16:26 15.08.2018
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով խոսել է նպաստների տրամադրման մասին: Նախարարը տեսանյութին կից նաև գրել է.
«Հարգելի հայրենակիցներ, ձեր մտահոգություններին անդրադարձ եմ կատարել տեսանյութում։ Մասնավոր դեպքերը կամ առաջարկությունները խնդրում եմ ուղարկել իմ պաշտոնական էջին։
Հարգելիներս, նախ, շնորհակալություն նպաստների համակարգում նոր կարգի առնչությամբ ձեր ակտիվ արձագանքի, հարցադրումների և քննարկումների համար։ Դուք պետք է համոզված լինեք, որ ձեր ոչ մի դիտարկում և/կամ անհանգստություն անուշադրության չի մատնվում՝ անկախ ուղիղ պատասխան ստանալու հանգամանքից։ Իմացե՛ք, որ բոլոր այն մտահոգությունները, որոնք դուք ունեք, տեսնում ենք նաև մենք, և չի լինելու իրավիճակ, որ որևէ նոր կարգավորում իրական նպաստառուին դուրս թողնի համակարգից։
Ուղղակի չի կարող և չպետք է լինի նման բան։ Այստեղ է, որ կա ձեր աջակցության և համագործակցության կարիքը, որպեսզի այնպիսի լուծման գանք, որը հնարավորություն կտա բացահայտելու իրական կարիքավորներին՝ դարձնելով համակարգը հնարավորինս թափանցիկ և հաշվետու։
Այս տեսանյութով ձեզ եմ ներկայացնում նպաստների փաստագրման և/կամ դիմելու ժամանակ պահանջվող վարկերի և ավանդների մասին տեղեկատվության իմաստն ու նպատակը՝ հույս ունենալով, որ մասամբ կփարատեմ ձեր մտահոգությունները։
Ինչևէ, թույլ տվեք ևս մեկ անգամ շեշտադրել․
ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԱՎԱՆԴ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔՆ ԻՆՔՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՐՊՈՎ ՉԻ ԶՐԿԵԼՈՒ ՁԵԶ ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ։ Ապատեղեկատվության տարածման դեպքում ահազանգեք 114 թեժ գծին կամ գրեք նամակով նախարարության ֆեյսբուքյան կամ իմ պաշտոնական էջին։Տեխնիկական մասով․
– ԱՔՌԱ-ն վարկային պարտավորությունների մասին տեղեկանքը տրամադրում է ԱՆՎՃԱՐ։
– Բանկերի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ վարկային պարտավորությունների մասին տեղեկանքը տրամադրում է ԱՆՎՃԱՐ։
– «ՀայՓոստ»ի հետ քննարկվում է այս ծառայության դիմաց գումար չգանձելու հնարավորությունը։
Հետագայի համար քննարկվում է տեղեկատվությունն ավտոմատ կերպով ստանալու հնարավորությունը, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք։Մեր միակ նպատակը այս նոր կարգի գործարկման շրջանակում իրական կարիքավորների բացահայտումն է՝ նպաստների համակարգը ԲԱՑ ԵՎ ՀԱՍՑԵԱԿԱՆ դարձնելու համար։ Մանրամասները՝ տեսանյութում»։
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...
14:19 11.04.2025
Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովըԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...
14:10 11.04.2025
Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքելԱնգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...
14:02 11.04.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում ապրիլի 11-ի երեկոյան ժամերին, 12-14-ին սպասվում է կարճատև անձրև, 15-16-ին անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 11-ի ցերեկը, 12-14-ին` առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 12-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ […] ...
13:53 11.04.2025
Առատաշեն գյուղում Տեսչական մարմինն ամբողջությամբ դադարեցրել է արտադրամասի գործունեությունըՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձարարականի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի Իսահակյան փողոց 46 հասցեում շահագործվող արտադրամասում։ Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։ Հաշվի առնելով արտադրամասում արձանագրված հրդեհային անվտանգության պահանջների խախտումների […] ...