ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները Բրյուսելում մասնակցել են Հայաստան-ԵՄ ենթակոմիտեի 12-րդ նիստերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+12.09 oC

ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները Բրյուսելում մասնակցել են Հայաստան-ԵՄ ենթակոմիտեի 12-րդ նիստերին

18:44 10.11.2022

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը և միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Սերգեյ Թաիրյանը նոյեմբերի 7-ին և 8-ին Բելգիայի Թագավորությունում (Բրյուսելում) մասնակցել են ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության և Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ ենթակոմիտեի 12-րդ նիստերին։ Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 12-րդ նիստի ընթացքում Ռաֆայել Վարդանյանը ներկայացրել է 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ իրականացրած ագրեսիայի ակտի դեպքերով քննվող քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալները՝ տարածքների օկուպացիան, խաղաղ բնակավայրերի կանխամտածված, նպատակաուղղված թիրախավորման և հրետակոծության դեպքերը, քաղաքացիական անձանց սպանության, ռազմագերիների արտադատական մահապատիժների, կին զինծառայողների մարմինների խոշտանգումների, անարգման, քաղաքացիական անձանց տեղահանության, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության և զինծառայողների կողմից իրականացված խաղաղության, մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների արձանագրված դեպքերը։

Զինվորական քննչական գլխավոր վարչության  հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը բարձրաձայնել է նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծած և վարած ագրեսիվ պատերազմի հետևանքով մինչև օրս գտնվելու վայրն անհայտ 203 զինծառայողների և քաղաքացիական անձանց` Ադրբեջանի զինծառայողների վերահսկողության տակ անցած տարածքներում որոնողական աշխատանքների խոչընդոտման մասին։

Եվրոպական Միության ներկայացուցիչները հանձնառություն են ստանձնել շարունակել քայլեր ձեռնարկել ներկայացված խնդիրների լուծման ուղղությամբ։

Քննչական կոմիտեի միջազգային հարցումների բաժնի պետ Սերգեյ Թաիրյանը տեղեկատվություն է ներկայացրել է 2022 թվականին Կոմիտեում ընթացքի մեջ գտնվող որոշ քրեական վարույթների ցուցանիշների վերաբերյալ, ինչպես նաև՝ անդրադարձ կատարել համապատասխան վարույթներով  օբյեկտիվ իրականության պարզման ուղղությամբ իրականացվող գործողություններին:

ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալի համանախագահությամբ տեղի ունեցած Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ ենթակոմիտեի 12-րդ նիստին Սերգեյ Թաիրյանը անդրադարձել է օրակարգում ներառված՝ ՀՀ քննչական կոմիտեի իրավասությանը վերաբերելի հարցերին և համապարփակ տեղեկատվություն է ներկայացրել Հայաստանում քրեական վարույթներով իրավական օգնության ցուցաբերման կապակցությամբ ստացված հարցումների ապահովման, ինչպես նաև՝ կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում և մարդկանց թրաֆիքինգի ոլորտում հանցավորության դեմ պայքարի,  կիբեռհանցագործությունների մասով` Բուդապեշտի կոնվենցիայի իրագործման վերաբերյալ:

Եվրոպական Միության ներկայացուցիչները հանձնառություն են ստանձնել Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կարողությունների ամրապնդման և զարգացման ուղղությամբ ապահովել միջոցառումների շարունակական ընթացք։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

00:00 30.04.2025

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

23:58 29.04.2025

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

23:57 29.04.2025

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

Աշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

23:56 29.04.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

23:53 29.04.2025

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

Պարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

23:49 29.04.2025

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

Ապրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...

BACK_TO_TOP