17:55 11.11.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Արմավիրի մարզի եզդիաբնակ Ֆերիկ համայնք, որտեղ առաջին անգամ նախադպրոցական տարիքի երեխաները հնարավորություն ունեն հաճախելու նախակրթարան:
Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, ԿԳՄՍ նախարարի տեղակալին ուղեկցել են ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը և ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը:
Նախադպրոցական այլընտրանքային ծառայություններ ձևավորելու համար 2021 թվականից մեկնարկած պետական ծրագրով բյուջեից տրամադրվում է դրամաշնորհ: Նպատակը նախադպրոցական ծառայությունները հնարավորինս հասանելի դարձնելն է՝ նպաստելով երեխաների՝ վաղ տարիքում զարգացմանը և կարողությունների ընդլայնմանը: Դրամաշնորհային մրցույթի կարևոր նախապայմաններից մեկը ստեղծված ենթակառուցվածքների պահպանումն ու նախադպրոցական ծառայությունների շարունակականության ապահովումն է, որը պետք է իրականացնեն համայնքները:
Ֆերիկ համայնքը դրամաշնորհի համար դիմած 10 բնակավայրերից մեկն է, այստեղ արդեն հիմնված նախակրթարանում ձևավորվել է խումբ, որտեղ հաճախում են համայնքի՝ 4-5 տարեկան բոլոր երեխաները: Ուսումնական պլանն ամբողջովին իրականացվում է՝ համաձայն նախադպրոցական կրթության պետական ծրագրի:
Ժաննա Անդրեասյանն իր խոսքում կարևորել է ազգային փոքրամասնություններով բնակեցված բնակավայրերում նախադպրոցական ծառայությունների ընդլայնումը.
«Կառավարության ծրագրով բոլոր բնակավայրերի երեխաների համար նախադպրոցական ծառայությունները հասանելի դարձնելու խնդիր ենք դրել: Ֆերիկում նախադպրոցական հաստատություն երբեք չի եղել: Ուրախ եմ, որ արդեն տեղում հնարավոր է կազմակերպել այս կրթությունը, որը շատ կարևոր է երեխաների հետագա զարգացման համար: Հուսով եմ՝ երեխաների թիվն էլ տարեցտարի կավելանա»:
Նա նաև նշել է, որ ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նախատեսվում է ընդլայնել նախադպրոցական ծառայությունների ծավալը, մասնավորապես երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում հասցնելով առնվազն 70 տոկոսի:
Նախակրթարանի հիմնումը կարևորել է նաև հիմնական դպրոցի տնօրեն Նարինե Ֆարֆարյանը.
«Առաջին անգամ դպրոց հաճախող երեխաները հիմնականում չէին կարողանում հայերեն խոսել և հաղորդակցվել, իսկ դա խանգարում էր տարբեր առարկաների ուսուցմանը: Նախակրթարանի հիմնմամբ այդ խնդիրն այսօր լուծվում է, քանի որ այնտեղ դասընթացներն իրականացվում են հայերենով»:
Ֆարֆարյանի խոսքով՝ այս պահին հիմնական դպրոցում և նախակրթարանում իրականացվում են ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքները, ավարտվել է ջրամատակարարման ապահովումը, շուտով արդեն կվերանորոգվի և կկահավորվի ճաշարանը, որտեղ հունվարից կիրականացվի տարրական դասարաններում տաք սննդի ապահովման պետական ծրագիրը:
«Կատարված աշխատանքներից հետո դպրոցի առաջնային խնդիրը մարզադահլիճի և հանդիսությունների դահլիճի բացակայությունն է: Ամեն դեպքում, ունենք վստահություն, որ բոլոր խնդիրներն էլ ժամանակի ընթացքում լուծվելու են»,- նշում է դպրոցի տնօրենը:
Ժաննա Անդրեասյանը շրջայց է կատարել Ֆերիկի հիմնական դպրոցում, հետևել տարբեր դասարաններում իրականացվող ուսումնական պրոցեսին, զրուցել մանկավարժների և աշակերտների հետ: Նախարարի տեղակալը կարևորել է ազգային փոքրամասնություններով բնակեցված բնակավայրերի նկատմամբ պետական հոգածությունը՝ շեշտելով մայրենի լեզվի ուսուցանման արդյունավետության բարելավումը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ պետությունը շարունակաբար խրախուսում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների լեզվի իմացությունը՝ պետական հանրակրթական դպրոցներում ապահովելով համապատասխան կրթություն.
«Եզդիերենը, ասորերենը, քրդերենն այսօր դասավանդվում են այն համայնքային դպրոցներում, որտեղ համապատասխան բնակչություն կա: Ունենք հաստատված առարկայական ծրագրեր, հանրակրթության պետական չափորոշչում հստակ ամրագրված է՝ ազգային փոքրամասնություների մայրենի լեզուն ուսումնական պլանի մաս է կազմում: Մենք նաև պետական բյուջեի միջոցներով ամեն տարի տպագրում ենք անհրաժեշտ դասագրքերն ու դրանք անվճար տրամադրում դպրոցներին: Այս տարվանից ազգային փոքրամասնությունների լեզուն և գրականությունը դասավանդող ուսուցիչները հնարավորություն ունեն մասնակցելու կամավոր ատեստավորմանը և օգտվելու սահմանված հավելավճարներից»:
Ժաննա Անդրեասյանին տեղեկացրել են, որ Ֆերիկի հիմնական դպրոցի եզդիերենի ուսուցիչ Ռուստամ Հասոյանը մասնակցել է կամավոր ատեստավորմանն ու հաղթահարել 70 տոկոսի շեմը, ինչի շնորհիվ աշխատավարձի բարձրացում կունենա:
«Շատ ուրախ եմ, որ այս դպրոցի ուսուցիչը մասնակցել ու հաջող արդյունք է գրանցել, այժմ արդեն կունենա բարձրացված դրույքաչափ և հավելավճար: Սա շարունակական քաղաքականություն է և պարբերաբար այսպիսի այցեր ունենալու եմ նաև մյուս դպրոցներ»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:
Նա Ֆերիկի միջնակարգ դպրոցի մյուս ուսուցիչներին ևս հորդորել է մասնակցել կամավոր ատեստավորմանը:
00:00 29.04.2025
Մ16 վոլեյբոլիստները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» մրցաշարինՄինչև 16 տարեկան տաղանդավոր վոլեյբոլիստները պատրաստվում են մայիսի 1-5-ը անցկացվելիք «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» վոլեյբոլի միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Սիրով հրավիրում ենք բոլոր վոլեյբոլի սիրահարներին Գազպրոմ Արմենիա մարզադահլիճ՝ միասին վայելելու լարված մրցամարտերն ու երիտասարդ մարզիկների տպավորիչ խաղերը: Մուտքն ազատ է»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:57 28.04.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 21-27-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Սևանա լճի մակարդակը 2025 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով և կազմել՝ 1900.52 մ (27.04.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 19 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 13 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված […] ...
23:52 28.04.2025
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը շարունակում է իրազեկման միջոցառումների արշավը: Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:47 28.04.2025
Ապրիլի 29-ին կդադարեցվի Արմավիրի մարզի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով` ապրիլի 29-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 17։00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մաշտոցի, Հ.Ավետիսյան, Նալբանդյան, Չարենցի, Հանրապետության, Աբովյան, Սայաթ-Նովայի, Մյասնիկյան, Շահումյան, Երևանյան, Տիեզերագնացների, Լերմոնտովի, Թումանյան, Եղոյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ ...
23:41 28.04.2025
Երևանում աշխատակիցն ընկել է նոր կառուցվող շենքի 6-րդ հարկիցԱպրիլի 28-ին, Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնականի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ձորափի 70/2 հասցեում էլիտար կառուցվող շենքում աշխատակիցը բարձրությունից ընկել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված կիսակառույց շենքի նկուղային հարկում՝ վերելակի հորանի […] ...
23:34 28.04.2025
Աթենքի «Ակրոպոլ» թատրոնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի ոգեկոչմանըՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի ոգեկոչման արարողությունների շարքում Աթենքի “Ակրոպոլ” թատրոնում կայացավ կենտրոնական քաղաքական միջոցառումը և Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակների զետեղման արարողությունը, որը կազմակերպվել էր Ատտիկայի մարզպետարանի և Հունաստանի Հայ դատի հանձնախմբի կողմից։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։ Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Հովհաննես Ղազարյանը, Հունաստանի կառավարության անունից արտաքին գործերի փոխնախարար Իոաննիս Լովերդոսը […] ...