18:38 10.11.2022
Այս տարի Գյումրիից կառավարություն ներկայացրած սուբվենցիոն փաթեթում ներառվեցին պիլոտային ծրագրեր։ Համաֆինանսավորվող երկու ծրագրերն էլ կարևոր սոցիալական բաղադրիչներ ունեն։ Դրանցից մեկը բնակարանային ապահովմանն է ուղղված, մյուսը՝ շենքերում էներգաարդյունավետության բարձրացմանը։
88-ից հետո առաջին շենքերը, որոնք կառուցվեցին Մուշ թաղամասում ամբողջովին բետոնյա կառուցատարրերից են կազմված։ Երկրաշարժից հետո հապճեպ կատարված բնակարանաշինության ընթացքում հաշվի չեն առնվել տեղի բնակլիմայական պայմանները։ Տասնամյակների ընթացքում բետոնյա սալերի քայքայման պատճառով շենքերում էներգաարդյունավետությունը նվազել է, բնակարաններում ջերմություն ապահովելը բնակիչների համար ծախսատար է:
Խիտ բնակեցված թաղամասի շենքերի բնակիչների համար տարիներով անլուծելի հարցը հայտնվեց համայնքային խնդիրների լուծման առաջնահերթ ծրագրերում։ Այս տարվա սուբվենցիոն փաթեթով առաջին անգամ սկսվեց բազմաբնակարան շենքերի ջերմամեկուսացման ծրագիրը: Գյումրիի «Անի» և «Մուշ» թաղամասերում պիլոտային ծրագրում ընդգրկվեց 3 շենք։
«Այս տարվա համար մենք ընտրել ենք երեք շենք։ Առաջինը Պարույր Սևակի փողոցի թիվ 1 շենքն է, մյուսը Եղիշե Չարենցի փողոցի 7-րդ շենքն է, ևս մեկ շենք էլ ծրագրում է ընդգրկվել Մուշ 2 թաղամասում։ Մենք ընտրել ենք այն շենքերը, որոնք ավելի շատ կարիք ունեն էներգաարդյունավետության բարձրացման, հիմնականում բետոնյա շենքեր են, որտեղ կարիք կար ջերմամեկուսացման խնդիրների կարգավորման»,- նշում է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։
Ընդհանուր, 800 միլիոն դրամ արժողության ծրագրում 200 միլիոնը համայնքի ներդրումն է, ըստ պայմանագրի՝ որոշակի ֆինանսական պարտավորություններ ունեն նաև բնակիչները, որոշ աջակցություն ցուցաբերել է նաև ՄԱԿ-ը, մնացածը կառավարության համաֆինանսավորումն է: Մուշ 2 թաղամասում բազմաբնակարան շենքի արտաքին պատերին ամրացվում են 10 սմ հաստության պենոպլաստե շերտեր, իսկ պատուհանների շուրջ տեղադրվում են ապակեբամբակյա խորանարդներ, որոնք ունեն հատուկ նշանակություն:
«Այս դեպքում եթե շենքում հրդեհ բռնկվի, ապա չի տարածվի ամբողջ շենքում։ Հենց այդ նպատակով էլ մենք պատուհանների շուրջն ամրացնում ենք 30 սմ լայնքով և 10 սմ հաստության ստեկլովատե շերտ,-ասում է շինընկերության աշխղեկ Լյովա Սարգսյանը։
Մեկ շենքում ջերմամեկուսացում կկատարվի ընդհանուր 4800քմ մակերեսում: Արտաքին պատերը կունենան նաև ցեմենտ-ավազային շերտով սվաղ: Իսկ դրանց դիմացկունությունն ապահովելու համար շինարարները կիրառում են հատուկ տեխնոլոգիա:
Որոշ հատվածներում շենքի հիմնային հատվածում նոր բազալտե քարերով, մոտ երկու մետր բարձրության որմնախարիսխ է շարվել, արտաքին պատերից բացի, ջերմամեկուսացվել են շենքի նկուղները, որոնք հիմնական պատճառ էին միջանցիկ քամիների և խոնավության առաջացման, ինչից հիմնականում տուժում էին առաջին հարկերը։
Էներգաարդյունավետության բարձրացման ծրագրում ներառված է նաև շենքերի տանիքների նորացումը։ Մուշ թաղամասի ջերմամեկուսացվող բազմաբնակարան շենքում 2400 քմ տանիքի ազբոշիֆրերը փոխարինվել են մետաղապրոֆիլով, նորացվել են փայտյա հենասյուներն ու նրբատախտակները, տանիքը ևս ջերմամեկուսացվել է:
Գյումրին այս տարի կառավարություն է նեկայացրել նաև համայնքային ենթակայության սոցիալական բնակարանների վերանորոգման ծրագիրը, որը ևս համարվում է փորձնական: Նախատեսվում է համայնքի և կառավարության համատեղ միջոցներով վերանորոգել ու հատկացնել բնակարանի կարիք ունեցող ընտանիքներին։ Խոսքը համայնքային ենթակայության 16 բնակարանների մասին է: Սուբվենցիոն ծրագրի համամասնությունը հայտնի է, ֆինանսական հատկացումների չափը ևս, բայց ծրագիրը դեռ չմեկնարկած դադարեցվել է, պատճառն էլի նախագծային խնդիրներն են։
«Մենք ավելի թեթև էինք պատկերացնում աշխատանքները, բայց երբ որ շինարարն արդեն սկսեց գործը կատարել, պարզվեց, որ էնտեղ արդեն կոմունիկացիաների հետ խնդիրներ առաջացան, սանհանգույցների հետ խնդիրներ եղան, դրա համար էլ նախագիծը նորից մենք վերանայեցինք»,-պարզաբանում է Գյումրիի գլխավոր ճարտարապետը։
Գլխավոր ճարտարապետը հավաստիացնում է, որ անհրաժեշտ նախագծային փոփոխություններն արդեն կատարվել են, բայց 16 բնակարաններում վերանորոգումները երբ կվերսկսվեն, ժամկետներ չնշեց։ Հայտնեց նաև, որ նախագծում փոփոխությունները ենթադրում են հավելյալ ֆինանսական միջոցների ներգրավում։ Բայց շենքերի ջերմամեկուսացման ծրագիրն էլ անավարտ կմնա։ Աշխատանքները շինարարը ցուրտ եղանակներին կդադարեցնի։
23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»23:36 22.11.2024
Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը«Ես կառավարության նիստում էլ ասեցի, որ Հայաստանի մարդկան 90 տոկոսը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։«Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ […] ...
23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. ՌոդրիԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...
23:25 22.11.2024
Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում վերջին շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված է համարում, այլ` կապված համակարգերի ու աշխատանքային գործունեության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանի 6 պաշտոնանկություններին: «Կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք, այսպես թե այնպես, հրապարակայնորեն քննարկվում են: Բայց նաև պարտադիր չէ, որ […] ...
23:18 22.11.2024
Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյովԻսպանիայի իշխանությունները «չարաշահումների» համար տուգանել են եվրոպական մի քանի բյուջետային փոխադրողների՝ ընդհանուր առմամբ 179 միլիոն եվրոյով՝ ներառյալ ձեռքի ուղեբեռի և նստատեղերի ամրագրման համար լրացուցիչ վճարներ գանձելու համար: Իսպանիայի սպառողների իրավունքների պաշտպանության նախարարությունը ուժի մեջ է թողել դեռ մայիսին կայացված որոշումը՝ մերժելով ընկերությունների կողմից ներկայացված բողոքները։ Նախարարության զեկույցում նշվում է, որ ավիափոխադրողները խախտում են սպառողների իրավունքները՝ […] ...
23:10 22.11.2024
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքըՖրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է հարձակվող Կիլիան Մբապեի աշխատավարձը և բոնուսները վճարելու գործով ՊՍԺ-ի բողոքը, հայտնում է AS-ը: Ավելի վաղ փարիզյան ակումբը հրաժարվել էր կատարել երկրի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) բողոքարկման դատարանի կայացրած վճիռը և գործը քննելու համար դիմել էր Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա: Այժմ միակ ելքն Օլիմպիական կոմիտե կամ աշխատանքային վեճերի դատարան դիմելն է, այլապես […] ...
23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներՆոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Տիչինա-Սեբաստիա փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota» (վարորդ՝ Դ․ Պ․) և «Mercedes-Benz» […] ...