18:39 01.12.2022
Վարպետի հուշատուն-թանգարանում էքսպոզիցիոն փոփոխությունը կատարվել էր 20 տարի առաջ, այցելուներին թանգարանում ցուցադրվում էին Վարպետի գրական ու ստեղծագործական ժառանգությամբ, ինչպես նաև մեմորիալ հատվածով, որտեղ Ավետիք Իսահակյանի ընտանիքին պատկանող գույքն ու կահ-կարասին է:
Այժմ հուշատուն-թանգարանը ներկայանում է նոր ցուցադրությամբ ու նոր վիդեո-ձայնային տեխնիկական հագեցվածությամբ: Ծրագիրն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային միջոցներով, իսկ սրահների վերանորոգման համար գումար է հատկացվել Գյումրի քաղաքի բյուջեից։ Մշակված նոր ու ժամանակակից կոնցեպտում մասնագիտական խումբը մեծ ուշադրություն է դարձրել թանգարանում միջավայրի և ժամանակաշրջանի պահպանմանը՝ հինը համադրելով ինովացիոն նորագույն տեխնոլոգիաների հետ:
Գյումրիի համայնքապատկան հինգ թանգարաններից ամենաշատ այցելուներ ունենում է Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանը։ Տարեկան 10-15 հազար զբոսաշրջիկ ծանոթանում է մեծ Վարպետի գրական ժառանգությանը: Ամիսներ առաջ սկսվեցին թանգարանի չորս սրահների վերանորոգման ու արդիականացման աշխատանքները։
«Ինչ է արվել․․․ Փոխվել է գրողի գրական ստեղծագործական ժառանգությունը ներկայացնող չորս սրահների ամբողջ ցուցադրությունը, հագեցել է եզակի նշանակության ցուցանմուշներով, անցկացվել է կետային լուսավորություն, ավելացել են մեծադիր պաստառներ, կատարվել է հսկայական տպագրական աշխատանք»,- նշում է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։
Ձեռագրերից ու հայտնի գրվածքների բնագիր տարբերակներից բացի, բոլոր այցելուներին թանգարանն այժմ ներկայանում է թվային տեխնոլոգիաների կիրառմամբ: Օտարազգի զբոսաշրջիկները պլանշետների օգնությամբ հնարավորություն կունենան լսելու Վարպետի ստեղծագործությունների օտարալեզու տարբերակները:
Թանգարանում առաջին անգամ կցուցադրվեն եզակի վավերագրական արխիվային տեսանյութեր, այցելուն կարող է լսել Ավետիք Իսահակյանի ձայնը և ընթերցանումները: Իսկ տեղադրված շարժական պատերի միջոցով հնարավոր է ստեղծել նոր միջավայր, կենսագրական պատի միջոցով այցելուներին ներկայացվում է Վարպետի կյանքի առավել հետաքրքիր դրվագներն ու տարեթվերը:
«Կարելի է հատկապես կարևորել թանգարանում նոր կենսագրական քարտեզի առկայությունը, որտեղ թվականներ կան։ Շատերի համար թյուր կարծիք կա, որ Իսահակյանը հայրենիքի դժվարին պահերին լքել է հայրենիքը և այս ժամանակագրական քարտեզում կարող են տեսնել, թե ինչպիսի կյանքով է ապրել և այդ տարիներին որտեղ է եղել Վարպետը, դա մեծ բացահայտում կլինի բոլորի համար»,- նշում է ԱՎ․Իսահակյանի հուշատուն -թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանը։
Էքսպոզիցիոն փոփոխություններից բացի թանգարանը համալրվել է նոր ցուցանմուշներով: Թերևս ամենաթանկ ու բացառիկ ցուցանմուշը Շուշանիկ Մատակյանի նամակն է՝ ուղղված Ավետիք Իսահակյանին: Բնօրինակ նամակը, որի գոյության մասին երբրէ չէր հիշատակվում, թանգարանին է նվիրել Վարպետի թոռը՝ Ավիկ Իսահակյանը: Շուշանիկ Մատակյանի և Ավետիք Իսահակյանի նամակային երկխոսությունն այսուհետ հնարավոր է նաև թանգարանում լսել դերասաններ Բաբկեն Չոբանյանի և Նարինե Գրիգորյանի ձայներով:
Վարպետի թոռը թանգարանային ֆոնդ է տեղափոխել Իսահակյանի գրած նամակները Զապել Եսայանին, Արշակ Չոբանյանին, Անդրանիկ Կարապետյանին, Հովհաննես Շիրազին և պատասխան նամակները։ Շուտով կգործարկվի նաև թանգարանի պաշտոնական կայքը, որի միջոցով կկազմակերպվեն առցանց ցուցադրություններ։ Նախատեսվում է առաջիկայում հանգստյան օրերին ավելացնել քաղաքի թանգարանների աշխատանքային ժամերը և այցելուներին կընդունեն մինչև երեկոյան ժամը 8-ը:
23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած23:25 22.11.2024
Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում վերջին շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված է համարում, այլ` կապված համակարգերի ու աշխատանքային գործունեության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանի 6 պաշտոնանկություններին: «Կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք, այսպես թե այնպես, հրապարակայնորեն քննարկվում են: Բայց նաև պարտադիր չէ, որ […] ...
23:18 22.11.2024
Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյովԻսպանիայի իշխանությունները «չարաշահումների» համար տուգանել են եվրոպական մի քանի բյուջետային փոխադրողների՝ ընդհանուր առմամբ 179 միլիոն եվրոյով՝ ներառյալ ձեռքի ուղեբեռի և նստատեղերի ամրագրման համար լրացուցիչ վճարներ գանձելու համար: Իսպանիայի սպառողների իրավունքների պաշտպանության նախարարությունը ուժի մեջ է թողել դեռ մայիսին կայացված որոշումը՝ մերժելով ընկերությունների կողմից ներկայացված բողոքները։ Նախարարության զեկույցում նշվում է, որ ավիափոխադրողները խախտում են սպառողների իրավունքները՝ […] ...
23:10 22.11.2024
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքըՖրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է հարձակվող Կիլիան Մբապեի աշխատավարձը և բոնուսները վճարելու գործով ՊՍԺ-ի բողոքը, հայտնում է AS-ը: Ավելի վաղ փարիզյան ակումբը հրաժարվել էր կատարել երկրի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) բողոքարկման դատարանի կայացրած վճիռը և գործը քննելու համար դիմել էր Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա: Այժմ միակ ելքն Օլիմպիական կոմիտե կամ աշխատանքային վեճերի դատարան դիմելն է, այլապես […] ...
23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներՆոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Տիչինա-Սեբաստիա փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota» (վարորդ՝ Դ․ Պ․) և «Mercedes-Benz» […] ...
22:54 22.11.2024
Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. ՓաշինյանԱյսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում։ Պատասխանելով այն հարցին, թե լուրեր են պտտվում Պողոսյանի՝ կոռուպցիոն գործարքների հետ կապված, վարչապետը նշել է. «2020 թվականին կամ գուցե ավելի ուշ Արթուր Պողոսյանը նշանակվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար, և այդ նույն ահազանգերը այդ […] ...
22:48 22.11.2024
ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է․ ԼագարդԵվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը մտահոգություն է հայտնել, որ Եվրոպան տեխնոլոգիական մրցավազքում պարտվում է ԱՄՆ-ին։ «Տեխնոլոգիաներում Եվրոպայի դիրքի վատթարացումն ավելի ցայտուն է դարձել վերջին մեկ տարվա ընթացքում: ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է։ ԵՄ-ում տեխնոլոգիաների զարգացման արագացմանը կարելի է հասնել եվրոպական կապիտալի շուկայի ամրապնդման միջոցով, ավելի մեծ ինտեգրման միջոցով»,- ասել է […] ...