Ի՞նչ է արել Ռուբեն Վարդանյանը պաշտոնավարման մեկ ամսում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+9.09 oC

Ի՞նչ է արել Ռուբեն Վարդանյանը պաշտոնավարման մեկ ամսում

15:14 10.12.2022

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Արցախի Հանրային հեռուստատեսությանը՝ անդրադառնալով Արցախին վերաբերող մի շարք հրատապ թեմաների:

Ի՞նչ է արվել պաշտոնավարման մեկ ամսում.

«Կատարվել է կարևոր, բայց միգուցե ոչ այնքան տեսանելի աշխատանք: Դա ինձ թույլ է տալիս վստահ ասել, որ մենք գիտենք, թե ինչ վիճակում է գտնվում Արցախի տնտեսությունը, ինչ իրավիճակում է գտնվում Արցախի հասարակությունը, որոնք են ամենասուր խնդիրները, որոնք են այն խորքային և դժվար հարցերը, որոնք ոչ հեշտ որոշումներ են պահանջում կառավարությունից և հասարակությունից: Ես արդեն պատրաստ եմ այդ հարցերի շուրջ ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք ոչ թե միայն կքննարկեն, այլ կիրականացնեն տարբեր ուղղություններով փոփոխություններ: Մի քանի ուղղություններով արդեն սկսել ենք փոփոխությունները, որոնք չեն երևում: Բայց հավատացեք՝ հասարակության մի շերտ, որը ունևոր է և տարատեսակ հարաբերություններ է ունենում կառավարության հետ, արդեն զգացել է այդ փոփոխությունները: Գուցե հասարակ մարդը փոփոխություն չի զգացել, բայց կառավարության հետ հարաբերություն ունեցող մարդիկ արդեն զգացել են տարբերությունը, որովհետև մենք մտցրել ենք շատ հստակ մշակույթ, կտրուկ պայմաններ՝ շեշտելով, որ մեր հարաբերությունները լինելու են թափանցիկ, համակարգային, և շատ պահանջկոտ ենք լինելու այն մարդկանց նկատմամբ, որոնք իրենց պարտավորությունները պետության հանդեպ չեն կատարում»,-ասել է Վարդանյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիտվան կկատարի Նեթանյահուի ձերբակալման օրդերը

15:25 26.11.2024

Լիտվան կկատարի Նեթանյահուի ձերբակալման օրդերը

Լիտվայի արդարադատության նախարարությունը և Լիտվայի նախագահի գրասենյակը հայտնել են, որ երկիրը կկատարի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալման հրամանը, եթե նա այցելի երկիր, քանի որ դա են պահանջում միջազգային պարտավորությունները: «Հռոմի ստատուտի բոլոր անդամ պետությունների, ներառյալ Լիտվայի համար ՄՔԴ-ի կողմից տրված օրդերները պարտադիր են և ենթակա են կատարման: Լիտվայի ինստիտուտները, քանի որ պատկանում են օրենքի գերակայության […] ...

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը

15:15 26.11.2024

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը

Նոյեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Առաջին օրը սպաները հանձնել են քննություն ֆիզիկական պատրաստություն առարկայից։ Քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Սպաները հանձնել են քննություններ՝ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։ Սուրեն Պապիկյանը ողջունել է […] ...

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը

15:12 26.11.2024

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը

Չեմպիոնների լիգայում այսօր կմեկնարկի 5-րդ տուրը, կկայանա 9 հանդիպում: Բրատիսլավայի «Սլովանը» կընդունի իտալական «Միլանին», Իտալիայի չեմպիոն «Ինտերը» կմրցի գերմանական «Լայպցիգի» հետ, իսկ տուրի կենտրոնական խաղում կհանդիպեն Մյունխենի «Բավարիան» ու ֆրանսիական ՊՍԺ-ն: Կկայանան նաև հետևյալ հանդիպումները․ «Սպարտա (Չեխիա) – «Աթլետիկո» (Իսպանիա) «Բարսելոնա» (Իսպանիա) – «Բրեստ» (Ֆրանսիա) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) «Սպորտինգ» (Պորտուգալիա) – «Արսենալ» […] ...

Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից

15:05 26.11.2024

Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Հարությունյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,-նշված է որոշման տեքստում: ...

SHANTNEWS

15:00 26.11.2024

SHANTNEWS

Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույն անձնակազմի ամենամյա մրցույթը

14:55 26.11.2024

Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույն անձնակազմի ամենամյա մրցույթը

Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույն անձնակազմի ամենամյա մրցույթը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ ...

BACK_TO_TOP