21:21 16.08.2018
«Դատարկ ցուցմունքներ են, որևէ էական բան չկա, ես ուղղակի չեմ կարող խոսել, վաղը, մյուս օրը ինձ մեղադրելու են, որ ես հարցազրույցի ժամանակ նախաքննական գաղտնիք եմ բացահայտել, եթե ասում են, որ ես փետրվարի 29-ին հարցազրույց եմ տվել, որտեղ ասել եմ, որ երկու ելք կա այս վիճակից՝ հանրահավաքները Թատերական հրապարակում իրենցով մարվելու են, կամ ոստիկանությունը պետք է միջոցներ ձեռնարկի չարտոնված հանրահավաքները դադարեցնելու ուղղությամբ, սա որպես մեղադրանքի մաս է ինձ ուղղված», – «Երկիր Մեդիա»-ի եթերում ունեցած հարցազրույցի ընթացքում քիչ առաջ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։
Երկրորդ նախագահը պնդում է, որ ուզում է հասկանալ երրորդ տարբերակը որն է։ Քոչարյանի խոսքով՝ հակառակ կողմում կոնտեքստից դուրս բաներ են ասում, իսկ ինքն այդ հնարավորությունը չունի, որովհետև անմիջապես օրենքի սահմանափակման տակ է։
«Արտակարգ դրությունը մտցվել է այն ժամանակ, ես ստորագրել եմ այն ժամանակ, երբ արդեն ունեինք զոհ, ոստիկանության կապիտանն էր զոհվել, մի քանի տասնյակ մեքենա հրկիզված էր, բարիկադները կառուցված էին, ներքին զորքերի վրա ուղղակի հարձակվում էին, սա էր վիճակը, և արտակարգ դրություն չհայտարարելը այսօր Ձեր կողմից և ուրիշների կողմից կդիտվեր իբրև անգործություն նախագահի կողմից, ի վերջո, նախագահը սահմանադրական կարգի երաշխավորն էր, ոնց կարող էր նա այդքանը տեսնելով ասել՝ ոչինչ, գործ չունենք, շառից հեռու, տեսնենք՝ ոնց կլինի, դա սահմանադրական կարգին ուղղակի սպառնալիք էր, այն կողմը հայտարարել էր, որ իրենց նպատակն է կազմալուծել պետական համակարգը, ես ոնց կարող էի հանգիստ նայել` ոնց է կազմալուծվում պետական համակարգը»,– նշեց երկրորդ նախագահը։
Քոչարյանի խոսքով՝ լուծումը կարող էր լինել հետևյալը՝ եթե պարտված կողմը չհայտարարեր, որ ինքը հաղթել է, եթե մարտի 1-ին, երբ ոստիկանությունը փորձում էր մեղմացնել, չուղղորդեր դեպի Մատենադարան, որովհետև տեսնում էր՝ այդ մարդիկ ինչպես էին խոչընդոտում այլ մարդկանց շարժվելուն։
20:07 28.04.2025
ՆԳՆ-ն միավորում է ջանքերը՝ խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերի ամրապնդման նպատակով․ կայացել է աշխատանքային խմբի նիստՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ոլորտում պետական քաղաքականության միասնականություն ապահովելու և առավել ընդգրկուն գործիքակազմեր մշակելու նպատակով։ Ապրիլի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Մասնակցում էին ՆԳ նախարարության, Քննչական կոմիտեի, Գլխավոր դատախազության, […] ...
19:53 28.04.2025
Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է Madrid Universal-ը։ «Ռեալը» վերջին շրջանում երկու անգամ կապվել է գերմանացի մասնագետի հետ` իմանալու նրա ծրագրերը։ Իսպանական ակումբին գրավում են 57-ամյա մարզչի` բարձր մակարդակով աշխատելու փորձը, տակտիկական մակարդակը և աստղային ֆուտբոլիստների հետ աշխատելու ունակությունը։ Կլոպը 2024թ. հուլիսին է հեռացել «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից։ ...
19:41 28.04.2025
Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում […] ...
19:36 28.04.2025
Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում՝ BRICS-ի երկրների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակում։ Նախարարները ջերմորեն ողջունել են և միմյանց ձեռք են սեղմել: ...
19:30 28.04.2025
Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարել է հարյուրավոր խոստումներ և ունեցել է ամենապատմական պաշտոնավարման առաջին 100 օրը, ասել է Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լևիթը։ «Թրամփի առաջին 100 օրերը, անկասկած, եղել են ամենամոնումենտալն ու պատմականը ամերիկյան պատմության մեջ ցանկացած վարչակազմի համեմատությամբ: Նախագահ Թրամփն արդեն կատարել է իր տված հարյուրավոր խոստումները», – ասել է Լևիթը ճեպազրույցում: Նա ասել […] ...