Շիրակի մարզի Ջրաձոր գյուղը կտեղափոխվի և կկառուցվի 74 տուն․ Նոր Ջրաձորի գլխավոր հատակագիծն արդեն պատրաստ է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+13.09 oC

Շիրակի մարզի Ջրաձոր գյուղը կտեղափոխվի և կկառուցվի 74 տուն․ Նոր Ջրաձորի գլխավոր հատակագիծն արդեն պատրաստ է

19:56 29.11.2022

Ամասիա համայնքի Ջրաձոր գյուղը կտեղափոխվի և նախնական նոր գյուղում 74 տուն կկառուցվի։ Հիշեցնենք, այս ծրագիրը պայմանավորված է Կապսի ջրամբարի շինարարությամբ։ Այն ենթադրում է, որ ներկայիս Ջրաձոր գյուղ տանող ճանապարհը փակվելու է, հետագայում նաև ջրամբարն ընդգրկելու է գյուղի տարածքի մի հատվածը։

Ըստ այդմ` գյուղը տեղափոխելու վաղեմի որոշումը կյանքի է կոչվելու։ Վերջին երկու տարիների ընթացքում գյուղում հաշվառման, գույքագրման ու չափագրման աշխատանքներ են կատարվել, զուգահեռ նաև նոր Ջրաձորի կառուցման քաղաքաշինական փաստաթղթերն են կազմվում։ Այժմ հաստատման է ներկայացվել նոր գյուղի հատակագիծը և կատարվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն։ Ամասիայում  հանրային քննարկում է անցկացվել, որի նպատակն է նախագիծ կազմելուց առաջ հաշվի առնել գյուղացիների ու տարբեր գերատեսչությունների առաջարկներն ու դիտողությունները։

Նոր Ջրաձորի դպրոցն ու տները կառուցվելու են հատուկ նախագծով։ 14 հեկտար է ընդգրկելու նոր գյուղի բնակելի մասը։ Ամեն մի տուն ունենալու է 800-1200 մետր տնամերձ հողամաս, օժանդակ կառույցներ ու բոլորը նույն քաղաքաշինական տեսքով ու մոտեցմամբ։

Հաշվառել են տնտեսությունները, նրանց գույքը, թե ով ինչ տուն ու տնտեսություն ունի։ Տների մեծ մասը սեփականաշնորհված չէ, քանի որ 30 և ավելի տարիներ ջրաձորցիները սպասում են գյուղի տեղափոխությանը։ Հիմա նաև սեփականաշնորհման ու ժառանգության ընդունման գործընթաց է ընթանում։ Հաշվառման արդյունքում էլ պարզ է դարձել, թե նոր գյուղում քանի տուն է կառուցվելու։

«Նախնական 80 տնտեսություն կա գյուղում, որից 3-ը ստացել են բարելավում։ 5 ընտանիք օգտվել է բնակարանի գնման վկայագիր ծրագրից։ Իսկ 74 տուն կառուցվելու է։ Ամբողջ գյուղը չափագրվել է, գույքագրվել։ Մոտ 30 ընտանիք ունի ժառանգության ընդունման խնդիր։ Այս ծրագրով անվճար կատարվում է ժառանգության գրանցում»,- SHANTNEWS-ին ասել է Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը։

Հիմա գործընթացը քաղաքաշինական փաստաթղթեր կազմելու փուլում է։ Այն ընդգրկում է նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը։ Ուսումնասիրվել է, որ Կապսի ջրամբարի տարածքում Կարմիր գրքում գրանցված բուսա և կենդանատեսակներ չկան։ Մասնագետները նաև կոյուղաջրերի կառավարման համակարգ են մշակել։

Մաքրված կոյուղաջրերը թափվելու են Կապսի ջրամբար, որը նախատեսված է առաջին փուլով վերակառուցել 25 մլն խորանարդ մետր ծավալով, իսկ հետագայում՝ մինչև 60 մլն խորանարդ մետր։ Այս տարվա հուլիսին է Կապսի ջրամբարի շինարարության համար մրցույթ հայտարարվել։ Իսկ նոր Ջրաձորի կառուցման ժամկետները դեռ հստակ չեն։ Դեռ նախագծանախահաշվային փաստաթղթեր են կազմվելու։

«Ներկայացնում ենք հաստատման մեր գլխավոր հատակագծի սխեման։ Զուգահեռ իրականացվում են աշխատանքներ մանրամասն բնակելի շենքերի և բնակավայրերի համար ամենակարևոր հանգույց  համարվող դպրոցի շենքի համար հատակագիծն է մշակվում, մշակույթի կենտրոնի համար է հատակագիծ մշակվում, որը տեխնիկական առաջադրանքով 150 տեղանոց դահլիճ է ունենալու։ Իրար կպած տներ չեն լինելու։ Ամեն հողամաս ու տուն կանգնած է առանձին, ինչը կենցաղի համար շատ ավելի հարմար է։ Նաև անասունների համար նախատեսված ճանապարհներ են լինելու տների ետևի մասում»,- ասել է նախագծի գլխավոր ճարտարագետ Զարուհի Մամյանը։

 

Նոր Ջրաձորը հավակնում է դառնալ Շիրակի մարզի եզակի բնակավայրերից, որը կունանա հատակագիծ, ճարտարապետական տեսք։ Իսկ առայժմ Ջրաձորում գեթ մեկ սանտիմետր հարթ տարածք ու դրա վրա կառուցված ամուր տուն չես գտնի։ 28 ընտանիքի համար 2 տարի առաջ կառավարությունը բնակարանաշինական ծրագիր առաջարկեց: Գյուղովի այդ ծրագրից հրաժարվեցին ու որոշեցին սպասել տեղափոխության ծրագրին: Նոր գյուղի գլխավոր հատակագիծն արդեն պատրաստ է։ Հստակ է, որ Ջրաձորի գերեզմանատունն ու խոնարհված եկեղեցին չեն մնալու ջրի տակ, դրանք կամուրջով կմիանան նոր գյուղին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ են միասնական ջանքեր. տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

20:46 18.04.2025

Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ են միասնական ջանքեր. տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

Ապրիլի 18-ին ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անտառային հրդեհների կանխարգելման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի այս տարվա առաջին նիստը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Ներկա էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, պատասխանատու ստորաբաժանումների, շահագրգիռ գերատեսչությունների և մարզպետարանների ներկայացուցիչներ: Կամո Ցուցուլյանը նախ անդրադարձել է անտառային հրդեհները կանխելուն, դրանց հետևանքները նվազեցնելուն վերաբերող հարցերի՝ […] ...

Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին

20:27 18.04.2025

Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին: «Բոլոր լիգաներում պաշտպանում են խաղացողներին ու ակումբներին, երբ նրանք հանդես են գալիս Չեմպիոնների լիգայում: Մենք հանգստի ժամանակ չունենք: Ես կուզեի խոսել այն մարդկանց հետ, որոնք պատասխանատու են այս ամենի համար: Նրանք գաղափար չունեն, թե որքան վատ է անդրադառնում այսպիսի խիտ օրացույցը», – […] ...

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. տnւժածները երեխաներ են

20:16 18.04.2025

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. տnւժածները երեխաներ են

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմանաններում Նոր Արտամետ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 26-ամյա Արամ Բ.-ի վարած «Chevrolet» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Յուրի Ս.-ի վարած «Opel» մակնիշի, 72-ամյա Սերժիկ կ.-ի վարած, թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, […] ...

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

BACK_TO_TOP