18:38 07.12.2022
Ամեն տարի դեկտեմբերի 7-ը աղետի գոտում դեռ չլուծված հիմնահարցերի մասին խոսելու առիթ է նաև, երբ օրակարգային են շարունակում մնալ անօթևանությունն ու բնակարանաշինությունը, տնակների գոյությունը, որից բաժանվել թերևս շատերը դեռ չեն կարողանում։ Կառավարությունը անօթևանության խնդրի լուծման և քաղաքը տնակներից ազատելու նոր ժամկետ է նախանշում 2027 թվականը։ Այս մասին Գյումրիում լրագրողների հետ ճապազրույցում նշել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։
«Այս տարի հոկտեմբեր ամսին քաղաքաշինության կոմիտեն շրջանառեց մի փաստաթուղթ, որտեղ հստակ ֆիքսում ենք աշխատանքային քարտեզ, որ գալիք հինգ տարիների ընթացքում Գյումրիում պետք է լուծենք նաև ոչ հիմնական շինությունների և տնակների հարցը։ Ցավոք, քաղաքում դեռ կան տնակներ, և այդ տնակներում ապրող ոչ բոլոր ընտանիքներն են հանդիսանում երկրաշարժի հետևանքով տուժածներ։ Մենք գալիք տարվանից կսկսենք ծրագիրը և առաջիկա հինգ տարիների ընթացքում կլուծենք ոչ հիմնական շինությունների հարցը և առաջնահերթություն կտանք այն տնակներին, որոնք տեղադրված են պետական կամ համայնքային հողամասերի վրա»,- նշել է փոխվարչապետը։
Փաստագրման վերջին տվյալներով Գյումրիում կա 2741 տնակ ու ժամանակավոր կացարան։ Բնակարանային ապահովման հրատապ խնդիր ունեն նաև վթարային շենքերում ապրող ընտանիքները։ Վթարային շենքերի թիվն այս տարիների ընթացքում ավելացավ ու չպակասեց։ Շիրակի մարզում դրանց թիվը հասնում է 114-ի։ Այս ուղղությամբ ևս հաջորդ տարվանից հստակ աշխատանքներ ու ժամկետներ են նշվում։
«Վթարային շենքերի հարցով կառավարության 2021-26 թվականների ծրագրի համաձայն մենք ունենք նաև ծրագիր, որի հիմնական աշխատանքները կսկսվեն 2024, և արդեն 2026-ին ամբողջ վթարային շենքերի 70 տոկոսը՝ խոսքը վերաբերում է Հանրապետության ամբողջ մասշտաբին, պետք է խնդիրը լուծված լինի, այս պահին նախապատրաստական աշխատանքներ են տարվում,- նշել է փոխվարչապետը։
Բնակարանային ապահովման խնդիրը վերջին մի քանի տարում փորձ է արվում լուծել մասնավոր բնակարանաշինության, բարեգործական ծրագրերի միջոցով ևս։ Գյումրիում նաև այլընտրանքային տարբերակ որպես իրականացվում է սոցիալական բնակարանների ծրագիրը։
«Մենք եկամտահարկի վերադարձի օրենքի փոփոխությությունից հետո նկատում ենք, որ մեծ շինարարական ակտիվություն կա, և այդ ակտիվությունը փոխանցվում է դեպի մարզեր։ Շինարարությունը հիմնականում կենտրոնացել է մարզերում, կարծում եմ արդեն նոր շինարարությունների դեպքում հնարավորություն կլինի նաև ԲԳՎ-ները օգտագործել այդ ուղղությամբ»,- ընդգծել է Համբարձում Մաթևոսյանը։
Բնակարանայինից բացի, քաղաքում ենթակառուցվածքների վերականգնման ու սոցիալական ուղղվածության ծրագրերն են ծավալային, խոսքը վերաբերում է պետական սուբվենցիոն ծրագրերին, քաղաքի պատմական միջուկի վերականգմանը։
Հաջորդ տարի Գյումրիում նախատեսվում է իրականացնել 7 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր, որում փողոցաշինությունից բացի ներառված են լինելու նաև հասարակական նշանակության շենքերի ամրացման ու հիմնանորոգման աշխատանքները։ Իսկ կանաչ գոտիների վերականգնման ուղղությամբ նախագծեր կկազմվեն տարածքները տնակներից ազատելուց հետո։
23:49 22.11.2024
Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»23:42 22.11.2024
2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...
23:36 22.11.2024
Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...
23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. ՌոդրիԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...
23:25 22.11.2024
Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում վերջին շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված է համարում, այլ` կապված համակարգերի ու աշխատանքային գործունեության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանի 6 պաշտոնանկություններին: «Կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք, այսպես թե այնպես, հրապարակայնորեն քննարկվում են: Բայց նաև պարտադիր չէ, որ […] ...
23:18 22.11.2024
Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյովԻսպանիայի իշխանությունները «չարաշահումների» համար տուգանել են եվրոպական մի քանի բյուջետային փոխադրողների՝ ընդհանուր առմամբ 179 միլիոն եվրոյով՝ ներառյալ ձեռքի ուղեբեռի և նստատեղերի ամրագրման համար լրացուցիչ վճարներ գանձելու համար: Իսպանիայի սպառողների իրավունքների պաշտպանության նախարարությունը ուժի մեջ է թողել դեռ մայիսին կայացված որոշումը՝ մերժելով ընկերությունների կողմից ներկայացված բողոքները։ Նախարարության զեկույցում նշվում է, որ ավիափոխադրողները խախտում են սպառողների իրավունքները՝ […] ...
23:10 22.11.2024
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքըՖրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է հարձակվող Կիլիան Մբապեի աշխատավարձը և բոնուսները վճարելու գործով ՊՍԺ-ի բողոքը, հայտնում է AS-ը: Ավելի վաղ փարիզյան ակումբը հրաժարվել էր կատարել երկրի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) բողոքարկման դատարանի կայացրած վճիռը և գործը քննելու համար դիմել էր Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա: Այժմ միակ ելքն Օլիմպիական կոմիտե կամ աշխատանքային վեճերի դատարան դիմելն է, այլապես […] ...