«Մինասի գույներով». Գյումրիում անցկացվել է երիտասարդ նկարիչների պլեներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+13.09 oC

«Մինասի գույներով». Գյումրիում անցկացվել է երիտասարդ նկարիչների պլեներ

20:00 21.11.2022

Նոյեմբերի 17-21-ը Շիրակի մարզում անցկացվում է«Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների 9-րդ պլեները, որին մասնակցում են 25 նկարիչներ Հայաստանից, Արցախից, Ջավախքից ու Վրաստանից։ Պլեները Շիրակի մարզում անցկացվում է 2012 թվականից և ի սկզբանե ավելի շատ մասնակցում էին սկսնակ նկարիչներ։ Այս անգամ մշակութային միջոցառումը համախմբել է պրոֆեսիոնալ և սկսնակ նկարիչներին։ Այս տարի պլեները աշնանային է։ Նկարիչները կտավին են հանձնում Շիրակի մարզի բնակավայրերի աշնանային պատկերները։ Երիտասարդ նկարիչների 9-րդ պլեները կազմակերպել է «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամը, Շիրակի մարզպետարանի ֆինանսավորմամբ և Գյումրիի քաղաքապետարանի աջակցությամբ։

Պլեներ բառացի ֆրանսերենից թարգմանած նշանակում է բացօթյա։ Գեղանկարչության մեջ այս տերմինով նշվում է արևի լույսի և օդի ազդեցությամբ պայմանավորված գունային փոփոխությունների ողջ հարստության վերարտադրումը նկարում։

«Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների պլեների մանակիցները Գյումրիի պատմական միջուկում են փնտրում այն անկյունը, որն ավելի շատ է իրենց ոգեշնչում տեսածը կտավին հանձնելու համար։ Արևի լույսի ու աշնանային գույների խաղը ինչպես է գունավորում պատմական կենտրոնի հին կառույցները՝ նկարիչներից ամեն մեկը յուրովի է դա տեսնում։

«Կենտրոնական հատվածներն ամենալավն են փոխանցում, թե ինչպիսին է քաղաքը, ինչով է այն շնչում։ Ես շրջել եմ Գյումրիի հին թաղերով։ Շատ եմ սիրում վառ գույներ և կարող եմ ասել, որ ավելի վառ ու գունեղ քաղաք, քան Գյումրին է, ես դեռ չէի տեսել»,-SHANTNEWS-ին ասել է պլեների Վրաստանը ներկայացնող մասնակից Շալվա Պաչոշվիլին։

Պլեներին Ջավախքն ու Վրաստանը ներկայացնող մասնակիցներին գերել էր քաղաքի պատմական միջուկը, իսկ արցախցիներին՝ գյումրեցի կավագործ վարպետի աշխատանքները։ Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրենն ու սաները ստեղծագործում էին կավագործության արվեստանոցում։ Վարպետի հմտությունը և կավը թրծելու ամբողջ պրոցեսը կտավին էին հանձնում, որպես կարոտ ու հիշողություն Հադրութում թողած կավագործության երկու արվեստանոցների ու պատերազմում զոհված վարպետի մասին։

«Մենք Հադրութում կավագործության երկու արվեստանոց ունեինք և վարպետ, որն ընդամենը 18 տարեկան էր։ Ցավոք, նա զոհվեց 44-օրյա պատերազմում։ Որոշել ենք այստեղ կավագործ վարպետին ու նրա արվեստանոցը նկարել։ Գուցե ինչ-որ բան կսովորենք։ Մենք մինչև պատերազմը սկսել էինք ուսումնասիրել, թե Արցախի բնակավայրերում կավի ինչպիսի հումք կա։ Հիմա մեր աշակերտներին սովորեցնում ենք նկարել կավից պատրաստված սպասքի վրա։ Սրանով իսկ նրանց արվեստի երկու ճյուղերի ենք հաղորդակից դարձնում»,- ասում է պլեների արցախցի մասնակից Իրա Թամրազյանը։

«Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների միջազգային 9-րդ պլեների ընթացքում մասնակիցներից յուրաքանչյուրն առնվազն 4 գեղանկար է հեղինակելու։ Բացի դրանից, մասնակիցները համատեղ մեկ կտավ են նկարելու։ Այդ կտավի, ինչպես նաև պլեներին նվիրաբերած աշխատանքների վաճառքից ստացված հասույթը հիմնադրամն ուղղելու է բարեգործական ծրագրերի իրականացմանը, որոնց շահառուն Շիրակի մարզի գյուղական համայնքներն են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ են միասնական ջանքեր. տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

20:46 18.04.2025

Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ են միասնական ջանքեր. տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

Ապրիլի 18-ին ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անտառային հրդեհների կանխարգելման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի այս տարվա առաջին նիստը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Ներկա էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, պատասխանատու ստորաբաժանումների, շահագրգիռ գերատեսչությունների և մարզպետարանների ներկայացուցիչներ: Կամո Ցուցուլյանը նախ անդրադարձել է անտառային հրդեհները կանխելուն, դրանց հետևանքները նվազեցնելուն վերաբերող հարցերի՝ […] ...

Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին

20:27 18.04.2025

Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին: «Բոլոր լիգաներում պաշտպանում են խաղացողներին ու ակումբներին, երբ նրանք հանդես են գալիս Չեմպիոնների լիգայում: Մենք հանգստի ժամանակ չունենք: Ես կուզեի խոսել այն մարդկանց հետ, որոնք պատասխանատու են այս ամենի համար: Նրանք գաղափար չունեն, թե որքան վատ է անդրադառնում այսպիսի խիտ օրացույցը», – […] ...

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. տnւժածները երեխաներ են

20:16 18.04.2025

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. տnւժածները երեխաներ են

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմանաններում Նոր Արտամետ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 26-ամյա Արամ Բ.-ի վարած «Chevrolet» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Յուրի Ս.-ի վարած «Opel» մակնիշի, 72-ամյա Սերժիկ կ.-ի վարած, թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, […] ...

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

BACK_TO_TOP