Կուզեի, որ ամեն մեկս փորձենք մեր տեղում լինենք և բարեխղճորեն կատարենք մեր գործը. ՀՀ նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 01 2025
  • $
    396.56
  • RUBLE
    3.71
  • 413.89
WEATHER
-0.91 oC

Կուզեի, որ ամեն մեկս փորձենք մեր տեղում լինենք և բարեխղճորեն կատարենք մեր գործը. ՀՀ նախագահ

15:51 12.01.2023

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հունվարի 12-ին տեղի է ունեցել խորհրդի նիստ, որին մասնակցել են Հանրապետության նախագահ, համալսարանի խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը, խորհրդի անդամներ, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչներ:

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, նիստում քննարկվել է ՀՊՏՀ-ի 2022 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը:

Նախքան օրակարգային հարցերին անցնելը՝ Վահագն Խաչատուրյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ երկրի առջև ծառացած խնդիրները չպետք է որևէ կերպ խոչընդոտ հանդիսանան համալսարանի նորանոր հաջողություններ արձանագրելու գործընթացին, այլ պետք է անել ամեն հնարավորը՝ զարգացման բնականոն ուղով առաջ ընթանալու համար:

«Հասկանալով այն դժվարությունները, որոնց առջև մենք կանգնած ենք՝ որպես երկիր, կուզեի որ ամեն մեկս փորձենք մեր տեղում լինենք և բարեխղճորեն կատարենք մեր գործը, ուսանողներն իրենց տեղում պետք է լինեն, դասախոսներն՝ իրենց, համալսարանի ադմինիստրացիան՝ իր տեղում և մենք բոլորս մեր աշխատանքները կատարենք: Հավատացեք, որ իշխանությունը, կառավարությունը կամ մյուս մարմիններն ամեն ինչ անում են, որպեսզի վերջին ժամանակաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, խնդիրներին լուծում տրվի: Բավականին բարդ է լուծում գտնելը, որովհետև հարևան երկիրն ուղղակի անհասկանալի, անտրամաբանական քայլեր է անում, բայց համոզված եղեք, որ այն պատասխանները, որոնք մենք պետք է տանք՝ հավասարակշռված, բազմակողմանի ուսումնասիրված են լինելու և ցանկացած քայլի դեպքում հաշվի են առնվելու բոլոր հետևանքները»,- նշել է նախագահը:

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է օգտագործի իր առավելությունները, որոնք կայանում են նաև նրանում, որ «մենք մեր հասարակական, քաղաքական և առօրյա կյանքում մեր գործունեության մեջ ինքնուրույն որոշումներ ենք կայացնում»:

Օրակարգի հարցերի շարքում զեկուցմամբ հանդես է եկել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը, որը ներկայացրել է համալսարանի 2022թ. գործունեության տարեկան հաշվետվությունը, համալսարանի 2022թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի կատարման արդյունքները, 2023 թվականի եկամուտների և ծախսերի նախահաշիվը, ինչպես նաև համալսարանի 2023-2027թթ. զարգացման ռազմավարությունը։

Խորհուրդը որոշել է հավանության արժանացնել գործունեության տարեկան հաշվետվությունը, բավարար գնահատել նախահաշվի կատարման արդյունքները, հաստատել 2023թ. եկամուտների և ծախսերի նախահաշիվը, ինչպես նաև՝ համալսարանի 2023-2027 թթ. զարգացման ռազմավարությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարավային Կորեայի նախագահի նստավայրում տեղի է ունեցել բազմահազարանոց ցույց

19:52 02.01.2025

Հարավային Կորեայի նախագահի նստավայրում տեղի է ունեցել բազմահազարանոց ցույց

Պահպանողական կազմակերպությունների հանրահավաքը՝ ի պաշտպանություն Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլի, տեղի է ունեցել Սեուլի նրա նստավայրի մոտ, քանի որ հունվարի 6-ին լրանում է պետության ղեկավարի ձերբակալման հրամանը։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ցույցը կազմակերպվել է դեպի բնակավայր տանող ճանապարհի հարևանությամբ գտնվող ավտոճանապարհին։ Այս անգամ, չնայած ցուրտ եղանակին, ոստիկանության ոչ պաշտոնական գնահատականներով, […] ...

Ֆիդանը հայտարարել է Ուկրաինայում անհապաղ զինադադարի անհրաժեշտության մասին

19:35 02.01.2025

Ֆիդանը հայտարարել է Ուկրաինայում անհապաղ զինադադարի անհրաժեշտության մասին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ իր երկիրը հանդես է գալիս Ուկրաինայում անհապաղ հրադադարի օգտին։ Այս մասին նա ասել է Անկարայում իր բելգիացի գործընկեր Բեռնար Քվենտինի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Մենք քննարկել ենք տարածաշրջանային թեմաներ, ներառյալ Ուկրաինան: Մենք, իհարկե, ցանկանում ենք անհապաղ զինադադար և խաղաղության հաստատում Ուկրաինայում: «Այս պատերազմը, որը տեղի է […] ...

Շվեդիան 27 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման համար

19:07 02.01.2025

Շվեդիան 27 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման համար

Շվեդիայի իշխանությունները վճարելու են Ռումինիայի կողմից Ուկրաինային Patriot զենիթահրթիռային համակարգի մատակարարման համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Շվեդիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։ «Կառավարությունը որոշել է 300 միլիոն շվեդական կրոն (մոտ 27 միլիոն դոլար) հատկացնել որպես անուղղակի աջակցություն Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը։ Միջոցները կուղարկվեն Ռումինիա՝ Ուկրաինային փոխանցված Patriot համակարգը փոխարինելու համար»,-ասել են պաշտպանության գերատեսչության […] ...

Իսրայելական բանակը հարձակվել է Գազայի հատվածի հարավում գտնվող ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանի վրա

18:45 02.01.2025

Իսրայելական բանակը հարձակվել է Գազայի հատվածի հարավում գտնվող ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանի վրա

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման զինված թևի հրամանատարական կենտրոնի վրա Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տեղեկություններով՝ արմատականների շտաբը ստեղծվել է Խան Յունիս քաղաքային շենքում՝ հումանիտար գոտու տարածքում։ «Հրամանատարության և կառավարման կենտրոնն օգտագործվել է ահաբեկիչների կողմից՝ ծրագրելու և իրականացնելու հարձակումներ Իսրայելի պաշտպանության […] ...

NYT. ՄԱԿ-ը պատրաստվում է դադարեցնել UNRWA-ի աշխատանքը Գազայում և Արևմտյան ափում

18:23 02.01.2025

NYT. ՄԱԿ-ը պատրաստվում է դադարեցնել UNRWA-ի աշխատանքը Գազայում և Արևմտյան ափում

ՄԱԿ-ը պատրաստվում է դադարեցնել Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը (UNRWA)՝ Իսրայելի կողմից երկրում գործակալության աշխատանքի արգելքի պատճառով: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես նշում է հրատարակությունը, համաշխարհային կազմակերպությունը պատրաստվում է կրճատել UNRWA-ի աշխատանքը ինչպես Գազայի հատվածում, այնպես էլ Հորդանան գետի արեւմտյան ափում։ Համաշխարհային կազմակերպության պաշտոնյաները նշում […] ...

Իսրայելը անօդաչու թռչող սարք է օգտագործել հարավային Լիբանանի երկու գյուղերի վրա հարձակվելու համար

18:18 02.01.2025

Իսրայելը անօդաչու թռչող սարք է օգտագործել հարավային Լիբանանի երկու գյուղերի վրա հարձակվելու համար

Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Բեյթ Լիֆ և Յաթեր քաղաքների ցամաքային թիրախներին, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ կան: Այս մասին հայտնում է Janoubia լրատվական պորտալը։ Անօդաչու թռչող սարքի հարձակումը տեղի է ունեցել տարածքում իսրայելական հատուկ ջոկատայինների կողմից իրականացված մաքրման գործողությունից հետո: «Հեզբոլլահ»-ին պատկանող հրթիռային կայանների կամ զինամթերքի պահեստների հայտնաբերման […] ...

BACK_TO_TOP