Բաքուն վերավաճառում է Եվրոպային ռուսաստանյան գազը՝ այն որպես ադրբեջանական ներկայացնելով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Բաքուն վերավաճառում է Եվրոպային ռուսաստանյան գազը՝ այն որպես ադրբեջանական ներկայացնելով

22:17 28.12.2022

Ռումինիան ու Բուլղարիան միանալու են եվրոպական այն երկրներին, որոնք գալիք տարի սկսելու են սպառել ադրբեջանական գազը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Դիվանագետը վստահ է, որ դա համապատասխան քաղաքական հետևանքներ կունենա ու կազդի Հարավային Կովկասում զարգացումների նկատմամբ Եվրոպայի վերաբերմունքի վրա:

Ռումինիան ու Բուլղարիան գազ են ստանալու ամռանը՝ Եվրահանձնաժողովի նախագահի հետ ստորագրված պայմանագրի շրջանակներում: Արդյո՞ք Եվրոպան կշարունակի գազի հարցում համագործակցել Բաքվի հետ ուկրաինական հակամարտության լուծման ու ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների կարգավորումից հետո:

Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Հուլիսին Ադրբեջանի նախագահը և Եվրահանձնաժողովի նախագահը ստորագրեցին հուշագիր, առայժմ՝ հուշագիր, ոչ թե պայմանագիր՝ Եվրոպա մատակարարվող գազի ծավալներն առնվազն կրկնապատկելու վերաբերյալ:

Այդ ամենի շնորհիվ Եվրոպան կկարողանա զգալիորեն նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրման ծավալները: Այսինքն՝ Ադրբեջանը նպաստում է Ռուսաստանին եվրոպական գազային շուկայից դուրս մղմանը, ինչը դժվար է անվանել բարեկամական քայլ: Բայց հիշեցնեմ՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը համարվում են դաշնակից պետություններ, համենայնդեպս այս տարվա փետրվարին ստորագրել են դաշնակցային հարաբերությունների մասին պայմանագիրը, բայց իրականում Ադրբեջանը բացահայտ այսպիսի թշնամական քայլ է իրեն թույլ տալիս:

Ինչևէ, հավանաբար այս ստորագրված հուշագրի շրջանակներում Հունգարիան և Սերբիան արդեն ստորագրել են համապատասխան պայմանագրեր Ադրբեջանից գազի նոր ծավալներ ձեռք բերելու վերաբերյալ, և ինչպես ասաց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը, Ռումինիան ու Բուլղարիան կդառնան հաջորդ եվրոպական երկրները, որոնք այս հուշագրի շրջանակներում կկարողանան սպառել ադրբեջանական գազը:

Ըստ էության պարզ է, որ Եվրոպան դրա դիմաց վճարելու է ոչ միայն փողով, այլև՝ քաղաքական որոշակի դրսևորումներով, ինչը նաև իրեն նկատել կտա արցախյան հարցում: Մենք որոշ հարցերում նկատում ենք, որ Եվրոպան կաշկանդված է Ադրբեջանի անօրինական քայլերին ադեկվատ գնահատական տալու հարցում, ինչն ակնհայտորեն կապված է նաև այս գազային գործարքի հետ»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Իսկ Ադրբեջանը արդյո՞ք ունի գազի այն ծավալները, որը բավական է ստանձնած պարտավորությունները կատարելու համար:

Արտյոմ Երկանյանի և հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանի հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

21:00 19.04.2025

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

Դեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 19.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

20:40 19.04.2025

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

20:31 19.04.2025

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

20:20 19.04.2025

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...

Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասները

20:10 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասները

Իրանի հետ բանակցություններում Միացյալ Նահանգները իրանական միջուկային ծրագրից դուրս հարցեր չբարձրացրեց, և Թեհրանը Վաշինգտոնին ասաց, որ ոչ միջուկային հարցերը չեն ընդունվի, իրանական Tasnim լրատվական գործակալությանը ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հռոմում Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններից հետո: Շաբաթ օրը Իտալիայի մայրաքաղաքում կայացել է Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների երկրորդ փուլը՝ Օմանի արտգործնախարարության ղեկավարի միջնորդությամբ։ Երրորդ […] ...

BACK_TO_TOP