18:33 27.11.2022
77 տարեկանում Մերսի Բեգսն արեց պարաշյուտով իր առաջին ցատկը, և իր խոսքով դա շատ հուզիչ էր: Այժմ Բեգսն ասում է, որ ուզում էր ցույց տալ, որ պետք չէ անընդհատ նստել ու հեռուստացույց դիտել։ Դրանից դուրս էլ մի աշխարհ ու այլ կյանք կա: Բացի այդ, նա երբեք չէր նեղվում ծերությունից։
«Ես սովորեցի պարաշյուտով ցատկել։ Դուռը բացվում է, քամին փչում է, և դու արդեն հեռվում ես»,- պատմում է Մերսի Բեգսը: Այդ մասին գրում է Guardian-ը:
«Մի օր դու 59 տարեկան ես, մյուսը օրը՝ 60։ Դու դեռ նույն մարդն ես։ Չենք փոխվում, այնպես չէ՞: «Մահն ինձ չի վախեցնում: Իմ ընկերուհին ինձ ասաց. «Ես սարսափում եմ մահանալուց»: Ես ասացի. «Հիշու՞մ ես, որ ծնվել ես»: Նա ասաց՝ ոչ: Ես ասացի. «Լավ, այդ դեպքում դու չես հիշի նաև, որ մահացել ես»,- ասում է Մերսի Բեգսը։
Բեգսին առաջ էր մղում նաև այն միտքը, որ ամեն անգամ արթնանալիս գիտակցում է, որ դա կարող է լինել իր կյանքի վերջին օրերից մեկը: Ուստի արթնանալիս մտքով հանգուցյալ ամուսնուն է դիմում հետևյալ խոսքերով.
«Բարի լույս Ջոն, բարի լույս Աստված»:
Եվ այդ վերջին օրը զգալն է, որ նաև կանխորոշում է իր օրվա գործողությունները:
Մերսի Բեգսն այժմ 90 տարեկան է: Նա ծնվել է 1932 թվականին, ընտանիքի 8 երեխաներից 7-րդն է մեծացել է Լոնդոնի հարավ-արևմուտքում: Բեգսն անկեղծորեն պատմում է իր մանկության մասին՝ նշելով, որ աղքատության մեջ է մեծացել, և նրա խոսքերով սեր կար այնտեղ: Իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ նա յոթ տարեկան էր, նրա ընտանիքին տարհանել են ու տեղափոխել այլ վայր: Եվ այնտեղ էլ ըստ նրա սկսվել են իր կյանքի ամենաերջանիկ վեց տարիները:
Բայց հիմա էլ նա չի դժգհում և 90 տարեկանում պարաշյուտով հերթական ցատկն է արել՝ հանուն բարեգործության: Ավելին դրանով կանգ առնել չի ուզում:
«Եթե ես ապրեմ մինչև 95 տարեկան, ես նորից պարաշյուտով կցատկեմ», -եզրափակում է Բեգսը:
08:20 18.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:10 18.04.2025
Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել08:00 18.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են23:59 17.04.2025
Լարսը փակ է բեռնատարների համար23:57 17.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են23:48 17.04.2025
Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա23:43 17.04.2025
Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը23:22 17.04.2025
Երևան-Սևան ավտոճանապարհին «Datsun»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի23:19 17.04.2025
Կառավարությունը սահմանել է ամառային զորակոչի ժամկետը22:49 17.04.2025
Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ22:37 17.04.2025
ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին22:03 17.04.2025
Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն․ ծանրամատի ԵԱ21:48 17.04.2025
Կբարելավվեն Տավուշի մարզային նշանակության ավտոճանապարհները08:30 18.04.2025
Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններինԱՄՆ վարչակազմը հրաժարվել է երաշխավորել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Լրագրողների համար հերթական ճեպազրույցում, մեկնաբանելով եվրոպացիների այս ծրագրերը, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը փաստացի խոստովանել է, որ Ռուբիոն կարող է չգնալ Լոնդոն։ «Ես լսել եմ այս հայտարարությունը […] ...
08:20 18.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:15 18.04.2025
Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետոՀենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից (2-2) հետո գրառում է կատարել. «Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակչում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ: ...
08:10 18.04.2025
Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնելԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվում են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ ուզում, որ սակագները բարձրանան, ես կարող եմ չբարձրացնել դրանք կամ, նույնիսկ, հնարավոր է ցանկանամ իջեցնել դրանք որոշակի մակարդակի»,- ասել է պետության […] ...
08:00 18.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 18.04.2025
Հոկեյում էական առաջընթաց ունենքԵրևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...