Թբիլիսիում ցույց է տեղի ունենում՝ ի պաշտպանություն Սաակաշվիլիի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+24.09 oC

Թբիլիսիում ցույց է տեղի ունենում՝ ի պաշտպանություն Սաակաշվիլիի

17:00 03.12.2022

Թբիլիսիի կենտրոնական փողոցներում երթ են անցկացրել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի աջակիցները։

Նշվում է, որ «Միացյալ ազգային շարժման» ընդդիմադիրները համախոհների հետ հավաքվել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի մոտ. նրանք պահանջում են Սաակաշվիլիին բուժման համար տեղափոխել արտասահմանյան կլինիկա։ Կարգը ապահովելու համար հերթապահում են պարեկային ոստիկանության բրիգադները։

«Այսօր քաղաքական մեսիջներ ու քաղաքական պահանջներ չեն լինելու, այսօր համերաշխության հանրահավաք է»,- լրագրողներին ասել է «Միացյալ ազգային շարժման» անդամ Լևան Խաբեիշվիլին։

Ավելի վաղ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն հայտնել էր, որ քաղաքական գործիչը իր կողմնակիցներին խնդրել է հանրահավաքի ժամանակ զերծ մնալ քաղաքական քարոզչությունից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 17-21-ը

15:03 21.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 17-21-ը

Բացահայտվել է 351 հանցագործություն, որոնցից 11-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 91 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 37 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 45 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 25-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության և խարդախության, 24 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 13 դեպք՝ հոգեկան ներգործության, 12 դեպք՝ […] ...

SHANTNEWS

15:00 21.04.2025

SHANTNEWS

«Ակտիվ քաղաքացի» բջջային հավելվածով այսուհետ բնակիչները կարող են նաև ջրամատակարարմանն ու ջրահեռացմանն առնչվող խնդիրներ բարձրաձայնել

14:58 21.04.2025

«Ակտիվ քաղաքացի» բջջային հավելվածով այսուհետ բնակիչները կարող են նաև ջրամատակարարմանն ու ջրահեռացմանն առնչվող խնդիրներ բարձրաձայնել

«Ակտիվ քաղաքացի» բջջային հավելվածի միջոցով այսուհետ քաղաքացիները կարող են բարձրաձայնել նաև «Վեոլիա Ջուր» ընկերությանն առնչվող խնդիրների մասին: Ընկերությունը միացել է հարթակին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

Կայացել է էլեկտրական շարժունակության ազգային առաջին համաժողովը

14:52 21.04.2025

Կայացել է էլեկտրական շարժունակության ազգային առաջին համաժողովը

2025թ․ ապրիլի 18-19-ին, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ, Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը՝ «Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում, մասնակցել է էլեկտրական շարժունակության ազգային առաջին համաժողովին, որը տեղի է ունեցել «Մերիդիան» էքսպո կենտրոնում։ Համաժողովի հիմնական նպատակն էր ստեղծել համագործակցության արդյունավետ հարթակ՝ աջակցելու էլեկտրական շարժունակության ոլորտի զարգացմանը Հայաստանում, բարձրացնելու երկրի միջազգային ճանաչելիությունը, […] ...

Ռուսաստանը բաց է ուկրաինական խնդրի խաղաղ կարգավորման համար․ Պեսկով

14:47 21.04.2025

Ռուսաստանը բաց է ուկրաինական խնդրի խաղաղ կարգավորման համար․ Պեսկով

Կրեմլը ներկայումս պատրաստ չէ խոսել Ուկրաինայի շուրջ կարգավորման ժամկետների մասին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի խոսնակն այսպես է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, թե հույս ունի, որ Ռուսաստանն ու Ուկրաինան այս շաբաթ համաձայնագիր կկնքեն։ «Ես հիմա […] ...

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ

14:32 21.04.2025

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ

Ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը: Տուժածներ չկան: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հիշեցնենք, որ Հայաստանի […] ...

BACK_TO_TOP