18:39 16.11.2022
Հայաստանում նորածինների սեռային անհամամասնությունը ակնհայտորեն աճել է դեռ 1990-ականներին: 100 աղջկա հաշվով մեր երկրում ծնվել է 110 մինչև 115 տղա, մինչդեռ աշխարհում նորածինների սեռերի համամասնության բնական ցուցանիշը համարվում է 105 տղայի հաշվով 100 աղջկա ծնունդը: Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով վերջին տարիներին սեռային անհամամասնության կրճատման միտում է նկատվել:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ, ՕքսեՋեն հիմնադրամը և Բրևիս հետազոտական ընկերությունը համատեղ հետազոտություն են անցկացրել Հանրապետության գյուղական ու քաղաքային բնակավայրերում:
«Առաջին անգամ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը անդրադարձ արեց այս խնդրին 2017 թվականին, երբ համամասնությունը կազմում էր 114 տղայի դիմաց 100 աղջկա ծնունդը։ Պետք է նշել, որ անցյալ տարվա դրությամբ այս ցուցանիշն ակնհայտորեն նվազել է՝ 108,8 տղայի դիմաց ծնվել են 100 աղջիկ։ Ինչպես տեսնում եք նորմայից շատ հեռու է »,- նշում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի պտղի սեռով պայմանավորված խտրական ծրագրի համակարգող Զարուհի Տոնոյանը։
Իսկ ինչով է բացատրվում մեր երկրում սեռով պայմանավորված հղիության ընդհատումների բարձր ցուցանիշը։ Խորքային խնդիրների բացահայտմանն են ուղղված եղել այս տարվա հունիսին Հայաստանի բոլոր մարզերում ու Երևանում կատարված հետազոտությունները, որոնք անցկացվել են 1920 կանանց շրջանում, որոնք գոնե մեկ անգամ ունեցել են հղիություն:
«Օրինակ, Գեղարքունիքի մարզում, եթե 75%-ը 2017 թվականին նախապատվություն էր տալիս երկու սեռերին էլ, ապա 2022 թվականի տվյալներով այն հիմա կազմում է 60%։ Այս տվյալներն ունենք բոլոր մարզերում և բոլոր մարզերում էլ նվազման միտումը գրանցված է՝ ի հաշիվ տղաների կամ աղջիկների նախապատվության ավելացման»,- նշում է ՕքսեՋեն հիմնադրամի ծրագրերի ղեկավար Կարեն Այվազյանը։
Պտղի սեռի խտրական վերաբերմունքով առանձնանում են հատկապես գյուղական բնակավայրերը, այստեղ դեռ տղա երեխա ունենալուն են նախապատվություն տալիս ընտանիքները, երբեմն՝ կնոջ կամքին հակառակ: Այս առումով Շիրակի մարզը համարվում է թիրախայիններից մեկը, որտեղ տարեկան ծնված տղաների թիվը գերազանցում է աղջիկ երեխաների հարաբերակցության սահմանված նորմը:
Ընտանիքներում տղա երեխա ունենալու ցանկությունը հարցվածները տարբեր կերպ են հիմնավորել։ Երկու սեռերի համամասնությունը պահպանվում է հիմնականում նորաստեղծ ու երիտասարդ ընտանիքներում, բայց երբ ծնվում են երրորդ և հաջորդ երեխաները, այս դեպքում վիճակագրական պատկերը փոխվում է:
Դեմոգրաֆիական խնդիրը կարգավորելու համար ներդրվել է պտղի սեռի խտրական վերաբերմունքի կանխարգելման 2020-23 թվականների ազգային գործողությունների ծրագիր, զուգահեռ քրեականացված են հղիության արհեստական ընդհատումները, բայց ոլորտը վերահսկելու մեխանիզմները կարծես թե բավարար չեն: Պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումների վիճակագրություն Հայաստանում չկա, քանի որ ենթադրելի է, որ հղիության արհեստական ընդհատումներ երբեմն կատարվում են տարբեր հիմնավորումներով:
«Այստեղից զտել ու հասկանալ, թե որքան են կազմում այն արհեստական ընդհատումները, որոնք պտղով են պայմանավորված, դժվար է, որովհետև դուք նաև չեք իմանում դրա մասին, երբ որ կինը գալիս է արհեստական ընդհատման։ Ինքը կարող է ձեզ ասել մեկ այլ պատճառ, բայց պատճառը կարող է լինել այլ և շատ դժվար է ստատիստիկան զտել»,- նշում է Զարուհի Տոնոյանը։
Սեռով պայմանավորված հղիության ընդհատման դեպքերը նվազեցնելու, սեռերի համամասնության ցուցանիշը բարելավելու ուղղությամբ մշակվում են գործողությունների փաթեթներ, որոնցում ակտիվ ներգրավածություն կունենան կրթական ու առողջապահական ոլորտների ներկայացուցիչները: Նախատեսվում է բնակչության շրջանում կարծրատիպերը կոտրելու նպատակով սկսել տեղեկատվական արշավներ, նաև նախաձեռնել օրենսդրական որոշ փոփոխություններ ու լրամշակումներ:
09:40 26.11.2024
Պետր Յանը հաղթել է Դեյվիսոն Ֆիգեյրեդուին․ UFC08:10 26.11.2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է21:50 25.11.2024
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա20:55 25.11.2024
Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին17:11 25.11.2024
Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել16:58 25.11.2024
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին16:41 25.11.2024
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում16:00 25.11.2024
Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը09:55 26.11.2024
Միացյալ Թագավորությունը մի քանի շաբաթ առաջ «Storm Shadow» հրթիռներ է մատակարարել Կիևին․ BloombergՄի քանի շաբաթ առաջ Միացյալ Թագավորությունը տասնյակ «Storm Shadow» թեւավոր հրթիռներ է մատակարարել Ուկրաինային առաջին անգամ՝ Քիր Սթարմերի վարչապետության ժամանակ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ նրանց՝ առաքման մասին հրապարակավ չի հայտարարվել, իսկ հրթիռների ճշգրիտ թիվը և երբ են հասել Ուկրաինա, չեն հաղորդվում։ Միաժամանակ, հրատարակությունը նշում է, որ հրթիռներն ուղարկվել են նախքան […] ...
09:50 26.11.2024
Մեկ օրում Սիրիայի սահմանը Լիբանանից հատել է ավելի քան 2,2 հազար մարդՄեկ օրում Սիրիայի սահմանը Լիբանանից հատել է ավելի քան 2,2 հազար մարդ։ Այս մասին հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, 1-ին աստիճանի կապիտան Օլեգ Իգնասյուկը։ «Օրվա ընթացքում 2229 մարդ Լիբանանի տարածքից հատել է Սիրիայի Արաբական Հանրապետության սահմանը «Էլ-Արիդա», «Էլ-Ջավասիա», «Էդ-Դաբուհիյա», «Ջիսր-էլ-Քամար», Ջայդութ-Յաբուս» ուղղություններով»,- ասել է Իգնասյուկը։ ...
09:40 26.11.2024
Պետր Յանը հաղթել է Դեյվիսոն Ֆիգեյրեդուին․ UFCՄակաոյում կայացել է UFC-ի հերթական մրցաշարը, որի գլխավոր մենամարտում հանդիպել են հանրահայտ ռուս մարտիկ Պետր Յանը և բրազիլացի Դեյվիսոն Ֆիգեյրեդուն: Թեթևագույն քաշային կարգի մենամարտը տևել է 5 ռաունդ, 31-ամյա Յանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակի է հասել նախկին չեմպիոնի նկատմամբ (50-45, 50-45, 50-45): Սա Յանի 18-րդ հաղթանակն է օկտագոնում, նա նաև ունի 5 պարտություն: 36-ամյա Ֆիգեյրեդուն […] ...
09:35 26.11.2024
Al Jazeera. առնվազն 11 մարդ է զոհվել Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքովԳազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ ըստ տվյալների՝ Գազա քաղաքի հյուսիսային շրջաններում իրականացված գրոհի ժամանակ իսրայելցի զինվորները սպանել են վեց մարդու, եւս մի քանիսին վիրավորել են։ Երեք զոհ և մի քանի վիրավորներ են գրանցվել նաև Շատի փախստականների ճամբարում, որը գտնվում է քաղաքից դուրս, […] ...
09:25 26.11.2024
Yonhap. Հյուսիսային Կորեան ապամոնտաժում է էլեկտրահաղորդման գծերը Հարավային Կորեայի հետ սահմանինՀյուսիսային Կորեայի իշխանությունները, ենթադրաբար, ապամոնտաժում են էլեկտրահաղորդման գծերը (PTL), որոնք տանում են դեպի Ժողովրդական Հանրապետության տարածքում գտնվող այժմ փակ Կաեսոնգ արդյունաբերական համալիրը։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հարավկորեացի զինվորականներին հղումով։ Նրանց տվյալներով՝ կիրակի օրվանից Կորեայի ժողովրդական բանակի զինվորները Կիոնիսոն տրանսպորտային զարկերակի երկայնքով էլեկտրահաղորդման աշտարակների միջեւ գտնվող որոշ հատվածներում էլեկտրահաղորդման գծերն են ապամոնտաժում։ Հարավային Կորեայի […] ...
09:14 26.11.2024
«Ալ Հիլյալի» առաջին պարտությունըՍաուդյան Արաբիայի գործող չեմպիոն և առաջատար «Ալ Հիլյալն» առաջին պարտությունն է կրել ընթացիկ մրցաշրջանում: Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմը Պրո լիգայի 11-րդ տուրում հյուրընկալվելիս 2-3 հաշվով պարտվել է «Ալ Խալիջին»: Էր Ռիյադի թիմը 28 միավորով առաջատարն է և մեկ միավորով է գերազանցում «Ալ Իթիհադին»: ...