Դրական ցուցանիշներ կոռուպցիոն հանցագործությունների շարժընթացում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
--2.91 oC

Դրական ցուցանիշներ կոռուպցիոն հանցագործությունների շարժընթացում

18:10 06.10.2017

ՀՀ գլխավոր դատախազությունը վերլուծել է 2016 և 2017 թվականների 1-ին
կիսամյակներում կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով նախապատրաստված
նյութերի նկատմամբ հսկողության, հետաքննության և նախաքննության նկատմամբ
դատավարական ղեկավարման ու դատարանում մեղադրանքի պաշտպանության
արդյունքները:

Ըստ այդմ՝ 2017թ. 1-ին կիսամյակում վարույթ է ընդունվել կոռուպցիոն բնույթի
ընդհանուր առմամբ 356 քրեական գործ: Վարույթ ընդունված քր. գործերով
քրեական հետապնդում է իրականացվել 195 անձի նկատմամբ, ինչը 43,38-%ով ավելի
է 2016թ. 1-ին կիսամյակին վարույթ ընդունված գործերով քր. հետապնդման
ենթարկված անձանց քանակից (թվով՝ 139):

Նշված գործերով մեղադրյալներից 35-ը գտնվել է նախնական կալանքի տակ (այդ
թվում՝ 3 դատավոր, որոնցից մեկը դատարանի նախագահ, 1 դատախազ, քննչական
կոմիտեի 2 քննիչ, մաքսային մարմնի 4 աշխատակից, ՀՀ ոստիկանության 4
աշխատակից, ՔԿՀ 3 աշխատակից և այլն), որը 2016թ. 1-ին կիսամյակի համեմատ
(թվով 21 անձ) ավելի է 45,83-%ով:

Ավարտվել է 269 քրեական գործ, որոնցից 69-ը 117 անձի վերաբերյալ,
մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 2017թ. առաջին կիսամյակում
մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործերով անցնող
մեղադրյալների թիվը 2016թ. 1-ին կիսամյակի համեմատ աճել է 91,8-%ով:
Այսինքն՝ 2016 և 2017 թթ. 1-ին կիսամյակներում գրեթե նույն քանակի ավարտված
քրեական գործերի պայմաններում 2017թ. առաջին կիսամյակում 12,45%-ով աճել է
մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործերի, ինչպես նաև
դրանցով անցնող մեղադրյալների /91,8%/ թիվը: Միաժամանակ 13%-ով նվազել է
արդարացման հիմքով կարճված քրեական գործերի քանակը:

Ըստ կոռուպցիոն բնույթի՝ հանրային առավել մեծ ուշադրության արժանացող
հանցատեսակների՝ հաշվետու ժամանակահատվածում քրեական շարժընթացն ունի
հետևյալ պատկերը:

1. ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով /պաշտոնեական լիազորությունները
չարաշահելը/.
Այս տարվա հաշվետու ժամանակահատվածում հարուցվել է 70 քրեական գործ:
Վարույթ ընդունված 82 քր.գործով քրեական հետապնդում է իրականացվել 32
պաշտոնատար անձի նկատմամբ: 27 անձի նկատմամբ (որից 3-ը` քրեակատարողական
հիմնարկի աշխատակից, 2-ը` հարկային մարմնի աշխատակից, 2-ը` մաքսային մարմնի
աշխատակից, 8-ը` ոստիկան, 3-ը` անձնագրային բաժնի աշխատակից, 2-ը` քննիչ և
այլն) 15 գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դատարանում
քննվել է 15 գործ՝ 19 անձի վերաբերյալ: 14 գործով 18 անձ դատապարտվել է,
որոնցից 8-ը` ազատազրկման:

Համեմատությունը ցույց է տալիս, որ 2016թ. առաջին կիսամյակի համեմատ
79,48%-ով ավելացել է հարուցված քրեական գործերի, 28,12%-ով՝ վարույթ
ընդունված գործերի, 77,77%-ով կամ 14-ով դրանցով անցնող մեղադրյալների
թիվը: Հատկանշական է, որ եթե 2016թ. պաշտոնական դիրքի չարաշահման համար
դատի է տրվել 5 պաշտոնատար անձ 4 քրեական գործով, ապա 2017թ. նույն
ժամանակահատվածում ՝ 27 պաշտոնատար անձ՝ 15 քրեական գործով: Ընդ որում
շուրջ երեք անգամ աճել է դատարանում քննված գործերի, նույնքան անգամ՝
դատապարված անձանց քանակը (2016-ի առաջին կիսամյակում՝ 5 անձ): Կրկնակիից
ավելի աճել է ազատազրկման դատապարտված անցանց թիվը (2016-ի առաջին
կիսամյակում՝ 3 անձ):

2. ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ և 312-րդ հոդվածներով /կաշառք ստանալը և
տալը/.
2016թ. 1-ին կիսամյակում հարուցվել է 21, վարույթ ընդունվել՝ 29 քրեական
գործ, որոնցով անցել է 24 մեղադրյալ: 15 անձի նկատմամբ 8 քրեական գործ
մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դատարանում քննված 3
գործով դատապարտվել է 6 անձ, որից 2-ը ազատազրկման, 1-ը՝ տուգանքի, իսկ 3-ի
նկատմամբ, կաշառք տալու համար, նշանակված պատիժը պայմանականորեն չի
կիրառվել:

2017թ. 1-ին կիսամյակում հարուցվել է 28 քրեական գործ վարույթ ընդունվել՝
35 քրեական գործ, որոնցով անցել է 54 մեղադրյալ: 18 անձի նկատմամբ 12
քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դատարանում
քննված 5 գործով դատապարտվել է 15 անձ, որից 5-ը` ազատազրկման, 4-ը`
տուգանքի, 6-ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝
կաշառք տալու համար:

Դիտարկումը վկայում է, որ 2016թ. 1-ին կիսամյակի համեմատ 33,33%-ով աճել է
այս հոդվածով հարուցված քրեական գործերի, 125%-ով՝ վարույթ ընդունված
գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանց, 50%-ով՝ մեղադրական
եզրակացությամբ դատարան ուղարկված գործերի, 20%-ով՝ դրանցով անցնող
մեղադրյալների քանակը, ինչպես նաև ավելի քան կրկնակի՝ ազատազրկման
դատապարտված անձանց թիվը:

3. ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածով /իշխանությունը չարաշահելը,
իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը/.
Հաշվետու ժամանակահատվածում հարուցվել է 36 քրեական գործ: Վարույթ
ընդունված 39 քրեական գործով անցել է 16 մեղադրյալ: 5 գործ 13 անձի
նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դատարանում 100
անձի վերաբերյալ քննվել է 46 գործ: 42 գործով 69 անձ դատապարտվել է:

          Մինչդեռ 2016թ. 1-ին կիսամյակում այս հոդվածով հարուցվել է 11
քրեական գործ: Վարույթ է ընդունվել 12 քրեական գործ, որոնցով քրեական
հետապնդում չի իրականացվել: Իսկ դատարանում 11 անձի վերաբերյալ (2017թ.
առաջին կիսամյակի համեմատ 89-ով պակաս) քննվել է 4 քրեական գործ (42-ով
պակաս): 3 գործով 10 անձ (59-ով պակաս) դատապարտվել է:

2017թ. 1-ին կիսամյակում մինչդատական վարույթում նախապատրաստված և ավարտված 

նյութերով, ինչպես նաև ավարտված քրեական գործերով հանցագործությամբ
պատճառված նյութական վնասը կազմել է 79 784 259 ՀՀ դրամ: Դրանից պետական
գույքին պատճառված վնասի չափը կազմել է 75 048 359 ՀՀ դրամ: Վերականգնվել է
36 201 669 ՀՀ դրամի վնասը, որից՝ 32 831 669 ՀՀ դրամի չափով՝ պետական
գույքին պատճառված վնասից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

00:00 29.11.2024

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

Ավստրալիայի Սենատը հինգշաբթի հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 16 տարեկանից ցածր անձանց կողմից սոցիալական մեդիայի օգտագործումը, հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ սա աշխարհում առաջին նման օրենքն է։ Խորհրդարանի վերին պալատը 34 կողմ ձայնով հաստատել է փաստաթուղթը։ Արգելքին դեմ է քվեարկել 19 խորհրդարանական։ Նախորդ օրը Ներկայացուցիչների պալատը նույնպես ճնշող մեծամասնությամբ աջակցել է […] ...

Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայով

23:55 28.11.2024

Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայով

Մեծ Բրիտանիայում երկրորդ շաբաթն է, ինչ գրանցվում են անօդաչու թռչող սարքերի թռիչքներ ԱՄՆ ավիաբազաների վրայով, որտեղ տեղակայված են ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, հայտնում է ամերիկյան The War Zone հրատարակությունը՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերին։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի՝ դրանք սիրողական դրոններ չեն։ Նոյեմբերի 20-ից փոքր անօդաչու թռչող սարքեր են նկատվել RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF […] ...

Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ միացել է ցուցարարներին

23:50 28.11.2024

Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ միացել է ցուցարարներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Ես այստեղ եմ այս մարդկանց հետ։ Ես կլինեմ ամենուր, որտեղ կարող եմ: Սկսվում է դիմադրությունը, որը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք ստացել նոր խորհրդարանական ընտրություններ»,- հանրահավաքում ասել է Զուրաբիշվիլին՝ դիմելով հավաքվածներին, որոնք նրան ողջունել […] ...

Լեհաստանի հետախուզական ծառայության ղեկավարը սխալ է համարել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը

23:45 28.11.2024

Լեհաստանի հետախուզական ծառայության ղեկավարը սխալ է համարել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը

Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Սեվերան սխալ է անվանել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը։ «Ոչ հիմա»,-պատասխանել է նա՝ լեհական Radio Zet-ի եթերում այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն պետք է զորքեր ուղարկի Ուկրաինա: «ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, սա է նրա հիմնական ռազմավարությունը, դոկտրինան և գործելու երաշխիքը: Այն պետք է գործի խաղաղ պայմաններում, որը պետք է […] ...

Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը

23:40 28.11.2024

Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը կոչ է արել եվրոպական քաղաքական առաջնորդներին աշխատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ առևտրային մաքսատուրքերի շուրջ և ավելի շատ ամերիկյան ապրանքներ գնել: Այդ մասին նա ասել է Financial Times-ին: Կոշտ առևտրային պատերազմը, Լագարդի կարծիքով, կարող է ջնջել համաշխարհային տնտեսական աճը և նույնիսկ հանգեցնել համաշխարհային ՀՆԱ-ի անկմանը: ԵԿԲ-ի ղեկավարն ասել […] ...

Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքում

23:36 28.11.2024

Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքում

Լիբանանի խորհրդարանը, համաձայն «Հըբոլլահ» շարժման և Իսրայելի միջև կնքված հրադադարի համաձայնագրի, պետք է նոր նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում, հինգշաբթի հաղորդում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին: «Բանակցություններում, որոնք հանգեցրին այս համաձայնագրին, մենք պայմանավորվեցինք միջնորդների հետ, որ Լիբանանը պետք է վերջապես նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում»,-հրատարակությունը մեջբերում է լիբանանյան անվտանգության բարձրաստիճան […] ...

BACK_TO_TOP