Փաստաբանների թիմը ջախջախել է մեղադրանքը, քարը քարի վրա չէր թողել․ Քոչարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+15.09 oC

Փաստաբանների թիմը ջախջախել է մեղադրանքը, քարը քարի վրա չէր թողել․ Քոչարյան

21:16 16.08.2018

«Փաստաբանների թիմը, որին նաև ակտիվորեն ես էի մասնակցում, ուղղակի ջախջախել է մեղադրանքը, քարը քարի վրա չէր թողել այդ մեղադրանքից, սակայն այն դեպքը չէ, որ ասես՝ մեղադրանքի այս կամ այն դրվագը թույլ է կամ ուժեղ, ամբողջը կառուցված է կեղծ, արհեստական ապացույցների, եզրակացությունների վրա, ցավոք, չեմ կարող կոնկրետ խոսել գործի մասին, կա, այսպես կոչված, «նախաքննական գաղտնիք». որևէ պետական գաղտնիք այստեղ չկա, դա սուտ է, բայց օրենքն ասում է, որ կա նախաքննական գաղտնիք»,– քիչ առաջ Երկիր Մեդիա հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նախագահի խոսքով՝ այստեղ մեկ խնդիր կա պաշտպանվող կողմի համար, և իրենք դիմում են բոլորին՝ պնդել, որ ամբողջ գործընթացը լինի թափանցիկ, հանել նախաքննության գաղտնիքը, հնարավորություն տալ պաշտպանական կողմին խոսել գործի մասին, բարիկադի տարբեր կողմերից փորձել պաշտպանել, ի վերջո, երկու կողմերը հավասար են:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ-ն միավորում է ջանքերը՝ խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերի ամրապնդման նպատակով․ կայացել է աշխատանքային խմբի նիստ

20:07 28.04.2025

ՆԳՆ-ն միավորում է ջանքերը՝ խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերի ամրապնդման նպատակով․ կայացել է աշխատանքային խմբի նիստ

ՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ոլորտում պետական քաղաքականության միասնականություն ապահովելու և առավել ընդգրկուն գործիքակազմեր մշակելու նպատակով։ Ապրիլի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Մասնակցում էին ՆԳ նախարարության, Քննչական կոմիտեի, Գլխավոր դատախազության, […] ...

SHANTNEWS

20:00 28.04.2025

SHANTNEWS

Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»

19:53 28.04.2025

Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»

Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է Madrid Universal-ը։ «Ռեալը» վերջին շրջանում երկու անգամ կապվել է գերմանացի մասնագետի հետ` իմանալու նրա ծրագրերը։ Իսպանական ակումբին գրավում են 57-ամյա մարզչի` բարձր մակարդակով աշխատելու փորձը, տակտիկական մակարդակը և աստղային ֆուտբոլիստների հետ աշխատելու ունակությունը։ Կլոպը 2024թ. հուլիսին է հեռացել «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից։ ...

Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծ

19:41 28.04.2025

Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում […] ...

Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետ

19:36 28.04.2025

Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում՝ BRICS-ի երկրների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակում։ Նախարարները ջերմորեն ողջունել են և միմյանց ձեռք են սեղմել: ...

Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանել

19:30 28.04.2025

Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարել է հարյուրավոր խոստումներ և ունեցել է ամենապատմական պաշտոնավարման առաջին 100 օրը, ասել է Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լևիթը։ «Թրամփի առաջին 100 օրերը, անկասկած, եղել են ամենամոնումենտալն ու պատմականը ամերիկյան պատմության մեջ ցանկացած վարչակազմի համեմատությամբ: Նախագահ Թրամփն արդեն կատարել է իր տված հարյուրավոր խոստումները», – ասել է Լևիթը ճեպազրույցում: Նա ասել […] ...

BACK_TO_TOP