Գրիպի նոր համավարակը 33 միլիոն մարդու կյանք կարող է խլել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+13.09 oC

Գրիպի նոր համավարակը 33 միլիոն մարդու կյանք կարող է խլել

21:19 06.03.2018

Մասնագետներն ահազանգում են գրիպի նոր համավարակի վտանգի մասին: Հայտնի բժիշկ Ջոնաթան Քուիկը հոդված է հրապարակել The Daily Mail-ում և կանխատեսել, որ վարակը կարող է ընդամենը 200 օրվա ընթացքում 33 միլիոն, իսկ 2 տարիների ընթացքում՝ ավելի քան 3 հարյուր միլիոն մարդու կյանք խլել:  Մասնագետի կարծիքով համավարակի պատճառ կարող է դառնալ գրիպի բացիլի նոր մուտացիան, ինչը հիվանդությունը կարող է դարձնել ամենավտանգավորը մարդկության պատմության ընթացքում:

«Հիմա մենք խոցելի ենք, ինչպես 100 տարի առաջ, երբ 1918 թվ.-ին  իսպանական գրիպի համաճարակը վարակեց աշխարհի բնակչության մեկ երրորդին և 100 միլիոն մարդու կյանք խլեց: Այն դեռ մնում է ամենամահացու համաճարակը պատմության մեջ»,- ասել է բժիշկը:

Ջոնաթան Քուիկը համարում է, որ համավարակը կանխելու միակ ճանապարհն այնպիսի պատվաստանյութի ստեղծումն է, որը հավասարապես արդյունավետ կլինի գրիպի բոլոր շտամների դեմ: 

 


Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Չելսին» սեփական հարկի տակ սենսացիոն պարտություն է կրել Բիչախչյանի «Լեգիայից»

11:30 18.04.2025

«Չելսին» սեփական հարկի տակ սենսացիոն պարտություն է կրել Բիչախչյանի «Լեգիայից»

Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Չելսին» սեփական հարկի տակ «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում 1-2 հաշվով սենսացիոն պարտություն է կրել Վարշավայի «Լեգիայից»։ Լեհական թիմից հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը փոխարինման է դուրս եկել 86-րդ րոպեին։ «Չելսին», չնայած պարտությանը, դուրս է եկել կիսաեզրափակիչ։ ...

Ուկրաինական կարգավորման շուրջ քննարկումները չեն կարող հավերժ շարունակվել․ Ռուբիո

11:25 18.04.2025

Ուկրաինական կարգավորման շուրջ քննարկումները չեն կարող հավերժ շարունակվել․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ ուկրաինական կարգավորման շուրջ քննարկումները չեն կարող հավերժ շարունակվել։ «Դա հավերժ չի շարունակվի», – ասել է նա YouTube-ով հեռարձակված մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը։ ...

ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է Մ-17-Նռնաձոր ճանապարհը

11:07 18.04.2025

ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է Մ-17-Նռնաձոր ճանապարհը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է Մ-17-Նռնաձոր-/Հ-49/ մոտ 13կմ երկարության ճանապարհը։ Առաջին փուլում կիրականացվեն հողային աշխատանքներ, կտեղադրվեն արհեստական կառուցվածքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

«Արսենալը»` ՉԼ գլխավոր ֆավորիտ

10:45 18.04.2025

«Արսենալը»` ՉԼ գլխավոր ֆավորիտ

Opta-ի մասնագետները քառորդ եզրափակիչ փուլի ավարտից հետո գործարկել են սուպերհամակարգիչ և կրկին հաշվարկել թիմերի՝ 2024/25 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայում հաղթելու հնարավորությունները։ Ըստ հաշվարկների՝ «Արսենալը» ներկայումս մրցաշարի գլխավոր ֆավորիտն է: Թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 28.7 տոկոս։ Երկրորդ տեղում է «Ինտերը»՝ 25.5 տոկոսով, իսկ ՊՍԺ-ն 24 տոկոսով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Ուշագրավ է, որ ամենացածր շանսերն ունի […] ...

Էջմիածնում ձերբակալված 38-ամյա երևանցու խուզարկությամբ հայտնաբերվել է 18 գրամից ավելի մարիխուանա

10:37 18.04.2025

Էջմիածնում ձերբակալված 38-ամյա երևանցու խուզարկությամբ հայտնաբերվել է 18 գրամից ավելի մարիխուանա

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի և մարզի պարեկների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 16-ին Էջմիածնի Զվարթնոց թաղամասում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալել և, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, Վաղարշապատի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 38-ամյա մի տղամարդու։ Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է […] ...

Սահմանային անցակետում հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվող․ խափանման միջոցը՝ կալանք

10:30 18.04.2025

Սահմանային անցակետում հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվող․ խափանման միջոցը՝ կալանք

Ապրիլի 16-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 37-ամյա մի օտարերկրացի։ Նա 2022 թվականի մարտի 4-ից Ուզբեկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ...

BACK_TO_TOP