21:37 16.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հարցին` ի՞նչ էր պատրաստվում ասել չկայացած ասուլիսին, պատասխանեց. «Այնքան բան կար ասելու, խաթարեցին»: Ասուլիսում ենթադրյալ հարցերից մեկին՝ վերադառնո՞ւմ է քաղաքականություն, թե՞ ոչ, նա պատասխանեց.
«Համարե՛ք, որ վերադարձել եմ, միանշանակ»:
Ճշտող հարցին՝ որպես անհա՞տ, թե՞ նաև քաղաքական ուժի ձևավորմամբ, Քոչարյանը պատասխանեց, որ կարող է այդ վերադարձը լինել տարբեր ֆորմատներով։
«Ես կարող եմ ասել պատճառների մասին՝ ինչո՞ւ եմ մտածում, որ պարտավոր եմ վերադառնալ, երկու հիմնական պատճառ. առաջինը` ընդհանրապես վտանգները, որոնք ես այսօր տեսնում եմ՝ աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով, ուղղակի նայեք քարտեզի վրա, նայեք` ուր է Հայաստանը, ինչ երկրներով ենք մենք շրջապատված, մեր հարաբերությունն այդ երկրների հետ, և ինչ է կատարվում ընդհանրապես` իրական նորություններով, ոչ բամբասանքներով. հետաքրքրվող մարդը կարող է դա անել ու անում է»,– նշեց Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահը նախ ներկայացրեց աշխարհաքաղաքական իրավիճակն իր պատկերացմամբ. սառը պատերազմի ավարտից հետո ռուս-ամերիկյան հարաբերույթուններն ամենացածր մակարդակի վրա են։ ԱՄՆ-Իրան հարաբերությունների այսօրվա վիճակը՝ ԱՄՆ-ն դուրս է եկել կնքված բազմակողմ պայմանագրից, նոր պատժամիջոցներ են կիրառել Իրանի դեմ և խոստանում են աշնանը նոր պատժամիջոցներ: Թուրքիան` տասը տարի առաջ այն ուրիշ երկիր է եղել, ձգտում էր անդամակցել ԵՄ-ին, դա սահմանափակում էր երկրի ագրեսիվությունը կամ պատրաստակամությունը՝ միջամտել իր հարևանների ներքին գործերին, Թուրքիան պարտավոր էր ցույց տալ, որ ժողովրդավար երկիր է, կա խոսքի ազատություն, սա բավական զսպող հանգամանք էր, այսօր Թուրքիան այդ պարտավորություններից դուրս է, լրիվ ազատ է։ Ապա Քոչարյանը բացատրեց իր վերադարձի բուն պատճառները։
«Մենք տեսնում ենք՝ ինչպես է Էրդողանը վարվում իր հարևանների հետ, մենք գիտենք՝ Թուրքիայի հարաբերություններն Ադրբեջանի հետ, չլուծված Ղարաբաղյան հակամարտությունը, այս բոլորը կապեք իրար, տեսեք՝ ինչ ունենք Հայաստանում։ Կառավարություն, որն, իմ կարծիքով, չի հասկանում այս ամենը, որը փորձ չունի, չի հասկանում, որ չի կարելի վարկաբեկել բանակը, որոնք բանակից հեռու են, չեն հասկանում, որ այս իրավիճակում միայն հզոր բանակն է իրական երաշխավորը մեր անվտանգության։ Այն հավասարակշռությունը, որ Հայաստանը գտել է այս իրավիճակում, ուղղակի խարխլում են, ադեկվատ չեն գնահատում այն ամենն, ինչ կատարվում է Հայաստանից դուրս։ Ես նրանց չեմ մեղադրում՝ փորձ չունեն, որտեղից ունենան, որ զբաղված են Սորոսի գրանտներով, իմ տպավորությունն է, որ այդ ֆինանսավորումը գալիս է Թուրքիայից, գուցե, Ադրբեջանից, որովհետև քաշքշել մարդկանց, ովքեր լուրջ ծառայություն ունեն հայրենիքի պաշտպանության գործում, ես վստահություն չունեմ, որ այսօրվա իշխանությունը բավարար փորձ, գիտելիք ունի այս ամենի մասին, սա առաջին մղիչ ուժն էր այսօրվա իմ քաղաքականություն վերադարձի համար»,-ասել է ՀՀ երկրորդ նախագահը։
20:07 28.04.2025
ՆԳՆ-ն միավորում է ջանքերը՝ խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերի ամրապնդման նպատակով․ կայացել է աշխատանքային խմբի նիստՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ոլորտում պետական քաղաքականության միասնականություն ապահովելու և առավել ընդգրկուն գործիքակազմեր մշակելու նպատակով։ Ապրիլի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Մասնակցում էին ՆԳ նախարարության, Քննչական կոմիտեի, Գլխավոր դատախազության, […] ...
19:53 28.04.2025
Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է Madrid Universal-ը։ «Ռեալը» վերջին շրջանում երկու անգամ կապվել է գերմանացի մասնագետի հետ` իմանալու նրա ծրագրերը։ Իսպանական ակումբին գրավում են 57-ամյա մարզչի` բարձր մակարդակով աշխատելու փորձը, տակտիկական մակարդակը և աստղային ֆուտբոլիստների հետ աշխատելու ունակությունը։ Կլոպը 2024թ. հուլիսին է հեռացել «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից։ ...
19:41 28.04.2025
Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում […] ...
19:36 28.04.2025
Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում՝ BRICS-ի երկրների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակում։ Նախարարները ջերմորեն ողջունել են և միմյանց ձեռք են սեղմել: ...
19:30 28.04.2025
Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարել է հարյուրավոր խոստումներ և ունեցել է ամենապատմական պաշտոնավարման առաջին 100 օրը, ասել է Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լևիթը։ «Թրամփի առաջին 100 օրերը, անկասկած, եղել են ամենամոնումենտալն ու պատմականը ամերիկյան պատմության մեջ ցանկացած վարչակազմի համեմատությամբ: Նախագահ Թրամփն արդեն կատարել է իր տված հարյուրավոր խոստումները», – ասել է Լևիթը ճեպազրույցում: Նա ասել […] ...