«Մարտի 1»-ի գործն ԱՄՆ կառավարության ուշադրության կենտրոնում է. դեսպան Միլս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+15.09 oC

«Մարտի 1»-ի գործն ԱՄՆ կառավարության ուշադրության կենտրոնում է. դեսպան Միլս

20:20 14.08.2018

ԱՄՆ կառավարությունն ուշադրությամբ հետևում է «Մարտի 1»-ի գործով հայաստանյան դատական համակարգում տեղի ունեցող իրադարձություններին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։

«ԱՄՆ կառավարությունը վաղուց ցանկանում էր տեսնել Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ամբողջական և անկողմնակալ քննությունը։ Այդ ողբերգությանը զոհ գնացածների համար արդարադատություն իրականացնելու և թափանցիկությունն ապահովելու համար վաղուց այդ դեպքերի քննություն էր պահանջվում»,- ասաց դեսպանը։

Ռիչարդ Միլսի խոսքով՝ կարևոր է, որ գործընթացները տեղի ունենան օրենքին համապատասխան։ «Անչափ կարևոր է, որ հանցանք գործած կամ դրա մեջ կասկածվող անձանց նկատմամբ ցանկացած գործողություն իրականացնելիս առաջնորդվեն իրավունքի գերակայությամբ և Հայաստանի օրենքներին ու կանոնակարգերին համահունչ»,- նշեց Միլսը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 28.04.2025

SHANTNEWS

Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»

19:53 28.04.2025

Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»

Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է Madrid Universal-ը։ «Ռեալը» վերջին շրջանում երկու անգամ կապվել է գերմանացի մասնագետի հետ` իմանալու նրա ծրագրերը։ Իսպանական ակումբին գրավում են 57-ամյա մարզչի` բարձր մակարդակով աշխատելու փորձը, տակտիկական մակարդակը և աստղային ֆուտբոլիստների հետ աշխատելու ունակությունը։ Կլոպը 2024թ. հուլիսին է հեռացել «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից։ ...

Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծ

19:41 28.04.2025

Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում […] ...

Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետ

19:36 28.04.2025

Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում՝ BRICS-ի երկրների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակում։ Նախարարները ջերմորեն ողջունել են և միմյանց ձեռք են սեղմել: ...

Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանել

19:30 28.04.2025

Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարել է հարյուրավոր խոստումներ և ունեցել է ամենապատմական պաշտոնավարման առաջին 100 օրը, ասել է Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լևիթը։ «Թրամփի առաջին 100 օրերը, անկասկած, եղել են ամենամոնումենտալն ու պատմականը ամերիկյան պատմության մեջ ցանկացած վարչակազմի համեմատությամբ: Նախագահ Թրամփն արդեն կատարել է իր տված հարյուրավոր խոստումները», – ասել է Լևիթը ճեպազրույցում: Նա ասել […] ...

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Բուխարեստում կայացել է ոգեկոչման արարողություն

19:20 28.04.2025

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Բուխարեստում կայացել է ոգեկոչման արարողություն

Ապրիլի 27-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը և դեսպանության անձնակազմը մասնակցել են Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը։ Ռումինահայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի գլխավորությամբ մատուցվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված պատարագ, որին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման արարողությունը։ Ռումինահայ համայնքի կողքին արարողությանն […] ...

BACK_TO_TOP