20:00 19.12.2022
Այսօր տեղի է ունեցել մարզխորհրդի տարեվերջյան նիստը, որին ներկա են գտնվել մարզպետարանի աշխատակազմը՝ բոլոր վարչություններով, դպրոցների տնօրենները, խոշորացված համայնքների, վարչական կենտրոնների, ինչպես նաև մարզի ուժային կառույցների ղեկավարները։ Տարեկան արդյունքներն ամփոփվել են ըստ ոլորտների, անդրադարձել են թերացումների հիմնական պատճառներին։
Մարզխորհրդի նիստերի առաջնահերթ օրակարգային քննարկվող հարցը բյուջեների կատարողականներին է վերաբերում։ Տարեվերջյան ամփոփ տվյալներով՝ բոլոր վեց համայնքները միասին սեփական եկամուտները կատարել են 84 %-ով, թերակատարումը կազմում է 482 միլիոն դրամ։ Խոշորացված համայնքներում հավաքագրումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են, բայց տարեկան պլանային ցուցանիշներից դեռ ցածր են։
Պետբյուջեից մարզին 6,5 միլիարդ դրամի դոտացիա է հատկացվել, բայց համայնքները սեփական եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշ են ապահովել։ Տարիներով չվճարված գումարների հավաքագրումները դատական կարգով կատարելու, պլանային ցուցանիշները ապահովելու խնդիրներ ունեն բոլոր համայնքները։
«Հարգելի՛ համայնքապետեր, եթե որևէ վարչական ղեկավար իր պարտականությունները չի կատարում, ապա սա ուղիղ ցուցիչ է ազատման, հարգելի՛ վարչական ղեկավարներ, եթե ձեր համայնքներում չեն հավաքագրվում եկամուտները, վաղը, մյուս օր համայնքի բնակիչներին պետք է պատասխանեք, թե ինչու՞ ինչ-որ պետական ծրագիր չի իրականացվում ձեր համայնքում։ Ամեն ինչ փոխադարձ է և փոխլրացնող»,-շեշտել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
Համայնքների տուրքերի հավաքագրումներից են կախված հաջորդ տարի իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերը։ Համայնքներն ուշացնում են նաև հաջորդ տարվա սուբվենցիոն փաթեթներ ներկայացնելու գործընթացը, թեև սահմանված ժամկետն արդեն ավարտվել է, բայց դեռ հնարավորություն ունեն մինչ տարեվերջ դիմելու։ 2022-ի սուբվենցիոն ծրագրերից բացի, կապիտալ ներդրումների համար պետբյուջեից մարզին հատկացվել էր 51,5 միլիարդ դրամ՝ 29%-ով ավելին, քան նախորդ տարի էր։
«Այս տարի ֆինանսական միջոցների չափը շուրջ 60 միլիոն դրամով ավելացել է։ Համաձայն կնքված պայմանագրերի, մարզում սպասարկման ենթակա ճանապարհների երկարությունը կազմում է 295 կմ, մենք չենք ունենա մարզում ճանապարհներ, որոնք ձմռանը չեն սպասարկվելու»,- նշել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։
Մարզում իրականացվող մի քանի խոշոր շինարարական ծրագրեր, որոնց պատվիրատուն մարզպետարանը կամ համայնքը չեն, ունեն աշխատանքների ժամկետների անհարկի ձգձգումներ։ Վերահսկողական գործառույթ չունեն, բայց ուշացումների առումով մարզպետարանը մտահոգություններ ունի։
Շինաշխատանքների որակի վերահսկման ու ապահովման հարցում տեսչական մարմինների դերը ևս կարևորվեց, որոնցից ռեալ, նպատակային աշխատանք են ակնկալում։ Հանձնարարականների մեծ մասն ուղղվեց համայնքների ու վարչական ղեկավարներին, նրանցից ևս պահանջվեց շինաշխատանքների պայմանագրային ժամկետների կատարմանը տեղերում հետևել։
23:49 22.11.2024
Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»23:42 22.11.2024
2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...
23:36 22.11.2024
Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...
23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. ՌոդրիԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...
23:25 22.11.2024
Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում վերջին շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված է համարում, այլ` կապված համակարգերի ու աշխատանքային գործունեության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանի 6 պաշտոնանկություններին: «Կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք, այսպես թե այնպես, հրապարակայնորեն քննարկվում են: Բայց նաև պարտադիր չէ, որ […] ...
23:18 22.11.2024
Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյովԻսպանիայի իշխանությունները «չարաշահումների» համար տուգանել են եվրոպական մի քանի բյուջետային փոխադրողների՝ ընդհանուր առմամբ 179 միլիոն եվրոյով՝ ներառյալ ձեռքի ուղեբեռի և նստատեղերի ամրագրման համար լրացուցիչ վճարներ գանձելու համար: Իսպանիայի սպառողների իրավունքների պաշտպանության նախարարությունը ուժի մեջ է թողել դեռ մայիսին կայացված որոշումը՝ մերժելով ընկերությունների կողմից ներկայացված բողոքները։ Նախարարության զեկույցում նշվում է, որ ավիափոխադրողները խախտում են սպառողների իրավունքները՝ […] ...
23:10 22.11.2024
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքըՖրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է հարձակվող Կիլիան Մբապեի աշխատավարձը և բոնուսները վճարելու գործով ՊՍԺ-ի բողոքը, հայտնում է AS-ը: Ավելի վաղ փարիզյան ակումբը հրաժարվել էր կատարել երկրի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) բողոքարկման դատարանի կայացրած վճիռը և գործը քննելու համար դիմել էր Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա: Այժմ միակ ելքն Օլիմպիական կոմիտե կամ աշխատանքային վեճերի դատարան դիմելն է, այլապես […] ...