21:58 16.08.2018
Անդրադառնալով մոնոպոլիաների խնդրին՝ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է. «Համենայն դեպս՝ մոնոպոլիզացման այսպիսի աստիճան չի եղել, վառելիքը բերում էին 16-17 ընկերություն, գազը, հոսանքը բնական մենաշնորհ է: Չես կարող այլ բան անել, բայց այլ ոլորտներում որևէ մեկը մենաշնորհային իրավունք չի ունեցել, եթե խոսքը տնտեսության մեջ վերջին տարիներին մենաշնորհի ձևավորման մասին է` թող քանդեն, ով է խանգարում, որտեղ հնարավոր է մենաշնորհ չունենալ, թող չունենան: «Մենաշնորհ մենք չենք ունեցել, մոտ քսան ընկերություն բանան է ներմուծել, ցույց տվեք, թե որտեղ է եղել մենաշնորհ, չէր լինի տարեկան միջինը տասը տոկոս աճը. երկնիշ աճ ենք ունեցել, հնարավոր չէր դա ունենալ, եթե ունենայինք մենաշնորհված տնտեսություն»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ միայն մրցակցային տնտեսական դաշտն է տնտեսական զարգացման շարժիչ ուժը: «Ինչն է խանգարում, որ ներդրում լինի. երեք օր է՝ կառավարությունը զբաղված է միտինգի նախապատրաստությամբ: Ես տասը տարի նախագահ եմ եղել, ժամանակ չեմ ունեցել, կոպիտ ասած, քիթս մաքրելու, այսօրվա իշխանավորներին որտեղից այդքան ժամանակ, մարդիկ զբաղվում են նրանով, ինչից հասկանում են: Նա ավելացրել է, որ իրենց կոմֆորտային գոտին սա է. «Որ ասում են երեխային չագուչ տուր, աշխարհում ամեն ինչ մեխ է, չի կարելի, ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով, փորձ չունեն, ոչ միայն նախարար, փոխնախարար, վարչության պետեր են փոխել, չեն թողել մարդկանց, ումից կարելի է սովորել. նորի ու փորձառուի շղթան պետական համակարգում խախտված է, սա դասական հեղափոխության մոտեցում է՝ պետք է ով մերոնքական չի, դաշտը մաքրենք, մերոնքականին բերենք, նույնը եղել է ՀՀՇ-ի ժամանակ, ես այդպիսի բան չեմ արել, պետք է միշտ թարմացվի, նորերի ու փորձառուների «պրապորցիան» պետք է ճիշտ լինի»,- հայտարարել է Քոչարյանը:
18:26 28.04.2025
«Ինտերը» 2012 թ-ից ի վեր վատագույն ցուցանիշն է գրանցել«Ինտերն» Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում սեփական դաշտում 0-1 հաշվով պարտվելով «Ռոմային»՝ վերջին 13 տարվա վատագույն ցուցանիշն է գրանցել, հայտնում է Opta-ն։ «Ինտերը» բոլոր մրցաշարերում երրորդ անընդմեջ պարտությունն է կրել` առանց գոլ խփելու։ Բացի «Ռոմայից», «Ինտերը» նախորդ օրերին պարտվել է նաև «Բոլոնիային» (0-1, Ա Սերիա) և «Միլանին» (0-3, Իտալիայի գավաթ)։ Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը որակազրկման […] ...
18:18 28.04.2025
ՀՀ ֆինանսների նախարարը Վաշինգտոնում քննարկումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ Վաշինգտոնում ընթացող գարնանային հանդիպումների շրջանակներում քննարկումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախարար Հովհաննիսյանը նախ հանդիպել է ԱՄՀ գործադիր տնօրեն Յիրուն Քլիքին: Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Ծրագրի տեսանկյունից առաջնային կարևորություն ունեցող 2026թ. բյուջեի դեֆիցիտի մակարդակի նվազեցման անհրաժեշտությունը, որի ուղղությամբ ՀՀ ֆինանսների […] ...
18:10 28.04.2025
Արդարադատության նախարարը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցերըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլին: Սրբուհի Գալյանը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել Արդարադատության նախարարություն այցի և երկու պետությունների միջև նախարարության իրավասությանն առնչվող հարցերը քննարկելու համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցեր: Նախարարը դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը, […] ...
17:54 28.04.2025
Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանն այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ապրիլի 28-ին աշխատանքային այց են կատարել Սյունիքի մարզ։ Նախարարներն այցելել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղեկցությամբ շրջել բաց հանքում, հարստացուցիչ ֆաբրիկայի կիսաինքնամանրացման աղացի և գնդաղացի տեղամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության արդիականացման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ իրականացվող […] ...
17:46 28.04.2025
Բարեղամ Հարությունյանի մենամարտը ոչ-ոքի է ավարտվելԲոսնիա և Հերցեգովինայի Բանյա Լուկա քաղաքում կայացած IBA.PRO 4 միջազգային մրցաշարում Եվրոպայի փոխչեմպիոն Բարեղամ Հարությունյանի մասնակցությամբ` սերբ Օմեր Ամետովիչի դեմ պրոֆեսիոնալ մենամարտում գրանցվել է ոչ-ոքի։ Հարությունյանն առավելություն է ունեցել մենամարտի ընթացքում, երկրորդ ռաունդում նույնիսկ նոկդաունի է ենթարկել մրցակցին, սակայն մրցավարները ոչ-ոքի են արձանագրել։ ...