20:59 09.12.2022
Շիրակի մարզում այս տարի կատարվել է 6000 հեկտարով ավելի աշնանացան ցորենի ցանք: Ցանքատարածքների ավելացմանը նպաստել է հատկապես աշնանացան ցորենի սերմացուի պետական օժանդակության ծրագիրը։ Այս տարի ծրագրի մոտեցումները փոխվեցին: Եթե մինչ այս պետական միջոցներով գյուղացիական տնտեսություններին էին տրամադրվում տեղական արտադրության ու ներկրված աշնանացան ցորենի սերմացումներ, ապա նոր ծրագրով որոշվեց հողագործներին, որպես կատարված ծախսի փոխհատուցում, սերմացուի փոխարեն գումարը տալ:
Այս կերպ պետությունը նաև փորձեց խուսափել սերմացուի անորակ լինելու գյուղացիների հաճախ ներկայացվող դժգոհություններից: Նոր ծրագրի շրջանակներում հացահատիկի շտեմարան համարվող Շիրակի մարզում կատարվել է 16․600 հեկտար աշնանացան ցորենի ցանք, իսկ շահառուների թիվը 6․700-ն է:
Համայնքապետարաններից գյուղացիների ներկայացրած փաստաթղթերի մի մասն արդեն ուղարկվել է էկոնոմիկայի նախարարություն՝ փոխհատուցվող գումարները տրամադրելու համար: Ըստ ծրագրի պահանջների, էլիտար սերմացուի մեկ հեկտար ցանքի դիմաց պետությունը կսուբսիդավորի 120 հազար, իսկ ունեցած սերմացուով ցանք կատարելու դեպքում 70 հազար դրամի չափով: Գյուղացիական տնտեսությունները փոխհատուցվող գումարը կստանան իրենց բանկային հաշվերհամարներին:
«Ընդհանուր առմամբ, ցուցանիշը բավականին բարձր է։ Կարող եմ կոնկրետ Ամասիայի օրինակով ասել, որ Ամասիայում նախորդ տարվա համեմատությամբ շուրջ չորս անգամ ավելացել է ցանքատարածությունների ծավալը։ Այս պահի դրությամբ էկոնոմիկայի նախարարություն ունենք ուղարկված վճարման շուրջ 7000 հեկտար ցանքատարածությունների փոխանցումների փաստաթղթեր, որոնցից հավաստագրված սերմերը շուրջ 1000 հեկտար են կազմում»,- նշում է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը։
Ծրագրի պարտադիր բաղադրիչներից մեկն էլ մոնիթորինգն է: Համայնքային ու մարզային աշխատախմբերը սահմանված ժամկետներում շրջայցեր են կատարել։ Ըստ մարզպետարանի գյուղվարչության պետի տվյալների, էական խախտումներ դեռ չեն արձանագրվել, բայց որոշ հողակտորներում սերմացուի չծլելու պատճառով մոնիթորինգ իրականացնել հնարավոր չի եղել:
Պետական սուբսիդավորման ծրագիրը խթան դարձավ, որ վարուցանք իրականացվեն նաև տասնամյակներով չմշակված ու կերահանդակների վերածված հողակտորներում: Չմշակվող հողերը կազմում են մարզի 78 հազար հեկտար վարելահողերի շուրջ 10-15 տոկոսը: Այս նպատակով մարզում իրականացվել են նաև մի քանի պիլոտային ծրագրեր, որոնցից մեկն էլ ուղղված էր դեգրադացված հողերի վերականգնմանն ու նոր մեթոդներով անասնակերի ստացմանը: Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ ծրագիրը Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում իրականացրել է «Շեն» բարեգործական կազմակերպությունը Ջի Այ Զեթ-ի ֆինանսավորմամբ:
«Ծրագիրն ուներ երկու բաղադրիչ՝ արոտավայրերի բարելավում և վարելահողերի բարելավում։ Վարելահողերի դեպքում պայման էր դրված, որ պետք է լինի 10 և ավելի տարի չմշակված լինելը, ընտրվել են շահառու ֆերմերները ու արդեն իրականացվել է ծրագիրը, որը նորարարական էր նրանով, որ ներդրվում էր կորնկանի մշակության ֆրեզով տեխնոլոգիան»,-ծրագրի մասին է պատմում «Շեն» բարեգործական ՀԿ Շիրակի մարզային գրասենյակի պատասխանատու Եսթեր Գրիգորյանը։
Մինչ նոր տեխնոլոգիաներով վարուցանք սկսելը, ծրագրի գյուղատնտեսները կատարել են տարբեր բնակավայրերից վերցված հողի նմուշառումներ ու հետազոտություններ, հենց դրանց արդյունքում էլ ընտրվել են շահառու գյուղական համայնքները: Հովտուն, Գտաշեն և Բյուրակն գյուղերում ընդհանուր վերականգնվել է չմշակվող մոտ 16 հեկտար վարելահող և 20 հեկտար արոտավայր, իսկ մեկ հեկտարի հաշվով գյուղացիներին է տրամադրվել 120 կգ բարձրակարգ կորնկանի սերմացու:
Նոր տեխնոլոգիայով վարուցանքի ընթացքում մարզում անհրաժեշտ գյուղտեխնիկա դժվարությամբ է գտնվել, իսկ եղածների մեխանիզատորներն էլ հրաժարվել են բարձր թեքությունների վրա անմշակ հողերում աշխատել:
Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետը ներկայացրել է նաև այս տարի պետական աջակցության ծրագրով մարզում ձեռք բերված պարարտանյութի ամփոփ տվյալները: Նախնական 5600 տոննայի փոխարեն 4950 գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է ընդհանուր 3610 տոննա ազոտական, կալիումական ու ֆոսֆորական պարարտանյութ, մյուսները հրաժարվել են հայտերից: Այս տարի մարզում ավելացել է նաև հողերն ապահովագրողների թիվը։ Նախորդ տարվա 1420 հեկտարի փոխարեն ապահովագրվել է 1764 հեկտար հող, այս ցուցանիշով Շիրակի մարզը Հանրապետությունում առաջինն է:
Գյուղ վարչության պետը ներկայացրեց նաև այս տարի պետական աջակցության ծրագրով մարզում ձեռք բերված պարարտանյութի ամփոփ տվյալները:Նախնական 5600 տոննայի փոխարեն մարզի 4950 գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է ընդհանուր 3610 տոննա ազոտական,կալիումական ու ֆոսֆորային պարարտանյութ,մյուսները հրաժարվել են հայտերից:Այս տարի մարզում ավելացել է նաև հողերի ապահովագրողների թիվը,նախորդ տարվա 1420 հեկտարի փոխարեն ապահովագրվել է 1764 հեկտարը,այս ցուցանիշով Շիրակի մարզը հանրապետությունում առաջինն է:
23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»23:36 22.11.2024
Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը«Ես կառավարության նիստում էլ ասեցի, որ Հայաստանի մարդկան 90 տոկոսը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։«Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ […] ...
23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. ՌոդրիԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...
23:25 22.11.2024
Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում վերջին շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված է համարում, այլ` կապված համակարգերի ու աշխատանքային գործունեության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանի 6 պաշտոնանկություններին: «Կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք, այսպես թե այնպես, հրապարակայնորեն քննարկվում են: Բայց նաև պարտադիր չէ, որ […] ...
23:18 22.11.2024
Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյովԻսպանիայի իշխանությունները «չարաշահումների» համար տուգանել են եվրոպական մի քանի բյուջետային փոխադրողների՝ ընդհանուր առմամբ 179 միլիոն եվրոյով՝ ներառյալ ձեռքի ուղեբեռի և նստատեղերի ամրագրման համար լրացուցիչ վճարներ գանձելու համար: Իսպանիայի սպառողների իրավունքների պաշտպանության նախարարությունը ուժի մեջ է թողել դեռ մայիսին կայացված որոշումը՝ մերժելով ընկերությունների կողմից ներկայացված բողոքները։ Նախարարության զեկույցում նշվում է, որ ավիափոխադրողները խախտում են սպառողների իրավունքները՝ […] ...
23:10 22.11.2024
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքըՖրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է հարձակվող Կիլիան Մբապեի աշխատավարձը և բոնուսները վճարելու գործով ՊՍԺ-ի բողոքը, հայտնում է AS-ը: Ավելի վաղ փարիզյան ակումբը հրաժարվել էր կատարել երկրի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) բողոքարկման դատարանի կայացրած վճիռը և գործը քննելու համար դիմել էր Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա: Այժմ միակ ելքն Օլիմպիական կոմիտե կամ աշխատանքային վեճերի դատարան դիմելն է, այլապես […] ...
23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներՆոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Տիչինա-Սեբաստիա փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota» (վարորդ՝ Դ․ Պ․) և «Mercedes-Benz» […] ...