13:47 12.12.2022
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի բացման իր ելույթը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփել է, իր խոսքով, մի կամ մի քանի պրակտիկ հետևությամբ, թե ինչ պետք է մենք անենք ընդհանրապես ցեղասպանությունների կանխարգելման համար, այդ թվում՝ մեր տարածաշրջանում:
«Կարծում եմ, որ ամբողջ ծանր իրողություններով հանդերձ՝ ներկա և պատմական, մենք պետք է փոխենք մեր տարածաշրջանային հարաբերությունների բովանդակությունը և որակը: Եվ իսկապես, դա պետք է սկսել ամենապարզ բաներից, օրինակ՝ մեծագույն խնդիր եմ համարում մեր տարածաշրջանում ատելության խոսքի կանխարգելումը, կառավարումը և ի վերջո բացառումը և հատկապես պաշտոնական մակարդակով, բայց ոչ միայն պաշտոնական մակարդակով: Ես չեմ ուզում, որ ցեղասպանության կանխարգելման և դատապարտման թեման դառնա ժողովուրդների դատապարտման առիթ և ժողովուրդների թշնամանքի խորացման հարթակ, որովհետև կարծում եմ, որ իսկապես, մեր տարածաշրջանում նաև թշնամությունը պետք է կառավարվի, և դա պետք է սկսել ատելության խոսքի կառավարումից, որը գոյություն ունի մեր՝ առնվազն Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում: Եվ ես չեմ ուզում, որ մենք անընդհատ լինենք քննադատողի դերում և հրաժարվենք նաև ինքնահայեցման հնարավորությունից՝ սկսած ամենակենցաղային մակարդակում»,- ասել է Փաշինյանը:
Նրա կարծիքով` ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքներից մեկը այն է, որ ուղիղ պաշտոնական մակարդակում պետք է ասել, որ այդ թվում Հայաստանում պետք է դադարեցնել մարդկանց, այդ թվում՝ քաղաքական մրցակիցներին կամ հակառակորդներին վիրավորելու համար օգտագործել ուրիշ ազգի անուն:
«Հայաստանի Հանրապետությունում կա այդ բանը, օրինակ՝ եթե ուզում են որևէ մեկին ամենասուր ձևով խոցել, շատ պարզ ձև կա դրա համար, ասել՝ դու թուրք ես: Մի մարդ, որը ձեզ հայտնի հանգամանքների բերումով բավականին շատ արժանացել է այդ հասցեագրմանը, ես ինձ վիրավորելու միտում ունեցող մարդկանց ուզում եմ ուղղակի ասել, դրանով իրենք ինձ ամենևին նախ չեն վիրավորում, որովհետև ես դա վիրավորանք չեմ ընդունում և ընկալում: Եվ ընդհանրապես, կարծում եմ՝ այս իրողությունների հետ մենք պետք է առերեսվենք և պետք է աշխատենք փոխել այս իրողությունը: Ադրբեջանում էլ կա այդ իրողությունը, մեկին վիրավորելու համար, նույնիսկ ամենավերջին հայհոյանքները, որոնք մեր տարածաշրջանում՝ Կովկասում, ունեն մահացու ազդեցություն, երբեմն այդքան էֆեկտիվ չեն գործում, երբ մեկին ասես հայ, օրինակ: Կարծում եմ, որ մենք պաշտոնական մակարդակում, կառավարությունների մակարդակում պետք է ընդունենք իրողությունը և ասենք, որ մենք այդ իրողության հետ հաշտ չենք և չենք ուզում, որ ազգությունների, ազգի անունը, որևէ ազգի անուն օգտագործվի որպես վիրավորանք: Եվ սա, կարծում եմ, հենց ցեղասպանության կանխարգելման կարևորագույն գործիք է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը ենթադրում է, որ նման իրողություններ կան նաև Թուրքիայում:
15:12 26.11.2024
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը15:00 26.11.2024
SHANTNEWS12:55 26.11.2024
Լեհաստանը Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է․ ՀՀ նախագահ12:48 26.11.2024
Խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված մարտական ատրճանակ12:27 26.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում11:55 26.11.2024
Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է11:20 26.11.2024
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում11:12 26.11.2024
1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին11:04 26.11.2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ09:40 26.11.2024
Պետր Յանը հաղթել է Դեյվիսոն Ֆիգեյրեդուին․ UFC08:10 26.11.2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է21:50 25.11.2024
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա20:55 25.11.2024
Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը15:15 26.11.2024
Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացըՆոյեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Առաջին օրը սպաները հանձնել են քննություն ֆիզիկական պատրաստություն առարկայից։ Քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Սպաները հանձնել են քննություններ՝ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։ Սուրեն Պապիկյանը ողջունել է […] ...
15:12 26.11.2024
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրըՉեմպիոնների լիգայում այսօր կմեկնարկի 5-րդ տուրը, կկայանա 9 հանդիպում: Բրատիսլավայի «Սլովանը» կընդունի իտալական «Միլանին», Իտալիայի չեմպիոն «Ինտերը» կմրցի գերմանական «Լայպցիգի» հետ, իսկ տուրի կենտրոնական խաղում կհանդիպեն Մյունխենի «Բավարիան» ու ֆրանսիական ՊՍԺ-ն: Կկայանան նաև հետևյալ հանդիպումները․ «Սպարտա (Չեխիա) – «Աթլետիկո» (Իսպանիա) «Բարսելոնա» (Իսպանիա) – «Բրեստ» (Ֆրանսիա) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) «Սպորտինգ» (Պորտուգալիա) – «Արսենալ» […] ...
15:05 26.11.2024
Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնիցՀայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Հարությունյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,-նշված է որոշման տեքստում: ...
14:55 26.11.2024
Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույն անձնակազմի ամենամյա մրցույթըԶինված ուժերում անցկացվել է տանկային լավագույն անձնակազմի ամենամյա մրցույթը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ ...
14:50 26.11.2024
Աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի առաջին տուրում Լիրենն հաղթել է ԳուկեշինՇախմատի աշխարհի գործող չեմպիոն Դին Լիրենը հաղթանակով է սկսել տիտղոսի պաշտպանությունը։ Սինգապուրում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտի առաջին տուրում չինացին սև ֆիգուրներով 42-րդ քայլին պարտության է մատնել 18-ամյա հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշին։ Հաջորդ պարտիան կայանալու է սյսօր։ Յուրաքանչյուր երեք մրցախաղից հետո նախատեսված է հանգստյան օր։ Մրցակիցները դասական շախմատի 14 պարտիա են անցկացնելու։ Այն շախմատիստը, որը […] ...