23:15 20.11.2022
ԱՄՆ-ի Բրաունի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել՝ պարզելու՝ արդյոք երեխաները նոր բան սովորելիս առավելություններ ունեն: Ինչպես պարզել են մասնագետները, երեխաները նյարդային համակարգի աշխատանքի շնորհիվ մի քանի անգամ ավելի արագ են սովորում, քան մեծերը։
Ի՞նչն է կոնկրետ ազդում ուսուցման գործընթացի վրա
Գիտնականները պարզել են, որ երեխաների ուղեղում ուսուցման ընթացքում արագորեն արտազատվում է գամմա-ամինաբուտիրաթթու (GABA)՝ օրգանական միացություն, որը հանդես է գալիս որպես կենտրոնական նյարդային համակարգի ամենակարևոր նեյրոհաղորդիչ, որն ամրացնում է նոր սովորած նյութը։
18-35 տարեկան 14 մեծահասակների և 13 երեխաների մասնակցությամբ առաջադրանքում հայտնաբերվել է, որ երեխաների մոտ GABA-ի մակարդակը բարձրանում էր վարժությունների ընթացքում և դրանից հետո բարձր էր մնում, մինչդեռ մեծահասակների մոտ այդ մակարդակը մնում էր նույնը վարժությունների ողջ ընթացքում: Հետազոտողների խոսքով՝ նեյրոհաղորդիչն օգնում էր երեխաներին ավելի արագ և արդյունավետ կերպով հիշել նոր տեղեկատվությունը:
Ո՞րն է GABA-ի գործառույթը մարմնում
Գամմա-ամինաբուտիրաթթվի հիմնական գործառույթն այն նեյրոնների նյարդային ակտիվության նվազեցումն է, որոնց այն միանում է: Ուղեղում դրա առկայության մասին առաջին անգամ հայտնի դարձավ 1950 թվականին, երբ ամերիկացի գիտնական Յուջին Ռոբերտսն ապացուցեց, որ դա հիմնական ամինաթթունն է, որն ապահովում է ուղեղի նյարդային բջիջների լավագույն գործունեությունը։ Գիտնականն ուշադրություն է հրավիրել այս նյութի առկայության վրա կենտրոնական նյարդային համակարգի տարբեր հյուսվածքներում՝ ողնաշարավորների ուղեղում, ուղեղիկում և ողնուղեղում, և ենթադրել ուղղակի կամ անուղղակի կապ նյարդային ազդանշանների փոխանցման հետ։
GABA-ի ցածր մակարդակը հանգեցնում է անհանգստության, դեպրեսիայի զարգացման, խաթարում է կենտրոնացումը, ուշադրությունը և որոշ ճանաչողական գործառույթները:
GABA-ի հիմնական գործառույթները.
– շարժողական գործունեության կարգավորումը,
– հիշողության և մտածողության գործընթացների ապահովումը,
– հակացնցումային ազդեցությունը,
– ուղեղին արյան մատակարարումը,
– էներգետիկ գործընթացների ակտիվացումը,
– շնչառական ակտիվության ակտիվացումը,
– գլյուկոզայի յուրացման արագացումը,
– նյութափոխանակության թունավոր արգասիքների հեռացումը։
Ի՞նչ առաջադրանք են կատարել մասնակիցներն ուսումնասիրության ընթացքում
Մեծահասակներին և երեխաներին առաջարկվել է նայել էկրանի կենտրոնական կետին, որի վրա 50 միլիվայրկյան անընդմեջ հայտնվել է երկու պատկեր, որին հաջորդել է 300 միլիվայրկյան ընդմիջում: Պատկերներից մեկն իրենից ներկայացրել է տեսողական աղմուկով մոնոքրոմ պատրանք, մյուսը՝ միայն տեսողական աղմուկ։ Փորձի մասնակիցները պետք է պատասխանեին, թե որտեղ է պատկերված նկարը, որը նման է սև ու սպիտակ գծերի շարքի,այսպես կոչված, «Գաբոր ֆիլտրի»։
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...
23:50 10.04.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթըԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...
23:44 10.04.2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնիցՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի […] ...
23:41 10.04.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...