16:35 15.08.2018
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը ողջունել է հույն զինվորականներին ազատելու թուրքական դատարանի որոշումը:
«Ողջունում եմ Թուրքիայում ձերբակալված 2 հույն զինվորականների ազատ արձակման լուրը: Ինչպես նշել եմ Վառնայում, Թուրքիան իր եվրոպական հարևաններից վախենալու ոչինչ չունի: Եվրոպական միությունը կշարունակի այս ռազմավարական համագործակցությունը: Մենք ցանկանում ենք տեսնել ժողովրդավարական, կայուն և բարգավաճ Թուրքիա»,- նշել է Յունկերը:
Delighted by the news of the imminent release of the 2 Greek soldiers detained in Turkey. As I said in Varna,Turkey has nothing to fear from its European neighbours. The EU will remain engaged in this strategic partnership. We want to see a democratic, stable & prosperous Turkey.
— Jean-Claude Juncker (@JunckerEU) August 14, 2018
Մարտ ամսին 2 հույն սահմանապահներ պարեկության ընթացքում պատահաբար անցել էին թուրքական տարածք: Թուրքական կողմը նրանց մեղադրել էր լրտեսության մեջ, սակայն դատավարության ընթացքում պարզվեց, որ այդ մեղադրանքներն անհիմն են: Թուրքական դատարանը օգոստոսի 14-ին ազատել էր զինվորականներին:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը նրանց հետևից Թուրքիա էր ուղարկել իր ինքնաթիռը:
15:15 01.11.2024
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերըՄաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Փորձ է արվել օդային ճանապարհով տեղափոխել չհայտարարագրված 90 հազար եվրո, չհայտարարագրված թանկարժեք մետաղների տեղափոխման փորձը կանխվել է, բացահայտվել է օդային ճանապարհով չհայտարարգրված APPLE IPHONE 16 մոդելի հեռախոսների ներմուծման դեպք, քաղաքացին փորձել է ներկրել չհայտարարագրված օղիներ, կանխվել են անօրինական ճանապարհով դեղերի տեղափոխման մի քանի փորձեր ...
15:08 01.11.2024
Համատեղ նիստում քննարկվել են առողջապահական ոլորտին ուղղված պետբյուջեի նախագծով նախատեսված հատկացումներըԱռողջապահության նախարարության գծով ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվում է հատկացնել 162 մլրդ 996 մլն դրամ, որը 5,3 մլրդ դրամով պակաս է 2024 թվականի համեմատ: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 1-ին քննարկման ներկայացնելով «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի […] ...
14:55 01.11.2024
ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել նոր ժամանակավոր պաշտպանության վկայական ստանալու համարՄեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության (փախստականի) նոր վկայականների տրամադրման գործընթացը։ Ժամանակավոր պաշտպանություն ստացած այն անձինք, որոնց վկայականները վավեր են մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը, քարտի վավերականության ժամկետը երկարաձգելու նպատակով արդեն կարող են դիմել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) ցանկացած տարածքային բաժին։ Դիմելու համար պետք չէ նախօրոք հերթագրվել․ սպասարկումն իրականացվում է տեղում` […] ...
14:52 01.11.2024
Խոտ-Որոտան ճանապարհի 8-րդ կմ հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներՃանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 2-ին՝ ժամը 13.00-15.00-ի սահմաններում, Խոտ-Որոտան ճանապարհի 8-րդ կմ հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Նշված ժամանակահատվածում ճանապարհի երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի։ ...
14:48 01.11.2024
Հյուսիսային պողոտայում ավտոմեքենայով խուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էՀոկտեմբերի 31-ին սոցցանցում տարածվել էր տեսանյութ, որում «ԲՄՎ»-ի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, նաև իրավական և բարոյական նորմերի նկատմամբ ցուցադրական արհամարհական վերաբերմունք դրսևորելով` Հյուսիսային պողոտայում մեքենան վարել է հետիոտնի համար նախատեսված հատվածով: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ու մայրաքաղաքի պարեկների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ԲՄՎ»-ն պատկանում է Երևանի Լենինգրադյան փողոցի բնակիչ […] ...