2.5 մլրդ բյուջե ունեցող երկրում չի կարող 4 մլրդ ունեցող մարդ լինի․ Քոչարյանն` իրեն վերագրվող հարստության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

2.5 մլրդ բյուջե ունեցող երկրում չի կարող 4 մլրդ ունեցող մարդ լինի․ Քոչարյանն` իրեն վերագրվող հարստության մասին

22:21 16.08.2018

«Միլիարդներ՝ թերթերում տպում էին, խոսակցություններ կային … Քիչ թե շատ տնտեսագիտությունից հասկացող մարդը կարող է հասկանալ, որ 2.5 մլրդ բյուջե ունեցող երկրում չի կարող 4 մլրդ ունեցող մարդ լինի։ Այդ մեղադրանքներն այնքան էին անհեթեթ, որ որոշել եմ ընդհանրապես ուշադրություն չդարձնել»,– իր դիզած հարստության մասին հարցին «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում ունեցած հարցազրույցի ժամանակ քիչ առաջ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ աբսուրդի հավատող մարդուն դժվար է ինչ-որ բանում համոզել։ Քոչարյանը պնդում է, որ իր պաշտոնավարման ընթացքում դրսից ներդրողներ են եկել, որոնց բոլորին կապում էին իր անձի հետ։

«Գիտե՞ք ինչու։ Չէին պատկերացնում, որ կարող է, օրինակ, Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանը սեփականաշնորհվել, և փայ չունենամ։ Իհարկե, չունեմ, չեմ ունեցել և չեմ էլ կարող ունենալ։ Իշխանությունները դա լավ գիտեն, մարդիկ հավատում են, որովհետև իրենք այդպիսին են։ Ասում են՝ յոթ բանկ ունեմ Հայաստանում։ Եթե իմը լիներ, կմիացնեի։ Ասում եմ՝ որևէ կապ չունեմ։ Հիմա դիմում եմ ԿԲ նախագահին՝ հրապարակե՛ք անունները»,– նշեց երկրորդ նախագահը։

Քոչարյանը բացառեց իր կապը նաև օդանավակայանի հետ։ Իր խոսքով՝ համոզել է ներդրող Էդուարդո Էռնեկյանին, որ վերցնի օդանավակայանը, «խելքի բերի»։

«Այն, ինչ երկրի դեմքն է փոխել, տասը տարում իսկապես փոխվել է, մարդկանց գրպանը փող ընկավ, այդ տարիները շուռ են տալիս իմ դեմ։ Ես միակ մարդն եմ, որ համոզել է Էռնեկյանին՝ օդանավակայանը վերցնել կոնցեսսիոն պայմանագրով, սարքել առաջին կարգի օդանավակայան։ Ինձ ով ասես, ինչի հետ ասես կապում է։ Այս իշխանությունը հնարավորություն ունի հատ-հատ ստուգել, բայց իրենք չեն ասելու՝ Քոչարյանը Քաջարանում փայ չունի, որովհետև իրենց ձեռք չի տալիս», – նշեց Քոչարյանը։

Երկրորդ նախագահը պնդում է, որ գիտի՝ «նրանք» փորձում են նաև ստուգել այդ ամենը, բայց խորը հիասթափություն են ապրում ամեն օբյեկտ ստուգելուց հետո:

«Դա առաջինը «մեյդան» կբերեին, քան «Մարտի 1»-ի գործը»,— նշեց Քոչարյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP