Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 4 օտարերկրյա քաղաքացի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 12 2024
  • $
    395.05
  • RUBLE
    3.85
  • 410.46
WEATHER
-0.91 oC

Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 4 օտարերկրյա քաղաքացի

14:28 25.12.2022

Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել տարբեր քրոնիկական հիվանդություններով 4 օտարերկրյա քաղաքացի, այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Ինչպես հայտնում են Կարմիր խաչից՝ նրանք դիմել էին կազմակերպության օգնությանը՝ իրենց դուրս բերելու խնդրանքով։

Ավելի վաղ Կարմիր խաչից հայտնել էին, որ դեկտեմբերի 24-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով 4 ամսական երեխան տեղափոխվել է բժշկական կենտրոն, իսկ հետդարձի ճանապարհին կողմերի համաձայնությամբ կտեղափոխեն որոշակի քանակությամբ դեղորայք:

Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ դեկտեմբերի 12-ի առավոտյան՝ ժամը 10:30-ի հատվածում, կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դրա հետևանքով ընդհատվել է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

ԱՀ ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը արգելափակելու պատճառով 1100 քաղաքացիական անձինք, որից 270-ը անչափահաս, չեն կարողանում վերադառնալ իրենց տները: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից սրտային պաթոլոգիայով հիվանդը տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն: Արցախում ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինաստանը պատժամիջոցներ է կիրառել կանադական երկու ընկերությունների և նրանց աշխատակիցների նկատմամբ

20:40 22.12.2024

Չինաստանը պատժամիջոցներ է կիրառել կանադական երկու ընկերությունների և նրանց աշխատակիցների նկատմամբ

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Սինցզյանում և Տիբեթում մարդու իրավունքների հարցերով զբաղվող երկու կանադական ընկերությունների, ինչպես նաև նրանց 20 աշխատակիցների նկատմամբ, ասվում է Չինաստանի ԱԳՆ կայքում։ Մասնավորապես, պատժամիջոցների են ենթարկվել Uyghur Rights Advocacy Project և Canada-Tibet Committee ընկերությունները, ինչպես նաև այդ ընկերությունների աշխատակիցները։ Պատժամիջոցները ներառում են Չինաստանում շարժական, անշարժ և այլ տեսակի գույքի սառեցում, ինչպես նաև […] ...

Հոսանքանջատումներ դեկտեմբերի 23-ին

20:20 22.12.2024

Հոսանքանջատումներ դեկտեմբերի 23-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Ամիրյան փ. 2, 4 շենքեր, Բուզանդի փ. 6-45 առանձնատներ, Կողբացի փ. 18-45 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Բաղրամյան պող. 40, 68, 69-71, 70-84 շենքեր, Խնկո Ապոր փ. 3 շենք և […] ...

Մասկը կոչ է արել ստուգել պաշտոնյաների մտավոր կարողությունները

20:00 22.12.2024

Մասկը կոչ է արել ստուգել պաշտոնյաների մտավոր կարողությունները

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կոչ է արել ներդնել թեստ՝ ստուգելու պաշտոնյաների մտավոր կարողությունները այն բանից հետո, երբ 81-ամյա գործող Տեխասցի կոնգրեսական Կեյ Գրեյնջերը  հայտնվել է տկարամտությամբ տառապող հիվանդների ծերանոցում՝ փողոցում մոլորվելուց հետո: The Dallas Express-ը ավելի վաղ հայտնել էր, որ Գրեյնջերը այս տարվա երկրորդ կիսամյակի մեծ մասը բացակայել է աշխատանքից. վերջին անգամ նա քվեարկել է […] ...

Մեր երախտագիտությունն ենք հայտնում հայաստանցիներին․ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատուն

19:43 22.12.2024

Մեր երախտագիտությունն ենք հայտնում հայաստանցիներին․ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատուն

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը Ֆեյսբուքի պաշտոնական էջում գրել է․ «Մեր երախտագիտությունն ենք հայտնում հայաստանցիներին` Մագդեբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ կարեկցանքի ու ապրումակցման համար: Շնորհակալ ենք, որ այս դժվարին ժամերին մենակ չենք»: ...

Հութիները հայտարարել են ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր խմբին հարվածելու մասին

19:40 22.12.2024

Հութիները հայտարարել են ամերիկյան USS Harry S. Truman ավիակիր խմբին հարվածելու մասին

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները դեկտեմբերի 21-ին Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյան ավիակիր USS Harry S. Truman խմբի վրա՝ հրթիռների և անօդաչու սարքերի միջոցով: Ապստամբների զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիայի խոսքով՝ հութիների գնդակոծության արդյունքում ամերիկյան F/A-18 կործանիչ է խոցվել։ «Զինված ուժերին հաջողվել է կանխել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարձակումները մեր երկրի վրա՝ հարձակվելով USS […] ...

Այրվել է ավտոմեքենա

19:30 22.12.2024

Այրվել է ավտոմեքենա

Դեկտեմբերի 22-ին, ժամը 14։59-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին այրվում է «Ford» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։40-ին, մարվել՝ 16:14-ին: Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհի մոտ 26-րդ կմ-ին այրվել է «Ford» մակնիշի ավտոմեքենա։ ...

BACK_TO_TOP