21:36 29.11.2022
Այս տարվանից նոյեմբերի 29-ը պաշտոնապես նշվում է որպես Հայկական հեռուստատեսության աշխատակցի օր: Հայկական հեռուստատեսության պատմությունը սկսվում է 1956 թվականից: Արդեն 28 տարուց ավելի է՝ այդ պատմության մաս է կազմում նաև «Շանթ» հեռուստաընկերությունը:
Օրվա առիթով հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը «Հեռանկարի» տաղավարում զրուցել է այսօր «Շանթ» հեռուստաընկերության հիմնադիր նախագահ Արթուր Եզեկյանի հետ:
«Շանթը» առաջին մասնավոր հեռուստաընկերություններից մեկն էր, որը ձևավորվեց անկախացումից հետո: Արթուր Եզեկյանը նախ խոսել է այն դժվարությունների մասին, որոնց հեռուստաընկերությունը բախվել է անցած 28 տարիների ընթացքում:
«Ընդհանրապես բարդ է ամենադժվարն առանձնացնել, բայց վստահ կարելի է ասել, որ հազիվ թե կարողանանք հիշել որևէ ձեռքբերում, որը մեզ տրվել է հեշտությամբ: Սկսած հենց առաջին օրվանից՝ մեր ամբողջ պատմությունն ընթացել է դժվարությունը դժվարության հետևից հաղթահարելով: Մենք բոլորս դրա ականատեսն ենք, բայց միևնույն ժամանակ վստահաբար կարելի է ասել՝ հաղթահարելուց հետո ձեռքբերումների պտուղները շատ ավելի մեծ արժեք ունեն, քան եթե հեշտությամբ տրվեին: Առավել ևս հեշտությամբ տրվածի որակն ու արժեքը հազիվ թե այդքան բարձր լիներ:
Դժվարությունը կոփում է մեզ, «այն, ինչը մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ» սա կարելի է համարել մեր սկզբունքը, ինչով մենք մինչև օրս առաջ ենք գնում:
Բնականաբար, ունեցել ենք շատ մեծ ձեռքբերումներ, որոնք ժամանակին գնահատվել են ըստ արժանվույն, շատ դժվար է առանձնացնել որևէ մեկը կամ մյուսը: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել՝ մենք մեր արածի համար չենք ափսոսում, չենք ամաչում, եթե որևէ մի բացթողում էլ ունեցել ենք, դա շատ պարզ, մարդկային է՝ հնարավորությունների անսահմանափակություն չունենալու պատճառով ենք ունեցել, ու ձեռքբերումը, հուսով եմ, նաև հեռուստադիտողը գնահատեց ժամանակին, մինչև օրս էլ գնահատում է՝ նաև որքանով լավատես ենք»,- ասաց Արթուր Եզեկյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
20:58 10.04.2025
ՊԵԿ-ը Խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքերՊետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական աշխատանքները ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման և աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Իրավախախտումների կանխարգելումը և դրանց նկատմամբ հանրային վերահսկողությունը կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու, ինչպես նաև օրինական դաշտում գործող բիզնեսի կայուն զարգացման համար։ Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում՝ նպաստելով վստահելի բիզնեսի իր վարկանիշի պահպանմանը։ Պետական եկամուտների կոմիտեն […] ...
20:44 10.04.2025
Լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներինԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների համար նախատեսվող լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառման մանրամասները ներկայացնում է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը: Այս մասին հայտնել են Կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:31 10.04.2025
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ԵԱ-ի թիմային հաշվարկում 5-րդն էԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալներով Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում գրավել է 5-րդ տեղը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը առաջնությանը մասնակցել է 7 ըմբիշով։ Եվրոպայի փոխչեմպիոն են դարձել Արման Անդրեասյանը (70 կգ) և Արսեն Հարությունյանը (61 կգ), բրոնզե մեդալ է նվաճել Վազգեն Թևանյանը (65 կգ): ...
20:22 10.04.2025
Կոստանյանը թուրք պաշտոնակցի հետ քննարկել է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ հանդիպել է Թուրքիայի իր պաշտոնակից Բերիս Էքինջիի հետ: «Կարևոր քննարկում Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Էքինջիի հետ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման խթանման և հնարավոր համագործակցության նոր ոլորտների սահմանման վերաբերյալ: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ»,- գրել է Կոստանյանը: Important discussion with Deputy […] ...
20:13 10.04.2025
Երևանում «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող, սակայն չգործող ճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Chevrolet»-նԱպրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։45-ի սահմաններում «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող, սակայն դեռևս չշահագործվող ճանապարհին, ժողովրդին հայտնի «4-րդ գյուղից» դեպի Հարավարևմտյան թաղամաս տանող ճանապարհի սկզբնամասում, ճակատ ճակատի բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Նարեկ Կ․-ի վարած «BMW» մակնիշի և 25-ամյա Արտաշես Մ․-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ […] ...