Բնապահպանության նախարարության 100 օրը. ամփոփում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Բնապահպանության նախարարության 100 օրը. ամփոփում

14:56 17.08.2018

Բնապահպանության նախարարությունն ամփոփել է աշխատանքային 100 օրը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնում է բնապահպանության ոլորտում կատարված աշխատանքները:

Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների գործածության աստիճանական կրճատման գործընթացը։ Առաջին փուլում պիլոտային քաղաք է ընտրվել Արագածոտնի մարզի Թալին քաղաքը, որտեղ բնապահպանության նախարարության և Թալինի քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպվել են «Կանաչ Թալին» մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակներից հրաժարված ՀՀ առաջին համայնք» թեմայով հանրային լսումները։

Առաջիկայում նախատեսվում է տեղական և միջազգային կազմակերպությունների ներգրավմամբ իրականացնել առկա խնդիրների լուծմանն ուղղված հստակ միջոցառումներ:

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագրի շրջանակներում Արարատյան դաշտի 3 խոշոր ձկնաբուծական տնտեսության («Ալեքս Գրիգ», «Ինտեր Ակվա», «Գոլդեն Ֆիշ-կ» ՍՊԸ-ներ) 15 ջրառի կետերում տեղադրվել են առցանց հոսքաչափական սարքավորումներ:

Ստեղծվել է տեղեկատվական բազա՝ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման արդյունքում գոյացած ընդերքօգտագործման թափոնների լքված/տիրազուրկ արտադրական լցակույտերի, թափոնների փակված օբյեկտների վերաբերյալ։ Ապահովվել է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների նվազեցման/բացառման միջոցառումների մշակման համար անհրաժեշտ վերլուծական տեղեկատվության առկայությունը:

«Առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն տնտեսական գործունեության մեթոդաբանության կիրառումը` բաց այրման աղբյուրներից կայուն օրգանական աղտոտիչների ոչ կանխամտածված արտանետումների նվազեցման համար» ծրագրի շրջանակներում ավարտվել են Արարատ քաղաքի աղբավայրի բարելավման և ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները։ Իրականացվել են նաև աղբավայրի ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքներ (ձեռք են բերվել աղբ խտացնող մեքենա, պոլիէթիլենային թաղանթ, աղբամաններ):

Հունիսի 5

Բնապահպանի օրվա կապակցությամբ նորանշանակ փոխնախարար Գնել Սանոսյանը նախարար Էրիկ Գրիգորյանի, փոխնախարար Խաչիկ Հակոբյանի, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի և նախարարության մի շարք աշխատողների հետ այցելեց «Խոսրովի արգելոց»։

Այցելությունը երկու նպատակ ուներ․

1. Տոնական միջոցառումները շարունակել «Խոսրովի արգելոցում» և մեկ անգամ ևս հանրության ուշադրությունը հրավիրել բնության այդ հրաշք հատվածի վրա։

2. Տեսնել և գնահատել նախորդ տարվա հրդեհից վնասված հատվածի վիճակը, վերականգնման տեմպերը։

8 հունիս

Շրջակա միջավայրի միջազգային օրվա կապակցությամբ բնապահպանության նախարարությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը և Հայաստանում Շվեդիայի դեսպանատունը կազմակերպել էին «Առերեսում կլիմայի հետ. Շվեդիայի և Հայաստանի երգիծանկարիչները Ձեզ համար մտորումների առիթ են ստեղծել» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված էին Հայաստանի և Շվեդիայի ծաղրանկարիչների գործերը, որոնցում պատկերված էին կլիմայի գլոբալ փոփոխությունների հետևանքները ներկայացնող իրավիճակներ։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփն իր ողջույնի խոսքում կարևորել է բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկման նման միջոցառումները և շեշտել, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կրթական բաղադրիչներով այն կտարածվի հասարակության լայն շրջանակներում՝ բնապահպանական նոր գաղափարներ ստանալու ակնկալիքով։

Իր ելույթում Գնել Սանոսյանն ընդգծել է արվեստի լեզվով բնապահպանական խնդիրների ներկայացման անհրաժեշտությունը։ «Այս խորիմաստ և մատչելի նկարներով ներկայացվում է կլիմայի գլոբալ փոփոխության բարդ խնդիրը և հասարակությանը կոչ է արվում մասնակից լինել բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը»,- նշել է նախարարի տեղակալը և շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցչին և Հայաստանում Շվեդիայի դեսպանին բնապահպանության ոլորտում արդյունավետ համագործակցության համար:

13 Հունիս

Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ Սևանա լճի պահպանության, ապօրինի ձկնորսության հիմնախնդրի և արդյունագործական ձկնորսության հնարավորությունների վերաբերյալ, որին մասնակցել են ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբիրելյանը, «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը, Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտեմ Թարզյանը, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, ինչպես նաև նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ։

Աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել է նաև ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տվյալները՝ Սևանա լճում ձկան պաշարներին և որսի արգելքի ժամանակահատվածների վերաբերյալ։ Ներկայացված գիտական ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա քննարկման մասնակիցները հնարավոր են համարել սահմանափակ չափաքանակով արդյունագործական որսի թույլտվությունը, սակայն դրա համար առաջին հերթին պետք է բացառվի, հատկապես տարվա այս ժամանակահատվածում, ոչ արդյունագործական մեծության /մինչև 500 գրամ/ ձկան որսը և արգելվի այդ նպատակով օգտագործվող որսագործիքների ներմուծումը Հայաստան։ Առաջնահերթ դիտարկվել են նաև Սևանա լճի խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներում հարակից համայնքների բնակիչների ներգրավման մեխանիզմները, որոնք հունիսի 8-ին քննարկվել էին նաև լճին հարակից համայնքների ներկայացուցիչների հետ։

26 հունիս

Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը մասնակցել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած Կովկասի և Կենտրոնական Ասիայի անտառային լանդշաֆտների վերականգնման թեմայով նախարարական հանդիպմանը։ Միջոցառմանը մասնակցել են տարածաշրջանը ներկայացնող երկրների բնապահպանական կառույցների ղեկավարներ և տեղակալներ։

«Պարտավորություններ և ներդրումներ Բոննի մարտահրավերների նպատակներին հասնելու համար» թեմայով քննարկմանը ելույթով հանդես է եկել բնապահպանության նախարարի տեղակալը, որը կարևորել է 2017 թվականին նախաձեռնած Բոննի մարտահրավերները՝ որպես Փարիզյան համաձայնագրի նպատակներին հասնելու միջոց։ Գնել Սանոսյանն առանցքային է համարել անտառների պահպանությունը և անտառտնկման ծավալների մեծացումը, որը ոչ միայն համաձայնագրի դրույթների կատարումն է ապահովում, այլ նաև նպաստում է կենսաբազմազանության պահպանմանն ու անապատացման դեմ պայքարին։ Փոխնախարարը նշել է, որ Հայաստանը անտառածածկ տարածքները 20․1 տոկոսի հասցնելու հավակնոտ գործընթաց է սկսել, ինչը ենթադրում է Հայաստանում առկա 334.1 հազար հեկտար անտառածածկ տարածքներն ավելացնել ևս 260 հեկտարով և այդ նպատակով օգտագործվելու են ինչպես ներքին ռեսուրսները, այնպես էլ միջազգային կառույցներից ակնկալվող աջակցությունը։
Հանդիպման մասնակիցները Աստանայի Խաղաղության և համաձայնության պալատի մոտ ծառատունկ են իրականացրել և այցելել Ղազախստանի մայրաքաղաքի շուրջ ստեղծված կանաչ գոտի։

27 հունիս

Աշխատանքային այց Մասիսի տարածաշրջանի որոշ ձկնաբուծարաններ։ Շրջայց կատարելով և տեղում ծանոթանալով ձկնաբուծարանների աշխատանքներին՝ փոխնախարարը նկատեց, որ կան բավականին լավ օրինակներ, թե ինչպես ավելի արդյունավետ տեխնոլոգիաների շնորհիվ քիչ ջուր և հոսանք ծախսելով ավելի շատ ձուկ բազմացնել:

28 հունիս

Այց Հայաստանի բնության պետական թանգարան։ Փոխնախարարը տեղում ծանոթացավ թանգարանի շենքային պայմաններին, աշխատակիցների հետ քննարկեց մի շարք հարցեր, որոնք կնպաստեն ավելի մեծ հետաքրքրութուն առաջացնել թանգարանի հանդեպ:

29 հունիս

Փոխնախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այց է կատարել Արգելոցապարկային համալիրի Ջրվեժի անտառապարկ։
Նպատակն էր տեղում շենքային պայմաններին ծանոթանալը, տարածքում շրջայց կատարելը, խնդիրների, ծրագրերի, պարկի զարգացման նպատակների ու ուղղությունների մասին լսելը:

1 հուլիս

Փոխնախարար Գնել Սանոսյանը Սևանում մասնակցել է հանրային լողափերի բացման արարողությանը՝ նշելով, որ արդեն ունենք թվով 11 հանրային լողափ՝ ընդհանուր 32 հա մակերեսով, որոնցից 3-ն իրենց հարմարավետությամբ, մատուցվող ծառայությունների որակով, անվտանգության բարձր մակարդակով չեն զիջում մասնավոր լողափերին։
Նախատեսվում է առաջիկայում ավելացնել դրանց թիվը։

Հուլիս 3

«Էկո-Երևան 2800» խորագրով ցուցահանդես` Հայաստանի նկարիչների միությունում։

Հուլիսի 3-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի է ունեցել «Էկո-Երևան 2800» խորագրով ցուցահանդեսը, որում ներկայացված ցուցանմուշների միջոցով նկարիչները փորձել են արտահայտել իրենց մտահոգություններն ու հիացմունքը Երևան քաղաքի բնության հանդեպ։ Բացման խոսքով հանդես է եկել բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը։ Ողջունելով արվեստագետներին, հյուրերին՝ նախարարի տեղակալը բարձր է գնահատել նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև կերպարվեստի լեզվով բնապահպանական հիմնախնդիրները բարձրաձայնելու կարևորությունը։ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը և «Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով» ՀԿ նախագահ Սևադա Սարգսյանը շնորհակալություն են հայտնել բնապահպանության նախարարությանը՝ ցուցահանդեսին աջակցելու և երկու կառույցների միջև համագործակցությունը խորացնելու համար։

Հուլիս 6

Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը հանդիպել է զբոսաշրջությամբ զբաղվող երեք տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները։ Քննարկվել են Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ) 2018թ․ էկոզբոսաշրջության զարգացմանն ուղղված, ինչպես նաև համագործակցության հարցեր։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել էկոզբոսաշրջային միասնական տեղեկատվական համակարգերի ստեղծման և գովազդային ծրագրերի մշակման, տուր-օպերատորների, թարգմանիչների հետ պայմանագրերի կնքման, ինչպես նաև աղբահանության հետ կապված հարցերին։
Նախարարի տեղակալն անդրադարձել է ԲՀՊՏ-ներում առաջիկայում նոր տեխնոլոգիաների ներդրմամբ իրականացվող զբոսաշրջային երթուղիների, կանաչ վիզաների մշակման և կիրառման, էլեկտրոնային վճարման համակարգերի ներդրման, զբոսաշրջության խթանման նպատակով ծառայությունների մատուցման մակարդակի բարձրացման խնդիրներին։ Էկոտուրիզմի խթանումը կնպաստի նաև ԲՀՊՏ-ների մասին տեղեկատվության տարածմանը, իսկ այնտեղ այցելած յուրաքանչյուր ոք ավելի կմերձենա և կարժևորի մեր հարուստ բնությունը ու կներգրավվի նրա պահպանության գործընթացին։

12 հուլիս

Աշխատանքային այց Դիլիջան։
Փոխնախարարը եղել է «Դիլիջան» ազգային պարկի գրասենյակային տարածքում՝ տարբեր տեղամասերում, նկատել բազմաթիվ խնդիրներ, լսել աշխատողների կարծիքներն այդ խնդիրների լուծման վերաբերյալ և տվել ցուցումներ:

Այցելել է «Բնապահպանի տուն», ծանոթացել այն մեթոդներին ու սարքավորումներին, որոնցով ավելի արդյունավետ է ծառահատումների դեմ պայքարելը։

17 հուլիս

Հանդիպում «Որսորդական միությունների» ղեկավար կազմի հետ։
Հանդիպման հիմնական նպատակն էր որսի սեզոնի բացմանը նախապատրաստվելն ու ոլորտին առնչվող օրենսդրական խնդիրները քննարկելը։

Հանդիման ընթացքում կարևորվեցին որսագողության դեմ պայքարը և որսորդների շրջանում կենդանիների վերաբերյալ ինֆորմացիայի տարածումը, ինչն էլ կօգնի իմանալ՝ որ կենդանիներին է թույլատրվում որսալ, երբ և ինչ քանակով։

19 Հուլիս

Բնապահպանության փոխնախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ: Հիմնական նպատակը Եղեգիս գետի ջրային ռեսուրսների փաստացի վիճակի ուսումնասիրությունն էր: Այնուհետև մարզպետի և մարզպետի տեղակալների հետ քննարկվել են մարզի բնապահպանական խնդիրները:

21 հուլիս

Փոխնախարարը մի շարք ՀԿ-ների հետ մասնակցեց շաբաթօրյակին Ծակքար հուշարձանի հարակից տարածքում և գետում։

22 հուլիս

ՀՀ բնապահպանության փոխնախարար Գնել Սանոսյանը շրջայց կատարեց Սևանա լճում՝ լճի ծաղկման հետ կապված իրավիճակին ավելի մանրամասն ծանոթանալու նպատակով։
Ծաղկման ու ջրիմուռների տարածման այն ծավալները և մասշտաբները, որ կա, իսկապես շատ մտահոգիչ է։
Նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ը ջրի փորձանմուշներ է վերցրել և երկուշաբթի կլինեն պատասխանները, որից էլ հետևություններ կանենք։

Փոխնախարարը եղավ նաև Սևանա լճում տեղակայված իշխանի բազմացման ցանցային տնտեսությունում, որտեղից էլ վերցրեց ձկների կերերի նմուշներ, որպեսզի լաբորատոր հետազոտություններից հետո պարզ դառնա, թե այդ տնտեսությունը արդյո՞ք ունի ազդեցություն այս պրոցեսի վրա։

26 հուլիս

Հանդիպում «Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի» անդամների հետ, ովքեր բավականին հետաքրքիր և մտահոգիչ փաստեր ներկայացրեցին Սևանի հատակի ու այնտեղ ընթացող պրոցեսների մասին։

Ձեռք բերվեց պայամանավորվածություն ակտիվ կերպով համագործակցել՝ հատկապես Սևանի հատակի ուսումնասիրության հարցերում։

Օգոստոս 1

Օգոստոսի 1-ին աշխատանքային այցով Շիրակի մարզում էր բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը: Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի, մարզպետի տեղակալներ Սոֆյա Հովսեփյանի ու Արա Մելիքջանյանի հետ կայացած աշխատանքային քննարկման ժամանակ պատասխանատուները անդրադարձել են մարզի բնապահպանության ոլորտին առնչվող մի շարք հիմնահարցերի: Մասնավորապես, Ախուրյան գետի վրա, Ամասիայի նախկին տարածաշրջանում կառուցված ՀԷԿ-երի գործունեությանը վերաբերող խնդիրներին: Մարզային իշխանության ներկայացուցիչները կարևորել են բոլոր կայաններին գործունեության հավասար պայմանների ստեղծումը, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվությունների ժամկետների պահպանումը: Բնապահպանության նախարարի տեղակալը վստահեցրել է, որ ներկայումս իրենք քայլեր են ձեռնարկում այս ոլորտում առկա հիմնահարցերի լուծման համար, որպեսզի տեխնիկական և ինստիտուցիոնալ անբավարար կարգավորումների պատճառով փոքր ՀԷԿ-երը բացասական ազդեցություն չթողնեն ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ գյուղատնտեսության, սոցիալական և տնտեսական երկարաժամկետ զարգացումների վրա: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Վահրամաբերդ գյուղից 2 կմ հարավ-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին գտնվող Մարմաշենի վանական համալիրի պահպանությանն առնչվող հարցեր, վանքի պատերն այժմ խոնավության մեջ են և անհրաժեշտություն է զգացվում ինչպես խոնավության առաջացման պատճառների շուտափույթ ուսումնասիրությունը, այնպես էլ դրանց վերացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը:

Քննարկումից հետո բնապահպանության նախարարի տեղակալն ու Շիրակի մարզպետը շրջայց են կատարել Մարմաշենում, ինչպես նաև մի քանի ՀԷԿ-երում, զրուցել են աշխատակիցների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին, վստահեցրել, որ այս ոլորտի հիմնահարցերը պատասխանատուների ուշադրության կենտրոնում են, արտոնյալներ խնդիրների լուծման ճանապարհին այլևս չեն լինելու։

8 օգոստոս

Երկօրյա աշխատանքային այց Տավուշի ու Գեղարքունիքի մարզեր։
Փոխնախարարը «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հանդիպեց աշխատակիցների հետ, այնուհետև ներկայացրեց նորանշանակ տնօրենին և խոսեցին առաջիկա անելիքների մասին։ Եղան Իջևանի դենդրոպարկում, որտեղ ներկայացված են բավականին հետաքրքիր բուսատեսակներ, իսկ մուտքն անվճար է։
Իջևանում տեղի ունեցավ հանդիպում Տավուշի մարզպետ պարոն Ղալումյանի հետ, հանդիպման ընթացքում քննարկվեցին մարզի բնապահպանական հիմնախնդիրները և հատկապես անդրադարձ կատարվեց անտառահատումներին ու դրա դեմ միասնական պայքարելու կարևորությանը։

Այնուհետև այցելեց «Զիկատար» բնապահպանական կենտրոն, ծանոթանալու կենտրոնի շենքային պայմաններին ու շրջայց կատարեց հարակից անտառներում։

«Զիկատար» բնապահպանական կենտրոնում կազմակերպվեց քննարկում ԲՀՊՏ-ում վարձակալությամբ տրամադրվող տարածքների հետ կապված հարցերի շուրջ, ապա նաև ԲՀՊՏ-ում ու անտառային տնտեսություններում պահաբաժինների չափերի, բարդության և ըստ դրա՝ արդար վարձատրության տրամադրման վերաբերյալ։

Քննարկմանը մասնակցում էին համապատասխան ՊՈԱԿ-ների ու անտառտնտեսությունների ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները։

Այցը շարունակվեց նաև դեպի Նոյեմբերյանի ու Սևքարի անտառտնտեսություններ։
Այնտեղ քննարկվեցին անտառների պահպանության ու անտառների վերականգնման հետ կապված հարցեր։

Երկօրյա այցի ընթացքում փոխնախարաը եղավ նաև «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում։
Ծանոթացավ շենքային պայմաններին, ապա անձնակազմի հետ քննարկվեցին պարկի գործունեության ու դրա արդյունավետության բարձրացմանը նվիրված հարցեր։
Կարևորեցին Սևանա լճի ջրի մաքրության, մաքրման կայանների, առաջիկա ափամաքրման աշխատանքների, Սևանում սիգի արդյունագործական որս թույլատրելու և այլ հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

21:53 22.11.2024

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

Վլադիմիր Զելենսկին քննադատել է Գերագույն Ռադայի պատգամավորներին ուրբաթ օրը կայացած նիստը չեղարկելու համար, իսկ արտասահմանյան երկրների դեսպանատներին՝ աշխատանքը դադարեցնելու համար։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է Զելենսկու Telegram ալիքում։ «Եթե օդային հարձակման ազդանշան է հնչում, պետք է արձագանքել, հոգ տանել ձեր մասին և գնալ ապաստարան։ Բայց երբ չկա օդային հարվածի ահազանգ, պետությունը, արտադրությունը, դեսպանատները՝ բոլորը պետք է […] ...

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

21:45 22.11.2024

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

Գորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։ Դասընթացը կազմակերպվել […] ...

«Ինտեր Մայամին» կգլխավորի Մասկերանոն

21:38 22.11.2024

«Ինտեր Մայամին» կգլխավորի Մասկերանոն

Արգենտինայի երիտասարդական հավաքականը մարզող Խավյեր Մասկերանոն կգլխավորի ամերիկյան «Ինտեր Մայամին»։ 40-ամյա արգենտինացին երկարաժամկետ պայմանագիր է համաձայնեցրել MLS-ի կանոնավոր առաջնության չեմպիոնի հետ: «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստը կատալոնական ակումբում խաղացել էր ներկայումս «Ինտերում» հանդես եկող հարձակվողներ, արգենտինացի Լիոնել Մեսսիի, ուրուգվայցի Լուիս Սուարեսի և իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի հետ: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Մեսսիի հետ […] ...

Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին

21:32 22.11.2024

Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի մասին՝ Մոսկվայի կողմից ագրեսիային պարտադիր պատասխան տալու մասին։ Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում Մեդվեդևն ուշադրություն է հրավիրել պետության ղեկավարի խոսքերի վրա, ով նոյեմբերի 21-ին իր հայտարարության մեջ խոստացել էր պատասխան տալ Ռուսաստանի դեմ ագրեսիվ գործողություններին։ «Անպայման կլինի […] ...

Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահին

21:24 22.11.2024

Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահ Էնդրյու Տորեին: Փոխվարչապետը հանդիպման սկզբում կարևորել է «Վիզա»-ի գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով մասնավորապես ֆինանսական և թվայնացման ոլորտներում ընկերության հետ փորձի ու գիտելիքի փոխանակման նշանակությունը երկրի համար: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև անդրադարձել թվայնացմանն ու կիբեռանվտանգությանն առնչվող հարցերին: ...

Սալահը Goal-ի վարկածով հաջորդ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է

21:17 22.11.2024

Սալահը Goal-ի վարկածով հաջորդ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է

Հանրահայտ Goal.com-ը հրապարակել է հաջորդ «Ոսկե գնդակի» թեկնածուների ցանկը: Այն գլխավորում է անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհաեդ Սալահը: Լավագույն հնգյակում են նաև Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա»), Ռաֆինյան («Բարսելոնա»), Վինիսիուս Ժունիորը («Ռեալ») և Ջամալ Մուսիալան («Բավարիա»): Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլադը 6-րդ և 7-րդ տեղերում են: ...

BACK_TO_TOP