Քանյե Ուեսթը ցանկանում է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+9.09 oC

Քանյե Ուեսթը ցանկանում է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում

13:50 21.11.2022

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը ցանկանում է առաջադրվել 2024 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Միլո Յանոպուլոսը, ով նախկինում աշխատել է հանրապետական ​​Մարջորի Թեյլոր Գրինի համար, կաշխատի երգչի քարոզարշավի վրա։

Յաննոպուլոսը հայտնի է նաև որպես ծայրահեղ աջ պորտալի գլխավոր խմբագիր, որտեղից նա ստիպված է եղել հեռանալ «սադրիչ հայտարարություններից» հետո։

Հիշեցնենք` Քանյե Ուեսթը անցած ընտրություններին ևս առաջադրել էր իր թեկնածությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Տիչինայի փողոցում

11:10 27.10.2024

Հրդեհ Տիչինայի փողոցում

Հոկտեմբերի 26-ին, ժամը 21:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում գտնվող կիսակառույց շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։55-ին, մարվել՝ 22։29-ին։ Այրվել են փայտե կառուցատարրեր (մոտ 60 քմ)։ ...

ՃՏՊ Արմավիր-Լուկաշին ավտոճանապարհին․ կա տուժած

10:55 27.10.2024

ՃՏՊ Արմավիր-Լուկաշին ավտոճանապարհին․ կա տուժած

Հոկտեմբերի 26-ին, ժամը 20:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Լուկաշին ավտոճանապարհի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արմավիր-Լուկաշին ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ […] ...

«Վրացական երազանքը» հավաքել է ձայների 54.26 տոկոսը՝ քվեաթերթիկների 90 տոկոսի հաշվարկից հետո

10:40 27.10.2024

«Վրացական երազանքը» հավաքել է ձայների 54.26 տոկոսը՝ քվեաթերթիկների 90 տոկոսի հաշվարկից հետո

Իշխող «Վրացական երազանք»-ը, ըստ ԿԸՀ տվյալների, խորհրդարանական ընտրություններում հավաքում է ձայների 54,26 տոկոսը՝ քվեաթերթիկների 90,42 տոկոսի հաշվարկից հետո։ Երկրորդ տեղը զբաղեցնում է ընդդիմադիր «Փոփոխությունների կոալիցիան»՝ ձայների 10,80%-ով։ Երրորդ տեղում «Միասնություն-Ազգային շարժում»-ն է՝ 10,04%։ Խորհրդարան են անցնում նաև «Ուժեղ Վրաստանը» (8,7%) և «Վրաստանի համար» (7,73%)։ Մնացած կուսակցությունները չեն չհաղթահարել հինգ տոկոսի շեմը։ ...

Հրդեհ Երևան քաղաքի Միքայել Չայլախյան փողոցում. կա զոհ

10:25 27.10.2024

Հրդեհ Երևան քաղաքի Միքայել Չայլախյան փողոցում. կա զոհ

Հոկտեմբերի 27-ին, ժամը 04:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Միքայել Չայլախյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։41-ին, մարվել՝ 05։31-ին։ Տան սենյակում […] ...

Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 25-րդ տարին

10:09 27.10.2024

Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 25-րդ տարին

Ուղիղ 25 տարի առաջ այս օրն Ազգային ժողովում տեղի ունեցավ Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության թերևս ամենաողբերգական իրադարձություններից մեկը։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանն ընդհատվեց նիստերի դահլիճ ներխուժած ոճրագործների կրակահերթից։ Ահաբեկչական խմբի գործողություններին զոհ գնացին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

10:00 27.10.2024

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

BACK_TO_TOP