Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+18.09 oC

Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին

11:24 12.12.2022

Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:
Անընդունելի համարելով ադրբեջանական կողմի ագրեսիվ ու ապակառուցողական վարքը՝ Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ կապ պահելով ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ:
Հորդորում ենք քաղաքացիներին ցուցաբերել հանդարտություն և հետևել պաշտոնական լրահոսին՝ զերծ մնալով չստուգված տեղեկությունների տարածումից:
Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանը Ռուսաստանին հրավիրել է քայլեր ձեռնարկել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հարաբերությունները բարելավելու համար

12:28 30.09.2024

Վրաստանը Ռուսաստանին հրավիրել է քայլեր ձեռնարկել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հարաբերությունները բարելավելու համար

Վրաստանի իշխանություններն առաջարկում են Ռուսաստանին՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հարաբերությունները բարելավելու պատրաստակամության մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերից հետո անցնել կոնկրետ միջոցների։ Այս մասին լրագրողներին հայտնել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ «Ես կասեի, որ Լավրովի նման հայտարարություններից հետո լավ կլինի անցնել արդյունավետ քայլերի»,- ասել է նա։ Մասնավորապես, […] ...

Ստադիոններում ոչ մի ռասիստական արարք առանց քրեական պատասխանատվության չի մնալու. Լա լիգայի նախագահը՝  երկրպագուի դատավճռի մասին

12:17 30.09.2024

Ստադիոններում ոչ մի ռասիստական արարք առանց քրեական պատասխանատվության չի մնալու. Լա լիգայի նախագահը՝ երկրպագուի դատավճռի մասին

Իսպանական Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասն արձագանքել է ռասիզմի մեջ մեղադրվող երկրպագուի մեղադրական դատավճռին: Ավելի վաղ Պալմա դե Մալյորկայի հետաքննիչ դատարանը մեկ տարվա ազատազրկման էր դատապարտել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին ռասայական վիրավորանք հասցրած երկրպագուին և 3 տարով արգելել էր այցելել ստադիոններ: «Սա արդյունքն է այն աշխատանքի, որն արդեն մի քանի տարի կատարում ենք, որպեսզի […] ...

Ավստրիայի կառավարությունը մտադիր է հրաժարական տալ

12:10 30.09.2024

Ավստրիայի կառավարությունը մտադիր է հրաժարական տալ

Ավստրիայի ներկայիս կառավարությունը հրաժարականի դիմում կներկայացնի հաջորդ շաբաթ, սակայն կշարունակի աշխատել մինչև խորհրդարանական ընտրություններից հետո նոր կաբինետի նշանակումը։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը։ «Հաջորդ շաբաթ կառավարությունը կներկայացնի իր հրաժարականը, և ես նրանց կհանձնարարեմ շարունակել աշխատանքը մինչև նոր կառավարության ձևավորումը, այնուհետև ես բանակցություններ կվարեմ Ազգային խորհրդում ներկայացված բոլոր կուսակցությունների հետ (խորհրդարանի […] ...

Իրանի նախագահը կոչ է արել մենակ չթողնել Լիբանանին

12:03 30.09.2024

Իրանի նախագահը կոչ է արել մենակ չթողնել Լիբանանին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել մենակ չթողնել Լիբանանին՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում Իսրայելը կսկսի հարձակվել Մերձավոր Արևելքի այլ երկրների վրա։ Այս դիրքորոշումը նա հայտնել է կառավարության նիստում։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ լիբանանցի մարտիկները մնան մենակ, և արյունարբու ռեժիմը (Իսրայել) հերթով հարվածներ հասցնի Դիմադրության առանցքի մյուս երկրներին»,- մեջբերում է Փեզեշքիանի խոսքը Tasnim […] ...

Բարսեղյանը 7-րդ գոլն է խփել Սլովակիայի ընթացիկ առաջնությունում

11:55 30.09.2024

Բարսեղյանը 7-րդ գոլն է խփել Սլովակիայի ընթացիկ առաջնությունում

Տիգրան Բարսեղյանը 7-րդ գոլն է խփել Սլովակիայի ընթացիկ առաջնությունում և օգնել է Բրատիսլավայի «Սլովանին» 9-րդ տուրում 4-2 հաշվով կամային հաղթանակ տանել «Զեմպլին Միխայիլովցեի» հետ արտագնա խաղում։ Հայ կիսապաշտպանը եղել է մեկնարկային կազմում և մրցակցի դարպասը գրավել է առաջին խաղակեսի ավելացված չորրորդ րոպեին։ Բարսեղյանը գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ Իդեպ նա գեղեցիկ հարվածով մրցակցի դարպասը գրավել […] ...

Պ․Սևակ փողոցում 2024թ․ փետրվարի 24-ին, համատիրության նախագահի և այլ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանության դեպքի նախաքննությունը, 2 անձի մասով, ավարտվել է

11:48 30.09.2024

Պ․Սևակ փողոցում 2024թ․ փետրվարի 24-ին, համատիրության նախագահի և այլ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանության դեպքի նախաքննությունը, 2 անձի մասով, ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեն տեղակացրել էր, որ 2024 թվականի փետրվարի 24-ին ստացվել է համատիրության նախագահ Կ. Զ․-ի հաղորդումն այն մասին, որ ժամը 17:00-ի սահմաններում, Պ. Սևակ փողոցի 8/1 շենքի բակում դիտողություն է արել Պ. Սևակ փողոցի 8 շենքի մի բնակչի, և առաջացած վիճաբանության ժամանակ այդ բնակչի եղբայրն իր մոտ եղած գազային ատրճանակով կրակել է իր ուղղությամբ, ապա դանակով հարվածել է […] ...

BACK_TO_TOP