23:14 14.08.2018
Գյումրիի Ռուսթավելի փողոցում, որտեղ «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը մեկ տարի առաջ 2 տարբեր մասնավոր անձանցից տարածք էր գնել հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով, հիմա հրաժարվել է բիզնես գաղափարից ու փոխել նախագիծը: Սեփականատերը հյուրանոցի փոխարեն կանաչ գոտի է հիմնելու և օգտագործման իրավունքով տրամադրելու է քաղաքին։ Այս մասին SHANTNEWS.am-ին փոխանցել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:
«Այդ տարածքի սեփականատերն էլի մնում է «Տաշիր Գրուպ»-ը, բայց իրենք հիմա այդ տարածքում հիմնում են այգի ու դա տալիս են համայնքին՝ օգտագործման համար: Տարածքում լինելու է այգի՝ շատրվանով ու նստարաններով, իսկ հարակից շինությունում հաջորդ տարի նոր աշխատանքներ կսկսվեն»,- SHANTNEWS.am-ին ասել է ճարտարապետը:
Ռուսթավելի փողոցում սա միակ տարածքը չէ, որ նախագծային փոփոխություն է կրել: Մեկ այլ գործարար, ով նախկին տան տարածքը ռեստորանի էր վերածելու, դադարեցրել է շինարարությունը: Ներդրողը նախագիծը փոխել է ու դեռ հայտնի չէ, թե ինչ է կառուցելու: Գյումրիի այս տարվա մասնավոր շինարարության ծավալները նույնն են, ինչ նախորդ տարի: 8 ամսվա ընթացքում 34 շինթույլտվություն է տրվել կառուցապատման և կիսակառույցների շինարարությունն ավարտելու համար: Ավելի շատ են ժամկետանց շինթույլտվությունները: Տասնյակ տարիներ առաջ մասնավորեցված շինություններն ու տարածքները, որոնց համար շինարարության թույլտվություններ կան, այդպես էլ չեն կառուցապատվել: Մինչդեռ թույլտվությունները տրվել են հստակ ժամկետներում կառուցման համար: Տարածքները կա՛մ վաճառվել են, կա՛մ մնացել կիսակառույց: Առանձին դեպքերում էլ կառուցապատողները նախագծային փոփոխություններ են կատարել: Կառուցապատումից չեն հրաժարվում, բայց ժամկետներն են խախտում: Շինթույլտվությունը հստակ ժամկետով է տրվում, թե քանի ամսում կամ տարում է պարտավորվում կառուցել։ Քաղաքի գլխավոր ճարտարապետի խոսքով՝ նախագծի ժամկետներից ուշանալու դեպքում տույժեր են կիրառվում, բայց Գյումրիում նման բան գործնականում չկա: Ժամկետից ուշացողներին քաղաքապետարանը չի էլ պարտավորեցնում, հակառակը՝ մի բան էլ զիջումների է գնում: Հետևանքը բազմաթիվ կիսակառույցներն են, որոնց շինարարությունն անգամ երկարացված նախագծերով ավարտին չի հասցվում: Նախկին «Գյումրի» ռեստորանի տարածքը մասնավորեցված է, միայն թե սեփականատերը մեկը չէ, այլ մի քանիսը։ Նրանցից և ոչ մեկն իր պարտավորությունները չի կատարում։ Տարածքի մի մասի նկատմամբ պարտավորություններ ունի Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալդոն, ով ոչինչ էլ դեռ չի սկսել: Իսկ թե ինչու, պատվո հյուպատոսն այս մասին չցանկացավ խոսել: Ըստ նախագծի՝ տարածքում պետք է ճարտարապետական դպրոց և Գյուրջիևի կենտրոն լիներ: Հիմա քաղաքապետարանը պատրաստվում է հետ վերցնել տարածքը հյուպատոսից: Կառուցապատման 34 հայտերից, որոնց քաղաքապետարանը շինթույլտվություն է տվել, ընդամենը 6-ն է բնակարանի կառուցման նպատակ հետապնդում։
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում00:00 24.11.2024
Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...
23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համարԿորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...
23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANAԻսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...
23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարներըSolar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...
23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթՆոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...
23:20 23.11.2024
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևըՄիացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...