Հայաստանը Կարմիր խաչի միջոցով 10 տոննա սնունդ և դեղորայք է ուղարկել Արցախ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+16.09 oC

Հայաստանը Կարմիր խաչի միջոցով 10 տոննա սնունդ և դեղորայք է ուղարկել Արցախ

14:51 25.12.2022

Կարմիր խաչի մեքենաներով այսօր 10 տոննա հումանիտար բեռ (սնունդ և դեղորայք) է տեղափոխվել Արցախ։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Կարմիր խաչից նշեցին նաև, որ բեռը տրամադրել են Հայաստանի իրավասու մարմինները։

Ավելի վաղ Կարմիր խաչից հայտնել էին, որ դեկտեմբերի 24-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով 4 ամսական երեխան Արցախից  տեղափոխվել է Հայաստան, իսկ հետդարձի ճանապարհին կողմերի համաձայնությամբ կտեղափոխեն որոշակի քանակությամբ դեղորայք:

Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ դեկտեմբերի 12-ի առավոտյան՝ ժամը 10:30-ի հատվածում, կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դրա հետևանքով ընդհատվել է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

ԱՀ ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը արգելափակելու պատճառով 1100 քաղաքացիական անձինք, որից 270-ը անչափահաս, չեն կարողանում վերադառնալ իրենց տները: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից սրտային պաթոլոգիայով հիվանդը տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն: Արցախում ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միշուստինն աշխատանքային այցով կժամանի Երևան

10:16 30.09.2024

Միշուստինն աշխատանքային այցով կժամանի Երևան

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով կժամանի Երևան, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստին, հայտնում է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։ «2024 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական ֆորումի (ԵՏՖ) լիագումար նիստին»,- ասված է հաղորդագրության մեջ։ […] ...

Էլինա Ավանեսյանը պարտվել է Պեկինի մրցաշարի երրորդ շրջանում

10:14 30.09.2024

Էլինա Ավանեսյանը պարտվել է Պեկինի մրցաշարի երրորդ շրջանում

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանն ավարտել է ելույթը թենիսի Պեկինի WTA-1000 շարքի մրցաշարում։ Երրորդ շրջանում աշխարհի 47-րդ ռակետը երկու սեթում պարտվել է ուկրաինացի Յուլիա Ստարոդուբցևային (115-րդ ռակետ)։ Նախորդ երկու փուլերում 22-ամյա Ավանեսյանը հաղթել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Կերոլայն Դոուլհայդին (98-րդ ռակետ) ու Էմինա Բեկտասին (117-րդ ռակետ)։ ...

ՃՏՊ Նալբանդյան փողոցում․ կան տուժածներ

10:07 30.09.2024

ՃՏՊ Նալբանդյան փողոցում․ կան տուժածներ

Սեպտեմբերի 29-ին, ժամը 19:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 50 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Գ․, ծնված […] ...

Ասադը կարծում է, որ Նասրուլահի մահից հետո Լիբանանում դիմադրության ուժերը չեն թուլանա

10:01 30.09.2024

Ասադը կարծում է, որ Նասրուլահի մահից հետո Լիբանանում դիմադրության ուժերը չեն թուլանա

«Հըզբոլլահ» կազմակերպության առաջնորդ շեյխ Հասան Նասրուլլահը շատ սերունդների համար օրինակելի է մնալու վեհ նպատակների համար մղվող պայքարում։ Այդ մասին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտնել է իր ուղերձում, որը հրապարակել է պետության ղեկավարի գրասենյակը Telegram ալիքում։ «Լիբանանյան դիմադրության ուժերը չեն թուլանա իրենց առաջնորդի մահից հետո, ընդհակառակը, կաճի նրանց վճռականությունն ու հաստատակամությունը արդար գործի և ազատագրման համար […] ...

Գնել Սանոսյանն այցելել է Խոտ-Որոտան հիմնանորոգվող ճանապարհահատված

00:01 30.09.2024

Գնել Սանոսյանն այցելել է Խոտ-Որոտան հիմնանորոգվող ճանապարհահատված

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, «Ճանապարհային դեպարտամենտ»հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, վերջինիս տեղակալ Սերժիկ Պետրոսյանը և պաշտոնատար այլ անձինք այցելել են Խոտ-Որոտան հիմնանորոգվող ճանապարհահատված: Նախարարը եղել է ճանապարհի առավել բարդ հատվածներում, որտեղ արդեն իսկ գտնվել են նախագծային լուծումներ եւ ճանապարհի […] ...

«Բարսելոնայի» առաջին պարտությունը Լա լիգայիը ընթացիկ մրցաշարում

23:55 29.09.2024

«Բարսելոնայի» առաջին պարտությունը Լա լիգայիը ընթացիկ մրցաշարում

Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնայի» հաղթարշավն ընդհատվեց։ Լա լիգաի 8-րդ տուրում կատալոնական ակումբը հյուրընկալվելիս 2-4 հաշվով պարտվեց Պամպլոնայի «Օսասունային»։ Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ խորվաթ հարձակվող Անտե Բուդիմիրը, իսկ «Բարսելոնայի» գոլերը խփեցին Պաու Վիկտորն ու Լամին Յամալը։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը 7 հաղթանակով մեկնարկելուց հետո առաջին պարտությունը կրեց և մրցաշարային աղյուսակը գլխավորում է 21 միավորով։ «Օսասունան» […] ...

BACK_TO_TOP