Թուրքիան «С-400»-ներից չի հրաժարվի նույնիսկ պատժամիջոցների դեպքում. Էրդողան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 04 2025
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+8.09 oC

Թուրքիան «С-400»-ներից չի հրաժարվի նույնիսկ պատժամիջոցների դեպքում. Էրդողան

18:06 06.03.2018

Ռուսաստանից «С-400» զենիթահրթիռային համակարգեր գնելու մտադրությունից Թուրքիան չի հրաժարվի նույնիսկ հնարավոր պատժամիջոցների պարագայում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Դուք ոչինչ չէիք ասում Հունաստանին (այդ երկիրը Ռուսաստանից գնել է «С-300» համակարգեր – խմբ.), ասում էիք, որ Թուրքիային թույլ չեք տա գնել «С-400» համակարգեր, Ռուսաստանի հետ համաձայնագիրը համարում էիք սխալ։ Դուք նաև ասում էիք, որ կարող եք պատժամիջոցներ մտցնել։ Մենք չենք պատրաստվում ձեզ հաշվետու լինել։ Մենք առանց զիջումների կգնանք ճիշտ ճանապարհով՝ մեր սեփական նպատակներին հասնելու համար», – հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանի խոսքերը վերաբերում են ԱՄՆ-ի կողմից հնարավոր պատժամիջոցներին, որոնք սահմանված են, մասնավորապես, Ռուսաստանի ռազմարդյունաբերական ընկերությունների նկատմամբ։ Դրանով իսկ արգելվում են գործարքներն այդ ընկերությունների հետ, ինչը նշանակում է, որ պատժամիջոցները կարող են անդրադառնալ նաև Ռուսաստանին զենք պատվիրող պետությունների վրա։

Հավանական է, որ այս պատժամիջոցների ցանկում ռուսական ռազմարդյունաբերական ընկերությունները ներառելիս Վաշինգտոնը հաշվի է առել նաև Թուրքիայի՝ Ռուսաստանի «С-400» համակարգեր գնելու գործարքն ու փորձել է խափանել այն:

Սակայն թուրքական ղեկավարությունн արդեն տևական ժամանակ բոցաշունչ հայտարարություններ է անում այն մասին, որ իրենք չեն հրաժարվի այս գործարքից, քանի որ դա հուսալի հակաօդայինն պաշտպանություն ունենալու՝ իրենց միակ տարբերակն է, սակայն իրականում սա կարող է լինել թուրքական քաղաքականության մի մասը։

Անկարան իրականում ցանկանում է ունենալ սեփական արտադրության ՀՕՊ համակարգ և կախված չլինել գերտերություններից։ Բանն այն է, որ զենք վաճառելով Թուրքիային՝ այդ գերտերությունները կարող են ժամանակ առ ժամանակ քաղաքական պահանջներ ներկայացնել Անկարային՝ սպառնալով դադարեցնել զինամթերքի մատակարարումը կամ այդ համակարգերի սպասարկումը (առանց սպասարկման ցանկացած զինատեսակ շարքից դուրս է գալիս նախատեսվածից ավելի շուտ)։

Թուրքիան համաձայն կլիներ այդ զենիթահրթիռային համակարգերը գնել ՆԱՏՕ-ի դաշնակիցներից ու հատկապես ԱՄՆ-ից, որն արտադրում է Patriot համակարգեր։ Սակայն թուրքական կողմի պայմաններից մեկը համակարգերի արտադրության տեղայնացումն էր՝ զինատեսակն ու դրա հարակից ամեն ինչն արտադրելու տեխնոլոգիան ներկրել ու ներդնել Թուրքիայում՝ հետագայում կախվածությունից խուսափելու համար։

Վաշինգտոնը, սակայն, իրեն նման ճոխություն թույլ տալ չի կարող, քանի որ կկորցնի ազդեցությունն, ու նաև վտանգ կա, որ այդ համակարգերի սխեմաները կարող են հայտնվել այլ կողմերի (օրինակ` Ռուսաստանի) ձեռքում, քանի որ Անկարան մերթ ընդ մերթ շատ լավ հարաբերություններ է հաստատում Մոսկվայի հետ։

Թուրքիայի կողմից հակաօդային սպառազինության ձեռքբերումների հնարավոր տարբերակների ու դրանց ձախողման մասին ավելի մանրամասն գրել ենք ShantNews-ի նախորդ հոդվածներից մեկում։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի ռազմարդյունաբերական ընկերությունների վրա սահմանված պատժամիջոցների ու Հայաստանի վրա դրանց ազդեցությանը, ապա այս հարցին անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։

«Չափազանցվում է այն վտանգը որը կա, բայց դա չի նշանակում, որ պետք է անուշադրության մատնել, պետք է անընդհատ հետևել: Չկա հասունացած հարց, որը պահանջի թե ռուսաստանյան, թե ամերիկյան կողմի հետ բնակցություններ», – ասել է նա:

Փոխնախարարի խոսքով՝ հայկական կողմը շահագրգիռ է պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ փոխգործակցության դաշտում, քանի որ դա Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչներից է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

00:59 05.04.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

100 հաղթանակ. «Լիվերպուլի» ուշագրավ ցուցանիշը

00:56 05.04.2025

100 հաղթանակ. «Լիվերպուլի» ուշագրավ ցուցանիշը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Լիվերպուլը» 1:0 հաշվով հաղթելով «Էվերթոնին» ուշագրավ ցուցանիշ է գրանցել, հաղորդում է թիմի ինստագրամյան էջը: Դերբիում «Լիվերպուլը» տարել է հոբելյանական 100-րդ հաղթանակը: Թիմերն անցկացրել են 246-րդ դերբին: Այդ խաղերից 68-ում հաղթել է «Էվերթոնը», իսկ 78-ում գրանցվել է ոչ-ոքի: ...

Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

00:53 05.04.2025

Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապուա Նոր Գվինեային պատկանող Նոր Բրիտանիա կղզու ափերի մոտ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Կիմբե քաղաքից 185 կմ հյուսիս-արևելք (Նոր Բրիտանիայի կղզի), որտեղ ապրում է 18,8 հազար մարդ: Նշվում է, որ օջախը գտնվել է 49 կմ խորության վրա։ Տուժածների և ցունամիի վտանգի […] ...

ԱԳՆ գլխավոր քարտուղարը Չեխիայում փորձագետներին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

00:44 05.04.2025

ԱԳՆ գլխավոր քարտուղարը Չեխիայում փորձագետներին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Ապրիլի 4-ին Չեխիայում ՀՀ դեսպանությունում աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Չեխիայի քաղաքագիտական և այլ հետազոտական և վերլուծական կենտրոնների փորձագետների հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Գլխավոր քարտուղարը հանդիպման մասնակիցների հետ քննարկել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը՝ նրանց ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության […] ...

Էմինեմը պապիկ է դարձել

00:32 05.04.2025

Էմինեմը պապիկ է դարձել

Ամերիկացի ռեփեր Մարշալ Մեթերսը, ով հայտնի է Էմինեմ կեղծանվամբ, պապիկ է դարձել։ Ռեփերի դուստրը՝ Հեյլի Ջեյդ Սքոթը, հրապարակել է իր առաջնեկի լուսանկարները Instagram-ում: Հեյլիի նկարներից պարզ է դարձել, որ երեխան ծնվել է մարտի 14-ին: Տղային անվանել են Էլիոթ Մարշալ, երկրորդ անունը՝ ի պատիվ հայտնի պապիկի։ 52-ամյա երաժշտի դուստրը՝ Հեյլին, ամուսնացել է իր սիրելիի՝ Էվան ՄաքՔլինթոքի […] ...

Լարսը բաց է

00:21 05.04.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP