Գյումրեցի գորգագործների աշխատանքները ցուցադրության են ներկայացվել ԱՄՆ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+13.09 oC

Գյումրեցի գորգագործների աշխատանքները ցուցադրության են ներկայացվել ԱՄՆ-ում

20:00 07.12.2022

Գյումրիի ծայրամասային՝ Բուլվարային և Մուշ թաղամասերի մեջտեղում, ամայի ու լքված տարածքը, որտեղ անգամ ճանապարհ չկա, տանում է դեպի մի կառույց, որն անգույն ու ամայի տարածքի ճիշտ հակադրությունն է։

Այստեղ միայն գույներ են ու ստեղծագործ միտք։ Գորգագործության փոքրիկ արտադրամասում գյումրեցի գորգագործ վարպետների պատկերացումներն են իրականություն դառնում։ 2020 թվականին, երբ աշխարհը համընդհանուր լոքդաունի մեջ էր, արտադրամասի բացումը շատերին է անհեթեթ թվացել։ Անորոշ իրավիճակում ներդրումներ անել միայն ռիսկային գործարարը կարող էր։ Երկու տարի է Հեղինե Ադամյանն աշխատում ու գորգեր է ստեղծում դժվարությունները հաղթահարելով։

«12 մարդ այստեղ նստեցինք աշխատելու։ Դա թվում էր մի փոքր ոչ նորմալ, որովհետև ամբողջ աշխարհում գործարաններ էին փակվում, իսկ մենք գործարան էինք ստեղծում՝ հույսով, որ չենք փակվի՝ աշխատեցինք։ Մեր վարպետների ձեռքի աշխատանքները ունիկալ են, բարձր մակարդակ ունեն»,- SHANTNEWS-ին ասել է «Կումայրի կարպետ» ընկերության հիմնադիր տնօրեն Հեղինե Ադամյանը։

12 հոգանոց աշխատակազմը 2 տարիների ընթացքում կրճատվեց։ Հիմա արտադրամասում երկու գորգագործ է աշխատում, համագործակցում են ևս երկու կարպետագործ տնայնագործների հետ։ Իսկ արտադրանքը ոչ միայն տան համար նախատեսված գորգեր ու կարպետներ են, այլև հուշանվեր-գորգեր։ Գյումրիի Սուրբ Յոթ վերք, Ամենափրկիչ եկեղեցիները, նաև հայոց այբուբենն ու Տերունական աղոթքը վարպետները թելերով նկարում են գորգերի վրա։

Հայկական գորգերի առանձնահատկությունը  գունային համադրությունն ու ազգային զարդանախշերի հյուսվածքն է։ Ամեն զարդանախշ ունի իր նշանակությունը։ Արտադրամասի գորգագործները գորգերի նախկին գործարանում են սովորել, հետո աշխատել։ Բայց Գյումրիում գորգագործության ավանդույթներն ավելի երկար տարիների պատմություն ունեն։

«Ցանկացած գյումրեցու աղջիկ հարս գնալիս անպայման օժիտ պետք է տաներ իր ձեռքով գործած գորգը կամ կարպետը։ Խորհրդային շրջանում, երբ բացվեց «Հայ գորգը», բավական շատ գորգագործներ կային քաղաքում, և գորգագործությունը համարվում էր հարգալից մասնագիտություն կնոջ համար։ Մենք ԱՄՆ-ում հիմա ցուցահանդեսի ենք մասնակցում։ Կարպետից պատրաստված մեր պայուսակները Կալիֆոռնիայում մեծ արձագանք են ստացել։ Այդ ցուցահանդեսում ներկայանալուց հետո, կարծես թե արձագանք ունենք, որ մեզ հետ պայմանագիր կապելու ցանկություն հայտնած ընկերություն կա և եթե դա հաջողի, ուրեմն մեր 12 գորգագործները կվերադառնան»,- ասել է Հեղինե Ադամյանը։

Արտադրամասի ցուցափեղկերը գրեթե դատարկ են։ Գյումրեցի վարպետների աշխատանքներն այս օրերին Ամերիկայի Միացյալ Նահանգներում են ցուցադրվում։ Հայ-ամերիկյան բիզնես ֆորումին մեծ հետաքրքրություն են առաջացրել գյումրեցի վարպետների ձեռքի աշխատանք կարպետից պատրաստված պայուսակները, բարձերը, նաև 20 գորգեր են ցուցադրության ներկայացրել։ Սա ոչ միայն հայկական գորգագործության նմուշները օվկիանոսից այն կողմ ցուցադրելու, այլև արտադրամասի համար զարգանալու, նախկին ծավալները վերականգնելու, գուցե նաև դրանք ավելացնելու հնարավորություն է։

Իսկ մինչ այդ  փոքրիկ արտադրամասում դազգահները դատարկ չեն, կտուտելու  գործիքների աղմուկը թեև պակասել է, բայց չի դադարել։ Երկու գորգագործները շարունակում են աշխատել։ Նրանց համար գորգագործությունն ավելին է, քանի բիզնեսը։ Այն հայկական մշակույթի խորհրդանիշներից մեկն է։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ են միասնական ջանքեր. տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

20:46 18.04.2025

Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ են միասնական ջանքեր. տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

Ապրիլի 18-ին ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անտառային հրդեհների կանխարգելման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի այս տարվա առաջին նիստը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Ներկա էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, պատասխանատու ստորաբաժանումների, շահագրգիռ գերատեսչությունների և մարզպետարանների ներկայացուցիչներ: Կամո Ցուցուլյանը նախ անդրադարձել է անտառային հրդեհները կանխելուն, դրանց հետևանքները նվազեցնելուն վերաբերող հարցերի՝ […] ...

Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին

20:27 18.04.2025

Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին: «Բոլոր լիգաներում պաշտպանում են խաղացողներին ու ակումբներին, երբ նրանք հանդես են գալիս Չեմպիոնների լիգայում: Մենք հանգստի ժամանակ չունենք: Ես կուզեի խոսել այն մարդկանց հետ, որոնք պատասխանատու են այս ամենի համար: Նրանք գաղափար չունեն, թե որքան վատ է անդրադառնում այսպիսի խիտ օրացույցը», – […] ...

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. տnւժածները երեխաներ են

20:16 18.04.2025

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. տnւժածները երեխաներ են

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմանաններում Նոր Արտամետ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 26-ամյա Արամ Բ.-ի վարած «Chevrolet» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Յուրի Ս.-ի վարած «Opel» մակնիշի, 72-ամյա Սերժիկ կ.-ի վարած, թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, […] ...

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

BACK_TO_TOP