Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը Գյումրիում այցելել է «Էմիլի Արեգակ» կենտրոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը Գյումրիում այցելել է «Էմիլի Արեգակ» կենտրոն

19:39 18.11.2022

Այսօր Գյումրի է այցելել ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը։ Դեսպանի ճանաչողական առաջին հանդիպումը «Էմիլի Արեգակ» կենտրոնում էր։ 2015 թվականին հիմնված կենտրոնի գործունեությունն ուղղված է հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների կարողությունների զարգացմանը, երիտասարդների  ու նրանց ընտանիքների աջակցմանը, որով նպաստում են  հասարակություն ինտեգրվելուն։ «Էմիլի Արեգակ» են գալիս  մարզի տարբեր բնակավայրերից, շահառուների թիվն այսօր արդեն 145-ն է։

«Երեխաների ու երիտասարդների համար կենտրոնում մատուցվում են վերականգնողական և սոցիալական ծառայություններ։Վերականգնողական ծառայությունները բազմաբնույթ են ՝ սկսած ֆիզիոթերապիայից մինչև լոգոպետական ծառայություններ, իսկ սոցիալական ծառայությունները դրանք աշխատանք են ընտանիքների հետ և համագործակցությունը համայնքներում»,- նշում է «Կարիտաս Արեգակ» հիմնադրամի տնօրեն Տիգրանուհի Հակոբյանը։

Հաշմանդամություն ու հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների ֆունկցիոնալությունը վերականգնելու, խոսքն ու մտավոր ունակությունները զարգացնելու համար կենտրոնում կիրառվում են տարբեր ժամանակակից մեթոդներ։ Արդյունավետներից է նաև երաժշտաթերապիան է, ինչը   հնարավորություն է տալիս  երեխային ձայնի ու հնչյունների միջոցով  արտահայտել իր էմոցիաները։

Կենտրոնի սաների հետ աշխատանքին հետևում էր Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը։ Հատուկ խնամքի կարիք ունեցող երիտասարդների ելույթները դեսպանին ուրախացրին։ Ջոն Գալագերը  առանձնահատուկ խնամքի կարիք ունեցող երիտասարդներին ու երեխաներին մատուցվող ծառայություններում  կարևորում է մասնագետների աշխատանքը, միայն նրանց ջանքերի շնորհիվ է հնարավոր դառնում հասնել ցանկալի արդյունքի։
«Շատ տպավորված եմ երեխաների երաժշտական տաղանդով, սա ցույց է տալիս, թե որքան կարևոր է երաժշտությունը նրանց զարգացման համար։ Այստեղ մասնագետներն աննկարագրելի ջանք են ներդնում, որն օգնում է երեխաների ինքնարտահայտմանը։ Մեծ աշխատանք է կատարվում կենտրոնում»,- նշում է դեսպան Գալագերը։
Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցության ծրագրերում առաջնահերթություն է դիտարկվում հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող ծրագրերը, վերապատրաստումների միջոցով նոր գիտելիքներ են փոխանցում  նեղ մասնագետներին։ Ուշադրության կենտրոնում են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները, նրանց համար ազատ տեղաշարժի հնարավորությունների ստեղծումը։
Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև համագործակցությունը նաև  տնտեսական ոլորտում է։ Բրիտանական կողմը փորձում է  աջակցել փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը Հայաստանում, անհատ ձեռներեցների համար կազմակերպում են բիզնես հմտությունների կատարելագործման դասընթացներ։
«Հայաստանը և Միացյալ թագավորությունը ունեն համագործակցության երկար տարիների պատմություն, մենք այստեղ կառավարման բարեփոխման և տնտեսական ուղղվածության շատ ծրագրեր ենք իրականացրել և շարունակում ենք իրականացնել։ Աջակցել ենք օրինակ՝ մաքսային ոլորտի և հակակոռուպցիոն  ծրագրերի  բարեփոխումներին։ Մեզ համար նաև շատ կարևոր են գենդերային ծրագրերը», – նշել է Ջոն Գալագերը։
Դեսպանը նաև շեշտում է, որ  բրիտանական կողմի անմիջական աջակցությամբ փորձում են հայկական արտադրատեսակները ճանաչելի դարձնել միջազգային շուկայում, նաև նպաստել ներդրումային դաշտի կայացմանը։ Կարևորելով համագործակցությունը բոլոր ոլորտներում, նա ընդգծում է, որ առաջիկայում նոր ծրագրեր կլինեն, որոնք կրթական, տնտեսական ու մշակութային ոլորտների առաջընթացին են ուղղված։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

«Ես կառավարության նիստում էլ ասեցի, որ Հայաստանի մարդկան 90 տոկոսը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։«Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

23:25 22.11.2024

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում վերջին շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված է համարում, այլ` կապված համակարգերի ու աշխատանքային գործունեության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանի 6 պաշտոնանկություններին: «Կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք, այսպես թե այնպես, հրապարակայնորեն քննարկվում են: Բայց նաև պարտադիր չէ, որ […] ...

Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյով

23:18 22.11.2024

Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյով

Իսպանիայի իշխանությունները «չարաշահումների» համար տուգանել են եվրոպական մի քանի բյուջետային փոխադրողների՝ ընդհանուր առմամբ 179 միլիոն եվրոյով՝ ներառյալ ձեռքի ուղեբեռի և նստատեղերի ամրագրման համար լրացուցիչ վճարներ գանձելու համար: Իսպանիայի սպառողների իրավունքների պաշտպանության նախարարությունը ուժի մեջ է թողել դեռ մայիսին կայացված որոշումը՝ մերժելով ընկերությունների կողմից ներկայացված բողոքները։ Նախարարության զեկույցում նշվում է, որ ավիափոխադրողները խախտում են սպառողների իրավունքները՝ […] ...

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքը

23:10 22.11.2024

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքը

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է հարձակվող Կիլիան Մբապեի աշխատավարձը և բոնուսները վճարելու գործով ՊՍԺ-ի բողոքը, հայտնում է AS-ը: Ավելի վաղ փարիզյան  ակումբը հրաժարվել էր կատարել երկրի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) բողոքարկման դատարանի կայացրած վճիռը և գործը քննելու համար դիմել էր Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա: Այժմ միակ ելքն Օլիմպիական կոմիտե կամ աշխատանքային վեճերի դատարան դիմելն է, այլապես […] ...

ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ

23:00 22.11.2024

ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ

Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Տիչինա-Սեբաստիա փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota» (վարորդ՝ Դ․ Պ․) և «Mercedes-Benz» […] ...

BACK_TO_TOP