Գյումրիի թիվ1 պոլիկլինիկան շենքային պայմանների բարելավման ծրագրով կտեղափոխվի այլ տարածք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Գյումրիի թիվ1 պոլիկլինիկան շենքային պայմանների բարելավման ծրագրով կտեղափոխվի այլ տարածք

19:55 30.11.2022

Աշխատանքային այցով այսօր Գյումրիում է եղել ՀՀ առողջապահության նախարարը։ Անահիտ Ավանեսյանը  ծանոթացել է Գյումրիի բուժհաստատություններում ներդրված նոր ծառայությունների աշխատանքին, բուժսարքավորումների հագեցվածությանը, շենքային պայմաններին։ Բուժհաստատությունների շենքային պայմանների բարելավման ուղղված 2023-ի  ծրագրերի ցանկում են Գյումրիի թիվ 1 և թիվ 2 պոլիկլինիկաների վերանորոգումները։

Սակայն «Կումայրի» արգելոցի շինություն առաջին պոլիկլինիկան իր շենքում չի մնա, նախատեսվում է  այն տեղափոխել այլ տարածք։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Շիրակի մարզպետ Նազելի  Բաղդասարյանը։

«Այնտեղ վերանորոգում իրականացնելը նպատակահարմար չէր։ Երկարատև քննարկումներից հետո նախարարության հետ որոշվեց՝ նախկին Գյուլբենկյանի անվան  հիվանդանոցի մի հատվածը կառանձնացվի և կհատկացվի թիվ 1 պոլիկլինիկային»,- նշել է  Շիրակի մարզպետը։

Հիշեցնենք, որ Գյուլբենկյանի անվան նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքն ամբողջությամբ հատկացվել էր Շիրակի երկրագիտական թանգարանին, կազմվել էր շենքի վերակառուցման ու ձևափոխման էսքիզային տարբերակ, շենքը նաև կադաստրային վկայականով  որպես սեփականություն հատկացվել էր թանգարանին։ Շիրակի մարզպետի հավաստմամբ՝  նախարարությունների հետ քննարկումներ են եղել, մշակութային ու առողջապահական կառույցների համար տարածքները  կառանձնացվեն, ըստ մարզպետի երկուսի գործունեությունը  մեկ շենքում չի խանգարի, քանի որ շենքն ունի առանձին մուտքեր։

Առողջապահության համակարգում  ծննդօգնության պրոֆիլի ծառայություններ մատուցող բուհաստատությունները ևս արդիականացման անհրաժեշտություն ունեն։ Գյումրի ԲԿ-ին միացված ծննդատանը մեկ տարվա ընթացքում հիվանդասենյակներն ու վիրահատարաններն են վերանորոգվել, բուժսարքավորումներով են համալրվել, նաև նոր ծառայություններ են ներդրվել։

Դեռ 2 տարի առաջ քննարկվում էր Գյումրիի երկու ծննդատները միավորելու հարցը, որը նախատեսվում էր տեղակայել մանկական հիվանդանոցի հարևանությամբ կառուցվող նոր ծննդատան շենքում։ Բայց բարեգործական հիմունքներով կառուցվող շենքի շինարարությունում այժմ դադար է։

«Շինարարական պրոցեսը դադարեցված է, որովհետև նախագծի հետ կապված  խնդիրներ են առաջացել։ Վերջնաժամկետի հետ կապված ոչինչ այս պահին ասել չեմ կարող, բայց նախատեսված է, որ շինարարությունը կվերսկսվի գարնանը»,- նշել շինընկերության համակարգող Արտուշ Աբելյանը։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

23:25 22.11.2024

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում վերջին շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված է համարում, այլ` կապված համակարգերի ու աշխատանքային գործունեության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանի 6 պաշտոնանկություններին: «Կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք, այսպես թե այնպես, հրապարակայնորեն քննարկվում են: Բայց նաև պարտադիր չէ, որ […] ...

BACK_TO_TOP