Հայ-ադրբեջանական սահմանը դիտարկող ԵՄ առաքելության ժամկետը, հավանաբար, կերկարաձգվի․ ի՞նչ կտա դա մեզ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Հայ-ադրբեջանական սահմանը դիտարկող ԵՄ առաքելության ժամկետը, հավանաբար, կերկարաձգվի․ ի՞նչ կտա դա մեզ

22:00 07.12.2022

Ֆրանսիայի Ազգային ժողովում երկրի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան հաստատել է հոկտեմբերի 20-ին մեկնարկած՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման անհրաժեշտությունը։

«Այս առաքելությունն իսկապես սահմանափակում է էսկալացիայի ռիսկերը՝ վերահսկելով իրավիճակը սահմանին»,- ասել է Կոլոննան։

Արտգործնախարարը վերահաստատել է նաև Ֆրանսիայի և Եվրամիության աջակցությունը Հայաստանին, խոստացել շարունակել ջանքերը խաղաղության հաստատման ուղղությամբ։

Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը՝ պատասխանելով հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանի՝ «Սա պարզապես կարծի՞ք է, թե դա նշանակում է, որ կան արդեն համաձայնեցված պլաններ» հարցին:

«Դե, առայժմ Կատրին Կոլոննայի հայտարարությունը վկայում է 27 քաղաքներից մեկում այս հարցի վերաբերյալ կողմորոշվելու մասին, սակայն փաստը, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն արդեն հրապարակայնորեն խոսում է այդ մասին, վկայում է այն մասին, որ արդեն կա՝ այսպես ձեռք բերված սկզբունքային համաձայնություն, կամ վստահություն կա, որ այդ համաձայնությանը ոչինչ չի խանգարի:

Այսինքն՝ կասկած չկա, արդեն շատ քիչ է կասկածը, որ իսկապես պրոլոնգացիայի կենթարկվի այդ ժամկետը, լիազորությունները, իսկապես կերկարացվի: Հիշո՞ւմ ես, մենք դեռ հոկտեմբերին էինք դա միասին կանխատեսում…

Հիշեցնեմ՝ ժամանակին լիազորությունները սահմանափակված էին ընդամենը երկու ամսով՝ մինչև տարվա վերջ, քանի որ ենթադրվում էր, որ մինչև տարվա վերջ հնարավոր է խաղաղ համաձայնագրի կնքումը: Այժմ արդեն վստահ ենք, որ դա իրատեսական չէ, իսկ դա նշանակում է, որ սահմանային նոր առճակատումներն ավելի հավանական են դառնում, և որ դիտորդական առաքելությունն ավելի ակտուալ է դառնում: Այստեղ պետք է ոչ միայն խոսել լիազորությունների երկարացման, այլև դիտորդների լիազորությունների շրջանակի ավելացման մասին»,- ասաց Արտյոմ Երկանյանը:

Իսկ առաքելության լիազորությունների ժամկետը երկարացնելու համար ԵՄ-ն պարտավո՞ր է դիմել Բաքվին. Արտյոմ Երկանյանի մեկնաբանությունն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին վախեցել է Մոսկվայի պատասխանից․ Լավրով

16:18 22.11.2024

Զելենսկին վախեցել է Մոսկվայի պատասխանից․ Լավրով

Վլադիմիր Զելենսկին վախեցել է Արևմուտքի՝ ՌԴ խորքերը հարվածելու թույլտվությանը Մոսկվայի պատասխանից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում։ «Ինչ վերաբերում է մեր պատասխանին (նոր հիպերձայնային հրթիռի կիրառմամբ), ապա, ինչպես հասկանում եմ, Զելենսկին վախեցել է և ուղղակիորեն սկսել մեղադրել իր տերերին, որ իրեն անզեն են թողել»,- նշել է Լավրովը։ Հիշեցնենք, որ ՌԴ […] ...

Մեր նպատակն ամենևին էլ ՉԼ-ում հաղթելը չէ․ ՊՍԺ-ի նախագահ

16:10 22.11.2024

Մեր նպատակն ամենևին էլ ՉԼ-ում հաղթելը չէ․ ՊՍԺ-ի նախագահ

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին հայտարարել է, որ թիմի գլխավոր նպատակը սեփական ոճի ձևավորումն է, այլ ոչ թե Չեմպիոնների լիգայում հաղթելը։ «Կրկնօրինակել «Բարսելոնայի՞ն»։ Չեմ կարծում, որ մենք ցանկանում ենք որևէ մեկին կրկնօրինակել։ Մենք պահպանում ենք մեր ինքնությունը։ Այն գալիս է մեր երիտասարդ խաղացողներից։ Նայեք, թե ինչ խաղադաշտերում են հանդես գալիս մեր երիտասարդ ֆուտբոլիստները։ Երիտասարդները գիտեն, թե […] ...

1935 թվականից հոկտեմբեր ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․2°C-ով

16:02 22.11.2024

1935 թվականից հոկտեմբեր ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․2°C-ով

2024 թվականի հոկտեմբեր ամսվա օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C, որը մոտ էր նորմային։ Միևնույն ժամանակ այս տարվա հոկտեմբեր ամսվա տեղումները՝ 66․2մմ, գերազանցեցին նորման՝ կազմելով նորմայի 132․3%-ը։ Տեղումները հիմնականում դիտվել են հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում։ Տաք եղանակներ դիտվեցին հոկտեմբերի առաջին տասնօրյակում, երբ օրական առավելագույն ջերմաստիճանները Կապանում և Մեղրիում հասան մինչև 33°C, իսկ Արարատյան դաշտում՝ […] ...

Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներից անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է շուրջ 666մլն դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

15:55 22.11.2024

Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներից անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է շուրջ 666մլն դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել են Հյուսիսային պողոտայի նախկին տարածքում մի շարք քաղաքացիների սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը խարդախությամբ և փաստաթղթերի կեղծմամբ ձեռք բերելու դեպքերի էական մի շարք հանգամանքներ: Քննությամբ պարզվել է, որ անշարժ գույքի գնահատում իրականացնող ՍՊ ընկերության տնօրեն Հ.Ա.-ն օժանդակել է Երևան քաղաքի Աբովյան-Արամի-Նալբանդյան փողոցներին […] ...

ՌԴ ԶՈՒ-ն հարվածների մասին նախազգուշացում կմշակի Ուկրաինայի խաղաղ բնակչության համար․ Պեսկով

15:49 22.11.2024

ՌԴ ԶՈՒ-ն հարվածների մասին նախազգուշացում կմշակի Ուկրաինայի խաղաղ բնակչության համար․ Պեսկով

Ռուս զինվորականները կմշակեն ուկրաինացի քաղաքացիներին «Օրեշնիկի» միջոցով առաջիկա հարձակումների մասին նախազգուշացնելու նրբությունները, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, դրանք կմշակվեն մեր զինվորականների կողմից և կհաղորդվեն այնպես, որ երկրի քաղաքացիական բնակչությունը (Ուկրաինայի) ստանա այդ տեղեկությունը»,- լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Պեսկովը, խոստովանել է, որ ինքը դեռ չի կարող խոսել այդ մշակումների մասին։ Այսպիսով, […] ...

Չավին չի գլխավորի «Ինտեր Մայամին» Մեսսիի  հետ  լարված հարաբերությունների պատճառով

15:40 22.11.2024

Չավին չի գլխավորի «Ինտեր Մայամին» Մեսսիի հետ լարված հարաբերությունների պատճառով

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին, ով ի սկզբանե համարվում էր «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու գլխավոր թեկնածուն, չի գլխավորի MLS-ը նեկայացնող ակումբը: Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Ակումբը որոշել է հրաժարվել Չավիի թեկնածությունից՝ «Բարսելոնայի» նախկին թիմակիցների՝ մասնավորապես Մեսսիի և Ալբայի հետ նրա ունեցած լարված հարաբերությունների պատճառով։ Նշվում է, որ նրա հարաբերությունները Լիոնել Մեսսիի հետ […] ...

BACK_TO_TOP