Սաակաշվիլիին թունավորել են․ փաստաբան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 04 2025
  • $
    390.51
  • RUBLE
    4.81
  • 449.98
WEATHER
+22.09 oC

Սաակաշվիլիին թունավորել են․ փաստաբան

19:14 19.11.2022

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին թունավորվել է վրացական բանտում, դա հաստատում են փորձաքննության տվյալները, հայտնել է փաստաբան Վալերի Գելբախիանին։ Այս մասին նոյեմբերի 19-ին հայտնել է «Նովոստի-Գրուզիա»-ն։

«Բոլոր հիվանդությունները, որոնք ունի Սահակաշվիլին, բոլոր ախտանիշները կարող են առաջանալ թունավորումից։ Ինքը վաղուց էր կասկածում, որ իրեն թունավորել են։ Հակառակ դեպքում նրա հիվանդություններն այսպես չէին զարգանա»,- ասել է Գելբախիանին։

Փաստաբանը նշել է, որ վրացի քաղաքական գործչի մարմնում թունավոր նյութեր են հայտնաբերվել արտասահմանյան փորձաքննությամբ։ Փաստաբանի խոսքով՝ նման նյութերի մի ամբողջ ցանկ կա։ Գելբախիանին խոստացել է մանրամասներ հայտնել երկու օրից։

Նրա խոսքով՝ լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ՝ պարզելու համար, թե երբ է թունավորումը տեղի ունեցել՝ բանտում գտնվելու ժամանակ, թե՞ մի քանի ամիս առաջ «Վիվամեդ» կլինիկա տեղափոխվելուց հետո։

Բանտում պատիժը կրող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական եզրակացությունը ցույց է տվել, որ նրա մարմնում են գերազանցել է ծանր մետաղների պարունակության նորման։ Այս մասին ասել է Սաակաշվիլիի մայրը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը հայտնել է, թե համընդհանուր հայտարարագիր լրացրած քանի քաղաքացի է ետ ստացել սոցիալական կրեդիտ

16:54 21.04.2025

Վարչապետը հայտնել է, թե համընդհանուր հայտարարագիր լրացրած քանի քաղաքացի է ետ ստացել սոցիալական կրեդիտ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 14395 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1949 քաղաքացի) ետ է ստացել 1316 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +175 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 91,4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

Մասկը ցանկանում է հեռանալ ԱՄՆ կառավարությունից. Washington Post

16:48 21.04.2025

Մասկը ցանկանում է հեռանալ ԱՄՆ կառավարությունից. Washington Post

ԱՄՆ կառավարության Արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, ձեռնարկատեր Իլոն Մասկը ցանկանում է լքել իր աշխատանքը ԱՄՆ կառավարությունում, քանի որ հոգնել է «ձախ ուժերի հարձակումներից», գրում է Washington Post-ը՝ հղում անելով անանուն աղբյուրին։ «Մասկը ցանկանում է հեռանալ, քանի որ հոգնել է «ձախերի կողմից տհաճ և ոչ էթիկական հարձակումների հոսքից»», – ասվում է թերթի հրապարակման մեջ։ Ինչպես նշվում […] ...

Պարեկների կողմից ձերբակալված 29-ամյա երիտասարդի խուզարկությամբ հինգ փաթեթ «Շոկո» տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել

16:42 21.04.2025

Պարեկների կողմից ձերբակալված 29-ամյա երիտասարդի խուզարկությամբ հինգ փաթեթ «Շոկո» տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել

Ապրիլի 18-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները մայրաքաղաքի Հասրաթյան փողոցում թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 29-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ և ընդհանուր մոտ վեց գրամ քաշով կպչուն ժապավենով հինգ փաթեթ։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը […] ...

Վայոց ձորի Ագարակաձոր համայնքում սպանդանոցային կետ է բացվել

16:36 21.04.2025

Վայոց ձորի Ագարակաձոր համայնքում սպանդանոցային կետ է բացվել

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մասնակցել է Վայոց ձորի մարզի Ագարակաձոր համայնքում սպանդանոցային կետի բացմանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև Վայոց ձորի մարզպետարանի, էկոնոմիկայի նախարարության, CARD հիմնադրամի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչներ, ֆերմերներ։ Մասնակիցներն այցելել են նաև Եղեգնաձոր համայնքում գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն։ Միջոցառումը տեղի է ունեցել կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի շրջանակներում, որն […] ...

Կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության մեկնարկին մնացել է 15 օր

16:30 21.04.2025

Կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության մեկնարկին մնացել է 15 օր

Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը մնացել է 15 օր: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը Հյուսիսային պողոտայում այսօր ազդարարել են առաջնության հետհաշվարկի ժամացույցի մեկնարկը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնության առթիվ: […] ...

Տնամերձ հողամասում կանեփի բույս աճեցրած և թմրանյութ պատրաստած 72-ամյա տղամարդը ձերբակալվել է

16:24 21.04.2025

Տնամերձ հողամասում կանեփի բույս աճեցրած և թմրանյութ պատրաստած 72-ամյա տղամարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում ապրիլի 18-ին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Այնթապ գյուղի 72-ամյա մի բնակիչ իր տնամերձ հողամասում ունի կանեփ տեսակի բույսեր, ինչպես նաև կանեփից պատրաստված չորացված, մանրացված զանգված: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ավելի քան հինգ գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով պոլիէթիլենային տոպրակ ու կանեփի քսան բույս: […] ...

BACK_TO_TOP