21:40 16.08.2018
«Ի՞նչ է արժանապատվությունը, փորձենք հասկանալ. դու պատասխանատու ես այս ժողովրդի, այս երկրի տարածքային ամբողջականության ու Ղարաբաղի համար, քո անձնական արժանապատվության դիմաց դնում ես հայ ժողովրդի անվտանգությունը, քո արժանապատվության կեղծ մեկնաբանությունը դնում ես մի նժարի վրա, մյուս նժարին քո ժողովրդի կյանքն է, Ղարաբաղի ապագան է, այն հողերն են, որոնք այսօր վերահսկվում են բանակի կողմից։ Եթե սա ադեկվատ մեկնաբանություն է` ես սա չեմ ընդունում, դրա համար վերադառնում եմ, մեր ժողովուրդը պետք է նաև այս կարծիքը լսի, ոչ ոք չի զրկել ինձ և մյուսներին այն իրավունքից՝ ունենալ այլ կարծիք և հնչեցնել այն, ինչի՞ են խառնվել, ինչո՞ւ են խանգարում, այլ կարծիք պետք է չհնչի՞», – «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում տված հարցազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ինքը՝ Քոչարյանը, չի համարում, որ եղել է հեղափոխություն։ Ինքը խնդիր չի տեսնում այդ բառի օգտագործման մեջ, բայց խնդիր տեսնում է այլ տեղում։
«Իմ տպավորությամբ այդ բառն օգտագործում են մեկ պատճառով՝ եթե կա հեղափոխություն, ուրեմն կա նաև հակահեղափոխություն, և այդ հեղափոխության ձեռքբերումները պետք է պաշտպանենք` հակահեղափոխության դեմ պայքարելով։ Փորձում են քաղաքական իրավիճակը Հայաստանում սև ու սպիտակի բաժանել, սա հաշվարկ է, որով այլ կարծիք ունեցող մարդկանց կարելի է որակել հակահեղափոխական և հետապնդել դրա համար, հետապնդել հասարակական կարծիքով. տեսնում ենք՝ ինչպես են հարձակվում, փաստաբաններիս հնարավորություն չեն տալիս աշխատելու, ինձ են խոսքի իրավունքից զրկում», – նշեց Քոչարյանը։
19:53 28.04.2025
Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է Madrid Universal-ը։ «Ռեալը» վերջին շրջանում երկու անգամ կապվել է գերմանացի մասնագետի հետ` իմանալու նրա ծրագրերը։ Իսպանական ակումբին գրավում են 57-ամյա մարզչի` բարձր մակարդակով աշխատելու փորձը, տակտիկական մակարդակը և աստղային ֆուտբոլիստների հետ աշխատելու ունակությունը։ Կլոպը 2024թ. հուլիսին է հեռացել «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից։ ...
19:41 28.04.2025
Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում […] ...
19:36 28.04.2025
Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում՝ BRICS-ի երկրների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակում։ Նախարարները ջերմորեն ողջունել են և միմյանց ձեռք են սեղմել: ...
19:30 28.04.2025
Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարել է հարյուրավոր խոստումներ և ունեցել է ամենապատմական պաշտոնավարման առաջին 100 օրը, ասել է Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լևիթը։ «Թրամփի առաջին 100 օրերը, անկասկած, եղել են ամենամոնումենտալն ու պատմականը ամերիկյան պատմության մեջ ցանկացած վարչակազմի համեմատությամբ: Նախագահ Թրամփն արդեն կատարել է իր տված հարյուրավոր խոստումները», – ասել է Լևիթը ճեպազրույցում: Նա ասել […] ...
19:20 28.04.2025
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Բուխարեստում կայացել է ոգեկոչման արարողությունԱպրիլի 27-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը և դեսպանության անձնակազմը մասնակցել են Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը։ Ռումինահայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի գլխավորությամբ մատուցվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված պատարագ, որին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման արարողությունը։ Ռումինահայ համայնքի կողքին արարողությանն […] ...