Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակը բարդացնում է Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունները. ՌԴ ԱԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.23
  • 426.81
WEATHER
+35.09 oC

Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակը բարդացնում է Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունները. ՌԴ ԱԳՆ

11:42 26.12.2022

Լաչինի միջանցքի շուրջ սրումը բարդացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքման աշխատանքները։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Անկասկած, Լաչինի միջանցքի շուրջ ներկայիս սրման նման միջադեպերը չեն կարող չբարդացնել բանակցությունների ֆոնը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շուրջ: Ռուսական կողմը եռանդուն ջանքեր է գործադրում տեղում իրավիճակը կարգավորելու համար: Մենք անհամբեր սպասում ենք համատեղ աշխատանքի վերսկսմանը»,- ասել է փոխնախարարը։

«Մենք կարծում ենք, որ այս դեպքում փաստաթղթի շուրջ համաձայնության ժամկետն այնքան էլ կարևոր չէ: Գլխավորն այն է, որ Բաքուն և Երևանը կարող են հասնել փոխադարձ ընդունելի լուծման, որը կերաշխավորի կայուն և արդար խաղաղություն տարածաշրջանում»,- ասել է դիվանագետը՝ հավելելով, որ ռուսական կողմը պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին այնպես, ինչպես դա արձանագրված է հոկտեմբերի 31-ին Սոչիի գագաթնաժողովի արդյունքներով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ։

Լաչինի միջանցքը Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհն է։ Դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ, ովքեր ներկայացել են որպես բնապահպաններ, փակել են Լաչինի միջանցքը, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը հյուրընկալել է «Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողով»-ը

16:54 12.09.2024

Հայաստանը հյուրընկալել է «Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողով»-ը

Հայաստանը հյուրընկալել է ՄԱԿ Զբոսաշրջության կողմից կազմակերպվող հեղինակավոր «Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողով»-ը։ Այն միտված է նպաստելու Հայաստանի՝ որպես գինու հնագույն օրրանի ճանաչելիության բարձրացմանն ու միջազգային հարթակներում դիրքավորմանը, Հայաստանի ներուժը ոլորտի գիտակներին ներկայացնելուն, ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակմանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Խարդախների թիրախում ավտոգնորդներն են. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

16:49 12.09.2024

Խարդախների թիրախում ավտոգնորդներն են. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվեց հաղորդում խարդախության վերաբերյալ: Քաղաքացին հայտնում էր, որ մեքենա գնելու նպատակով գնացել են մի տուն, տանտիրուհին վերցրել է իրենց տված կանխավճարը, տարել գրավադրված մեքենայի համար վճարում կատարելու և այլևս չի վերադարձել: «Սա մեր բաժնում ստացված նմանատիպ առաջին ահազանգը չէր, որ մեքենա գնելու պատրվակով քաղաքացին դառնում էր խարդախության զոհ: Այս անգամ, […] ...

Կապահովվի բնակարանային ապահովմանն ուղղված ծրագրերի շարունակականությունը

16:44 12.09.2024

Կապահովվի բնակարանային ապահովմանն ուղղված ծրագրերի շարունակականությունը

«ԼՂ-ի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության տրամադրում» և Բնակարանային ապահովում» ծրագրի՝ «Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության տրամադրում» միջոցառումների շրջանակներում սահմանված աջակցության տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով՝ Կառավարությունն ընդունել է որոշում: «ԼՂ-ի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության տրամադրում» միջոցառման շրջանակում 2020 թ. տեղահանված և […] ...

Ես երկրպագուներից ներողություն եմ խնդրում, որ նման բարդ դրության մեջ ենք հայտնվել. Վինիսիուս

16:38 12.09.2024

Ես երկրպագուներից ներողություն եմ խնդրում, որ նման բարդ դրության մեջ ենք հայտնվել. Վինիսիուս

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը մեկնաբանել է թիմի անհաջողություններն ԱԱ-2026-ի ընտրական փուլում: Բրազիլացիները 8 խաղում ընդամենը 3 հաղթանակ են տարել և 10 միավոր վաստակել, իսկ սեպտեմբերի 10-ին 0-1 հաշվով պարտվել էին Պարագվայի հավաքականին: «Ես գիտեմ, որ կարող եմ օգնել Բրազիլիայի հավաքականին: Երբեմն դժվար է, որովհետև, եթե չկա վստահություն, չկան նաև գոլեր: Ես երկրպագուներից ներողություն եմ […] ...

Ցուցադրական հատուկ-տակտիկական ուսումնավարժություն Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում

16:33 12.09.2024

Ցուցադրական հատուկ-տակտիկական ուսումնավարժություն Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում

Սեպտեմբերի 11-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից Եղեգնաձոր քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում կազմակերպվեց և անցկացվեց «Հրդեհաշիջման, որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը դպրոցի մասնակի փլուզված մասնաշենքում» թեմայով ցուցադրական հատուկ-տակտիկական ուսումնավարժություն։ Ուսումնավարժությունը ղեկավարում էր մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հակոբ Սարգսյանը, շտաբի պետն էր ՄՓՎ պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Հարություն Մարգարյանը։ Միջոցառմանը […] ...

Արթիկում կկառուցվի բժշկական կենտրոն, Լանջազատում և Կանաչուտում՝ մանկապարտեզներ

16:27 12.09.2024

Արթիկում կկառուցվի բժշկական կենտրոն, Լանջազատում և Կանաչուտում՝ մանկապարտեզներ

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ընդունել Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող՝ Ալիխանյան եղբայրների փողոց 3/3 հասցեում գտնվող հողամասի նվիրատվությունը և այն ամրացնել մարզպետի աշխատակազմին՝ քաղաքում բժշկական կենտրոն կառուցելու նպատակով։ Գործադիրն ընդունել է նաև «Գույք նվիրաբերելու մասին» որոշում, որով նախատեսվում է Արարատի մարզի Արտաշատ համայնքի Լանջազատ և Կանաչուտ բնակավայրերում գտնվող պետական սեփականություն հանդիսացող […] ...

BACK_TO_TOP