20:53 06.03.2018
ՌԴ նախագահի թեկնածու, սկանդալային հաղորդավարուհի և շոումեն Քսենյա Սոբչակը հերթական սկանդալային հայտարարությունն է արել: Նա դիմել է Ուկրաինայի դեսպանատուն, որպեսզի թույլտվություն ստանա Ղրիմ մեկնելու համար:
«Ես արդեն նամակ եմ հղել Ուկրաինայի դեսպանատուն և սպասում եմ պատասխանին: Եթե մեկնեմ Ղրիմ, ես միայն Ուկրաինայի տարածքով պետք է գնամ: Ես դա ճիշտ եմ համարում»,-ասել է Սոբչակը «Эхо Москвы» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ:
ՌԴ նախագահի թեկնածուն ավելի վաղ իր կարծիքն էր հայտնել Ղրիմի պատկանելության մասին՝ նշելով, որ իրավաբանական տեսանկյունից այն ուկրաինական տարածք է: Սոբչակը նաև առաջարկել էր թերակղզում նոր հանրաքվե անցկացնել:
Սկանդալային թեկնածուի հերթական հայտարարությունը նոր քննարկումների պատճառ է դարձել համացանցում և ռուսական ԶԼՄ-ում:
14:35 17.04.2025
Ի գիտություն ապրիլի 19-ին Լոռու մարզում նախատեսված քայլարշավի մասնակիցներիՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ապրիլի 19-ին Լոռու մարզի Դսեղ գյուղ՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան և Բարձրաքաշի Սբ Գրիգոր վանական համալիր նախատեսվող քայլարշավի (https://escs.am/am/news/28375) համար ընտրվել է 50 մասնակից: Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թ․ ապրիլի 19-ի քայլարշավին գրանցված, սակայն այս անգամ չընտրված մասնակիցները նախարարության կողմից կհրավիրվեն հետագա նմանաբնույթ միջոցառումներին […] ...
14:29 17.04.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարարինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովին: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2024 թվականին մակրոտնտեսական ոլորտում ԵԱՏՄ անդամ երկրների արձանագրած ցուցանիշները: Մտքեր են փոխանակվել համաշխարհային տնտեսական զարգացումների շուրջ: ...
14:20 17.04.2025
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԱպրիլի 17-ին` Ավագ Հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը: Այս առիթով առավոտյան Մայր Տաճարում կատարվեց Ապաշխարողաց կարգ, այնուհետև՝ Միջօրեի ժամերգություն: Ժամերգության ավարտին Միածնաէջ Տաճարում ձեռամբ Մայր Աթոռի փոխլուսարարապետ Հոգեշնորհ Տ․ Դավիթ աբեղա Օհանյանի մատուցվեց Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ մեր […] ...
14:11 17.04.2025
«Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմիցՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ, որը շնորհվում է անհատներին, հաստատություններին կամ հասարակական կազմակերպություններին, որոնց կողմից իրականացվող (առնվազն երկու տարի) ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն երկարաժամկետ ազդեցություն աղջիկների և կանանց կրթության վրա: Մրցանակն ուղղված է կայուն զարգացման 4-րդ և 5-րդ նպատակների իրականացմանը, այն է՝ ապահովել ներառական ու որակյալ կրթություն բոլորի համար և ողջ կյանքի ընթացքում […] ...
14:00 17.04.2025
Մի բան է հարգանք մատուցել անցյալին, պատմությանը, և բոլորովին այլ բան ապրել անցյալով․ Միրզոյանը՝ թուրք լրագրողներինԱնթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցների: Լրագրողներից մեկը հարցրել է․ «Փաշինյանը նշեց, որ ձեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ներկայումս ձեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում չէ։ Ուրեմն, կարծում եք, այս հարցը այլևս լարվածության աղբյուր չի՞ լինի Թուրքիայի և Հայաստանի միջև։ […] ...
13:48 17.04.2025
Իրազեկում՝ շրջանառության հարկի գումարից ծախսերի նվազեցման վերաբերյալ2025 թվականից շրջանառության հարկ վճարողները առևտրական, արտադրական, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործունեության տեսակների մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից օրենսգրքով սահմանված կարգով նվազեցնում են այդ գործունեության տեսակների հետ կապված ծախսերը։ Ստորև ներկայացնում ենք շրջանառության հարկի գումարից ծախսերի նվազեցման առանձնահատկություններն՝ ըստ գործունեության տեսակների։ Առևտրական գործունեության մասով․ շրջանառության հարկը հաշվարկվում է 10% դրույքաչափով, շրջանառության հարկի գումարից նվազեցվում են հաշվետու […] ...