Տղամարդը փորձել է ամուսնության առաջարկություն անել իր սիրելիին և մատանին գցել է օվկիանոս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+10.09 oC

Տղամարդը փորձել է ամուսնության առաջարկություն անել իր սիրելիին և մատանին գցել է օվկիանոս

08:16 22.11.2022

TikTok-ի օգտատեր @smclyne-ն փորձել է ամուսնության առաջարկություն անել իր սիրելիին, սակայն նրա նշանադրության մատանին գցել է օվկիանոս։ The Mirror-ը ուշադրություն է հրավիրել տեսանյութի վրա.

Զույգը վայելում էր միայնությունը օվկիանոսի մեջտեղում գտնվող շքեղ զբոսանավում: Մայրամուտին տղամարդը ծնկի  է իջնում սիրելիի առջև և պատրաստվում  ամուսնության առաջարկ անել նրան։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է նա գրպանից հանում մատանիով պատյանը, բայց հետո հանկարծակի գցում ծովը:

Մինչ աղջիկը փորձում է հաղթահարել ծիծաղը, տղամարդը սուզվում է ջուրը ընկած զարդը գտնելու համար: Ի վերջո նրան հաջողվում է որսալ այն ջրից։ Ավելի ուշ նա ասում է, որ առաջին իսկ պահին բացարձակ խուճապի է մատնվել:

Մեկնաբանություններում TikTok-ի օգտատերերը կիսվել են իրենց մտքերով տեսածի վերաբերյալ։

«Սա կատարյալ ամուսնության առաջարկ է»,- գրել է նրանցից մեկը։

«Ինձ դուր է գալիս, որ նա մեռնում է ծիծաղից», – ասել է մեկ այլ օգտատեր:

«Այ նման առաջարկը կհիշվի»,- ընդգծել է երրորդը։

«Նրա ցատկից պարզ է դառնում, որ դա թանկարժեք մատանի է»,- նշել է մեկ այլ հետևորդ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրիտանացին ցանկացել է ամուսնության առաջարկություն անել իր սիրելիին և ամենահանդիսավոր պահին նշանադրության մատանին գցել է ձիու գոմաղբի մեջ։ Զույգը ստիպված է եղել ինքնուրույն փնտրել ադամանդե զարդը ճանապարհի եզրին գտնվող ձիու թրիքի կույտի մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

08:30 18.04.2025

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է երաշխավորել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Լրագրողների համար հերթական ճեպազրույցում, մեկնաբանելով եվրոպացիների այս ծրագրերը, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը փաստացի խոստովանել է, որ Ռուբիոն կարող է չգնալ Լոնդոն։ «Ես լսել եմ այս հայտարարությունը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:20 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

08:15 18.04.2025

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

Հենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից (2-2) հետո գրառում է կատարել. «Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակչում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:   ...

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

08:10 18.04.2025

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

ԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվում են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ ուզում, որ սակագները բարձրանան, ես կարող եմ չբարձրացնել դրանք կամ, նույնիսկ, հնարավոր է ցանկանամ իջեցնել դրանք որոշակի մակարդակի»,- ասել է պետության […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

BACK_TO_TOP