Հայտարարվել են 2023-ի փողոցաշինական պետական ծրագրում ընդգրկված Շիրակի մարզի ճանապարհների հիմնանորոգման մրցույթները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Հայտարարվել են 2023-ի փողոցաշինական պետական ծրագրում ընդգրկված Շիրակի մարզի ճանապարհների հիմնանորոգման մրցույթները

20:00 03.12.2022

Կապիտալ ծախսերի ծրագրով մինչև տարեվերջ Շիրակի մարզում նախատեսված է շահագործման հանձնել 70 կմ  հիմնանորոգված կամ միջին նորոգումների ենթարկված ճանապարհ: Պետական բյուջեից մարզի ճանապարհաշինության  հատկացումը 2022-ին կազմել է 10 միլիարդ դրամ:

Շիրակի մարզն ընդհանուր ունի 829 կմ ճանապարհ, որից 495 կմ-ը՝ մարզային, 220-ը՝ հանրապետական, իսկ 114-ը միջպետական նշանակության են։  Այս կիլոմետրերի հաշվարկում են նաև քանդված, անանցանելի հատվածները, որտեղով անցնել անհնար է անգամ մեծ բեռնատարների համար: Ամեն տարվա փոսային նորոգումները ելք չեն, իսկ միջին նորոգման կամ հիմնանորոգման ծրագրերում այդպիսի ճանապարհները ներառվում են միայն մասնագիտական ուսումնասիրություններից ու եզրակացություններից հետո:

Այս տարվա ճանապարհաշինական աշխատանքների մեկնարկից առաջ, հունիս-հուլիս ամիսներին շինարարները վերսկսեցին 2021-ին դադարեցված մի քանի ճանապարհների հիմնանորոգումները։ Տարբեր պատճառներով դրանք մնացել էին անավարտ: Հիմնական պատճառ նշվում են նախագծային փոփոխություններն ու հայտնաբերված թերությունները։

Այս տարվա  մի քանի ճանապարհահատվածների հիմնանորոգումներն էլ կտեղափոխվեն 2023 թվական: Դրանցից մեկը 4.9 կմ երկարության Արթիկ համայնքի տարածքով անցնող հանրապետական նշանակության ճանապարհն է, իսկ մյուսը շուրջ 30 կմ երկարության Արմավիր-Իսահակյան-Գյումրի միջմարզային ճանապարհն է։ Շինարարության ավարտական փուլում ի հայտ են եկել լրացուցիչ աշխատանքներ, որոնք նախագծում ներառված չեն եղել:

«Այդ  ճանապարահատվածում  5,5 կմ հատվածը տակը բետոնյա ծածկույթ ունի,  ու էդ բետոնյա ծածկի նախագծային փաստաթղթերում այժմ  կատարվում են փոփոխություններ, նախատեսվում է այդտեղ նոր ասֆալտբետոնյա շերտ տեղադրել»,-նշում է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը:

Մարզպետարանի քաղաքաշինության վարչությանը պետը որոշ հատվածներում աշխատանքների դանդաղ ընթացքի պատճառ է համարում շին ընկերությունների  միաժամանակ մի քանի փողոցաշինական ուղղություններով զբաղված լինելը, ինչն առաջ  է բերում աշխատուժի և տեխնիկայի պակաս:

2022-ի ծրագրերի  ամփոփին զուգահեռ արդեն հայտարարվել են հաջորդ տարվա ճանապարհաշինական ծրագրերի համար մարզի մի քանի ճանապարհների հիմնանորոգման շինընկերությունների մրցույթներ: Պետական  միջոցներով մարզում կհիմնանորոգվեն հանրապետական և միջպետական ճանապարհներ:

«Այս պահին մի քանի մրցույթներ են հայտարարված մեր մարզի մի քանի ճանապարահատվածների հիմնանորոգումների համար: Կնշեմ Գյումրիի  օղակաձև փողոցի կառուցապատումը, որը Երկաթգծի ավանից կհասնի մինչև Թբիլիսյան խճուղի՝ 2,5 կմ երկարության  հատվածը, Աշոցք-Բավրա ճանապարհի 11 կիլոմետր երկարության հատվածի ու Թորոսգյուղից մինչև Քեթիի ոլորանների 1,8 կմ երկարության հատվածների շինմրցույթները նույնպես հայտարարված են»,- Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը:

Մրցույթների արդյունքները շատ չեն ուշանա։ Պետական բյուջեի միջոցներով իրականացվող ճանապարհաշինության որակի վերահսկողական գործառույթն այս դեպքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մասնագիտական խմբինն է:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

23:25 22.11.2024

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում վերջին շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված է համարում, այլ` կապված համակարգերի ու աշխատանքային գործունեության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանի 6 պաշտոնանկություններին: «Կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք, այսպես թե այնպես, հրապարակայնորեն քննարկվում են: Բայց նաև պարտադիր չէ, որ […] ...

Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյով

23:18 22.11.2024

Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյով

Իսպանիայի իշխանությունները «չարաշահումների» համար տուգանել են եվրոպական մի քանի բյուջետային փոխադրողների՝ ընդհանուր առմամբ 179 միլիոն եվրոյով՝ ներառյալ ձեռքի ուղեբեռի և նստատեղերի ամրագրման համար լրացուցիչ վճարներ գանձելու համար: Իսպանիայի սպառողների իրավունքների պաշտպանության նախարարությունը ուժի մեջ է թողել դեռ մայիսին կայացված որոշումը՝ մերժելով ընկերությունների կողմից ներկայացված բողոքները։ Նախարարության զեկույցում նշվում է, որ ավիափոխադրողները խախտում են սպառողների իրավունքները՝ […] ...

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքը

23:10 22.11.2024

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքը

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է հարձակվող Կիլիան Մբապեի աշխատավարձը և բոնուսները վճարելու գործով ՊՍԺ-ի բողոքը, հայտնում է AS-ը: Ավելի վաղ փարիզյան  ակումբը հրաժարվել էր կատարել երկրի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) բողոքարկման դատարանի կայացրած վճիռը և գործը քննելու համար դիմել էր Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա: Այժմ միակ ելքն Օլիմպիական կոմիտե կամ աշխատանքային վեճերի դատարան դիմելն է, այլապես […] ...

BACK_TO_TOP