Հաջորդ տարի Գյումրիում կկայանա աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի և ՌԴ ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 35-ամյա տարելիցին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Հաջորդ տարի Գյումրիում կկայանա աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի և ՌԴ ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 35-ամյա տարելիցին

17:42 29.11.2022

Այսօր Գյումրիի դրամատիկական թատրոնում կայացավ աշխարհահռչակ ռուս դիրիժոր, հայ ժողովրդի բարեկամ Վլադիմիր Սպիվակովի և Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը։ Արդեն երրորդ օրն է՝ մաեստրոն և իր ղեկավարած նվագախումբը հանդես են գալիս հայ հանդիսականի համար։

Այս անգամ ևս Վլադիմիր Սպիվակովի այցը Հայաստան բարեգործական էր. երեք համերգներից առաջինը «Զինվորի տանը» բուժվող վիրավոր զինվորների համար էր, որի հասույթն ամբողջությամբ փոխանցվել է «Զինվորի տանը»։

Աշխարհահռչակ դիրիժորի սերը հայերի հանդեպ արտահայտվեց 34 տարի առաջ, երբ 88-ի ավերիչ երկրաշարժից երեք ամիս անց այցելեց ավերակներից վերածնված Լենինական և սիմֆոնիկ երաժշտությունը հնչեցրեց կանգուն մնացած թատրոնի բեմում։

«Սիրելի բարեկամներ, շատ հաճելի է կրկին ձեզ այստեղ տեսնելը, ուրախ եմ, որ դուք այսօր ժպտում եք, դա ինձ ուրախություն է պատճառում։ Ես նկատեցի, որ Գյումրին օրեցօր ավելի է գեղեցկանում և կառուցվում։ Ես այստեղ եմ մեր զինվորներին աջակցելու համար։ Բոլորիդ ցանկանում եմ երկար, երջանկությամբ ու սիրով լի կյանք»,-բեմահարթակից հանդիսատեսին ողջունել է Վլադիմիր Սպիվակովը։

Այս անգամ էլ մաեստրոն եզրափակիչ համերգային ծրագրով ցանկություն էր հայտնել ելույթ ունենալ գյումրեցի հանդիսատեսի համար։ Համերգային ծրագրի ընթացքում հայտարարվեց, որ հաջորդ տարի Գյումրիում կկայանա Վլադիմիր Սպիվակովի և Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մեծ համերգը, որը նվիրված կլինի Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

«Ես կառավարության նիստում էլ ասեցի, որ Հայաստանի մարդկան 90 տոկոսը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։«Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

23:25 22.11.2024

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում վերջին շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված է համարում, այլ` կապված համակարգերի ու աշխատանքային գործունեության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանի 6 պաշտոնանկություններին: «Կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք, այսպես թե այնպես, հրապարակայնորեն քննարկվում են: Բայց նաև պարտադիր չէ, որ […] ...

Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյով

23:18 22.11.2024

Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյով

Իսպանիայի իշխանությունները «չարաշահումների» համար տուգանել են եվրոպական մի քանի բյուջետային փոխադրողների՝ ընդհանուր առմամբ 179 միլիոն եվրոյով՝ ներառյալ ձեռքի ուղեբեռի և նստատեղերի ամրագրման համար լրացուցիչ վճարներ գանձելու համար: Իսպանիայի սպառողների իրավունքների պաշտպանության նախարարությունը ուժի մեջ է թողել դեռ մայիսին կայացված որոշումը՝ մերժելով ընկերությունների կողմից ներկայացված բողոքները։ Նախարարության զեկույցում նշվում է, որ ավիափոխադրողները խախտում են սպառողների իրավունքները՝ […] ...

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքը

23:10 22.11.2024

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքը

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է հարձակվող Կիլիան Մբապեի աշխատավարձը և բոնուսները վճարելու գործով ՊՍԺ-ի բողոքը, հայտնում է AS-ը: Ավելի վաղ փարիզյան  ակումբը հրաժարվել էր կատարել երկրի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) բողոքարկման դատարանի կայացրած վճիռը և գործը քննելու համար դիմել էր Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա: Այժմ միակ ելքն Օլիմպիական կոմիտե կամ աշխատանքային վեճերի դատարան դիմելն է, այլապես […] ...

ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ

23:00 22.11.2024

ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ

Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Տիչինա-Սեբաստիա փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota» (վարորդ՝ Դ․ Պ․) և «Mercedes-Benz» […] ...

BACK_TO_TOP