճիռը և գործը քննելու համար դիմել էր Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա: Այժմ միակ ելքն Օլիմպիական կոմիտե կամ աշխատանքային վեճերի դատարան դիմելն է, այլապես […] ...

BACK_TO_TOP