Բնապահպանության նախարարին առաջարկվել է ժամանակավոր բացառել որսի թույլտվության տրամադրումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+13.09 oC

Բնապահպանության նախարարին առաջարկվել է ժամանակավոր բացառել որսի թույլտվության տրամադրումը

13:49 17.08.2018

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը արձագանքել է բնապահպանության նախարարի «Որսի համար նախատեսված 2018-2019 թվականների համար օգտագործման թույլատրելի չափաքանակների և որսի ժամկետները սահմանելու մասին» 31 հուլիսի 2018թ. N229-Ն հրամանին՝ առաջարկելով  ժամանակավորապես բացառել որսի թույլտվության տրամադրումը մինչև ոլորտում առկա հարցերի վերաբերյալ օրինական և ընդունելի լուծումներ գտնելը։ Ստորև ներկայացնում ենք նախարարին ուղղված նամակը.

«ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը գտնում է, որ գործող օրենսդրության և ձևավորված պրակտիկայի պայմաններում Հայաստանում իրականացվող ցանկացած որս անթույլատրելի է և պետք է արգելվի:

  1. Որսորդությամբ զբաղվող քաղաքացիներին մոլորության մեջ չգցելու համար առաջարկում եմ դիտարկել ՀՀ բնապահպանության նախարարի 31 հուլիսի 2018թ. N229-Ն հրամանը վերանայելու հնարավորությունը, քանի որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, օրենքով իրեն վերապահված լիազորություններն իրականացնելիս, պարտավոր է առաջնորդվել ՀՀ օրենսդրության պահանջներով և որսի ցանկացած դրսևորում դիտարկել որպես ապօրինի որս՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով:

Նշված դիրքորոշումը հիմնված է հետևյալ իրավական և պրակտիկ հիմնահարցերի վերլուծության վրա՝

ա) «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ որս անելու իրավունք ունեն միայն այն անձինք, ովքեր օրենքով սահմանված կարգով հանձնել են որսորդական մինիմում և օրենքով սահմանված կարգով ստացել որս կատարելու անհրաժեշտ փաստաթղթերը: Որս կատարելու անհրաժեշտ փաստաթղթերն են․

  • Որսորդական վկայականը
  • Կենդանիների որսի թույլտվությունը
  • Որսորդական զենք կրելու վկայականը

Նույն օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է գործել միայն լիազոր մարմնի (ՀՀ բնապահպանության նախարարության) սահմանած միասնական ձևի որսորդական վկայական, որն էլ հաստատված է ՀՀ բնապահպանության նախարարի 20 դեկտեմբերի 2007թ. N 470-Ն հրամանով:

բ) Որսորդական մինիմումը սահմանում է ՀՀ կառավարությունը, որը հանձնելու համար քննությունն ընդունում է ՀՀ բնապահպանության նախարարության ստեղծած մասնագիտական հանձնաժողովը՝ նպատակ ունենալով հավաստիանալ, որ որսորդ դառնալու հայտ ներկայացրած անձինք տեղյակ են որսորդական տնտեսության վարման, որսի կենդանիների և որսահանդակների պահպանության, պաշտպանության, կայուն օգտագործման վերաբերյալ նվազագույն հարցերի մասին:

Հարկ է նշել, որ ներկայումս Հայաստանում որսով զբաղվող որևէ անձ, սույն կարգին համապատասխան քննություն չի հանձնել, համապատասխան որսորդական վկայական չի ստացել և գործող օրենսդրության համաձայն՝ որս կատարելու իրավունք չունի: Սահմանված կարգով ստացված որսորդական վկայականի բացակայության պայմաններում անձի կողմից իրականացված որսը ցանկացած դեպքում համարվում է ապօրինի, և կենդանական աշխարհին պատճառվող վնասը պետք է հաշվարկվի ապօրինի որսի համար սահմանված չափով:

Մտահոգությունն այն է, որ ձևավորված պրակտիկայի համաձայն, քաղաքացիները «որսորդ» համարվելու, որսորդական զենքեր ձեռք բերելու և որս կատարելու իրավունք են ստանում ընդամենը որոշ հասարակական կազմակերպությունների անդամակցելով, որոնք առավել հայտնի են «որսորդ միություններ» անվամբ: Մեր ունեցած տվյալների համաձայն՝ այս մեխանիզմի գործարկման արդյունքում ստացվել է, որ Հայաստանում ներկայումս կան ավելի քան 35 հազար որսորդական զենք և որս կատարելու իրավունք ունեցող քաղաքացիներ, որոնք այդ հասարակական կազմակերպություններին անդամակցելու փաստի ուժով հանդիսանում են «որսորդներ» և իրավունք են ստանում ձեռք բերել մինչև 8 հատ որսորդական զենք (հինգ ողորկափող հրացան, որոշակի պայմաններ ապահովելու դեպքում ևս 3 ակոսավոր հրազեն): Ըստ էության, որսորդական կազմակերպություններում գրանցվելը դարձել է զենք ձեռք բերելու օրինականացված հիմք, ինչը լրացուցիչ մտահոգությունների առարկա է:

Ավելին, նշված հասարակական կազմակերպությունները որևէ օրենքով վերապահված պատասխանատվություն չեն կրում իրենց անդամների անօրինական գործողությունների, տեսուչների նկատմամբ ագրեսիվ պահվածքի, «Որսորդական գործունեության» ընթացքում իրենց և ուրիշներին վնասելու բազմաթիվ դեպքերի համար, թեև այդ ՀԿ-ների կանոնադրական նպատակներում ամրագրված է իրենց անդամներին դասավանդելու և նմանօրինակ հարցեր: Գործնականում հենց այս կազմակերպություններն են իրենց անդամների համար ձեռք բերում և բաշխում «որսի կտրոնները», որոնք պրակտիկայում հաճախ կեղծվում են՝ գունավոր լուսապատճեններով կամ չեն պահպանվում կտրոններում նշված չափաքանակները:

Վերոգրյալի վրա հիմնվելով՝ հայտնում եմ, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն առկա ռեսուրսներով իրատեսական չի համարում նման թվաքանակի զինված անձանց նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելը: Հետևապես, առաջարկում եմ բացառել որսի թույլտվության տրամադրումը մինչև նշված հարցերի վերաբերյալ օրինական և ընդունելի լուծումներ գտնելը:

Տեղեկացնում եմ նաև, որ հասարակական միավորումների նախաձեռնությամբ և ներգրավմամբ («Վայրի բնության և մշակութային հուշարձանների պահպանության», «Բնության համաշխարհային հիմնադրամ» և այլն) առաջարկվել  է ստեղծել աշխատանքային խումբ՝ որսի հիմնախնդիրների, մասնավոր կենդանաբանական այգիների, կենդանիներից տիկ պատրաստելու և հանրային վայրերում տեղադրելու արատավոր պրակտիկայի օրինականության և առհասարակ վայրի կենդանիների պաշտպանության վերաբերյալ համապարփակ ուսումնասիրություններ կատարելու, օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջարկություններով հանդես գալու համար: Մենք պատրաստ ենք բոլոր ջանքերը ներդնել այս նախաձեռնության շրջանակներում արագ և ընդունելի լուծումներ գտնելու համար: Վստահաբար, այս աշխատանքային խմբում ցանկություն կունենան ներգրավվել նաև այլ կազմակերպություններ, այդ թվում՝ որսորդությամբ զբաղվող հասարակական միավորումները»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-Իսրայել առևտրային հարաբերությունները

23:46 07.04.2025

Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-Իսրայել առևտրային հարաբերությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ քննարկել է երկկողմ առևտրի հարցը, ինչպես նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնել է TASS-ը: «Մենք այսօր հրաշալի քննարկումներ ունեցանք: Ակնհայտորեն քննարկել են Իրանի, ինչպես նաև Իսրայելի հետ կապված ոչ այնքան ակնհայտ թեմայի շուրջ հարցերը, այդ հարցերից է առևտուրը»,- ասել է ամերիկացի […] ...

ԿԳՄՍ նախարարին են այցելել Բյուրեղավանի ավագ դպրոցի աշակերտները, ներկայացրել իրենց նախագծային աշխատանքի արդյունքները

23:40 07.04.2025

ԿԳՄՍ նախարարին են այցելել Բյուրեղավանի ավագ դպրոցի աշակերտները, ներկայացրել իրենց նախագծային աշխատանքի արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ տոնական օրվա առթիվ նախարարություն են այցելել մի խումբ աշակերտներ։ «Այսօր Բյուրեղավանի ավագ դպրոցի աշակերտները որոշել էին գալ նախարարություն, շնորհավորել ապրիլի 7-ի առիթով, ներկայացնել իրենց նախագծային աշխատանքի արդյունքները. աղբի վերամշակումից թուղթ էին ստացել և էկոբլոկնոտներ ու գրիչներ սարքել, որ նաև նվիրեցին։ Ու չնայած մի քննարկումից մյուսի […] ...

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Բլեդի ռազմավարական համաժողովի վարչության պետի հետ

23:32 07.04.2025

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Բլեդի ռազմավարական համաժողովի վարչության պետի հետ

Ապրիլի 7-ին աշխատանքային այցով Սլովենիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Բլեդի ռազմավարական համաժողովի վարչության պետ Պետեր Գրկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձ են կատարել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին: Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, կիսվել են համաժողովների կազմակերպման փորձով, ինչպես […] ...

​Սևանա լճի մակարդակը մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով

23:26 07.04.2025

​Սևանա լճի մակարդակը մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 31-ից ապրիլի 6-ը (2025թ․): ​Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.41 մ (06.04.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 16 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 2 սմ-ով։ Արփա-Սևան […] ...

Մայրության և գեղեցկության տոնը Պետական եկամուտների կոմիտեում

23:14 07.04.2025

Մայրության և գեղեցկության տոնը Պետական եկամուտների կոմիտեում

Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության օրը, Պետական եկամուտների կոմիտեի կենտրոնական և տարածքային բոլոր ստորաբաժանումներում տոնական տրամադրություն էր։ Օրվա առթիվ Կոմիտեի վարչական շենքի կին աշխատակիցներին շնորհավորել է անձամբ ՊԵԿ նախագահ էդուարդ Հակոբյանը՝ երախտագիտություն հայտնելով նրանց նվիրվածության և մասնագիտական բարձր պատասխանատվության համար։ Շնորհավորանքներից և բարեմաղթանքներից անմասն չեն մնացել նաև Կոմիտեի տարածքային և մարզային ստորաբաժանումներում աշխատող կանայք․ նրանց […] ...

Երևանում հրդեհ է բռնկվել «Kia Forte»-ում. տnւժածներ չկան

23:03 07.04.2025

Երևանում հրդեհ է բռնկվել «Kia Forte»-ում. տnւժածներ չկան

Ապրիլի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում Զաքյան փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Մինչ ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը՝ Երևանի բնակիչ 56-ամյա Հ. Ս.-ն, ապա […] ...

BACK_TO_TOP