Կինը 101-ամյակը նշել է գարեջրով ու բացահայտել իր երկարակեցության գաղտնիքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+10.09 oC

Կինը 101-ամյակը նշել է գարեջրով ու բացահայտել իր երկարակեցության գաղտնիքը

08:43 09.11.2022

Միացյալ Նահանգների բնակչուհին ուրախ է նշել իր 101-ամյակը ընտանիքի հետ՝ գարեջրով ու պարելով և բացահայտել իր երկարակեցության պարզ գաղտնիքը։ Երամադրությունը բարձր պահելու նրա անսովոր միջոցի մասին գրում է NBC 15-ը։

Մերի Ֆլիպը վերապրել է Մեծ դեպրեսիան, մի քանի պատերազմներ, ծնել է վեց երեխա և մինչ օրս պահպանում է իր խելքն ու հումորի զգացումը: Նա ծնվել է 1921 թվականին և իր մանկությունն անցկացրել Իլինոյսում։ Ամերիկուհին վաղաժամ կորցրել է մորն ու քրոջը, իսկ 15 ​​տարեկանում մնացել է միայնակ։ 18 տարեկանում Ֆլիպը տեղափոխվել է Մեքսիկա, որտեղ նա ամուսնացել և ապրել է ռանչոյում:

Երբ կինը հղիացել է իր առաջնեկով, որոշել է վերադառնալ ԱՄՆ և կրթություն ստանալ տեսողական արվեստում։ Ֆլիպի տաղանդներն ի հայտ են եկել Չիկագոյի արվեստի ինստիտուտի ամերիկյան արվեստի դպրոցում:

«Ես իսկապես սիրում եմ նկարել: Եվ ես կարողացա հասկանալ, որ թղթի կամ կտավի վրա իրերն այլ կերպ են թվում, քան իրականում։ Ուստի ես ստիպված էի մեծ ջանքեր գործադրել, որպեսզի սովորեի իրականությունը փոխանցել: Ժամանակ պահանջվեց, բայց ես ուրիշ բան չունեի անելու, քան երեխաներ մեծացնելը»,- կատակել է հարյուրամյա կինը:

Ֆլիպի խոսքով՝ իր երկար կյանքի գաղտնիքը տեկիլայի հանդեպ սերն է և ինքն իր վրա ծիծաղելու կարողությունը։ Իր ծննդյան օրը նա գարեջուր է խմել ու սկսել պարել՝ կատակով սպառնալով հյուրերին, որ պատրաստվում է պարել սեղանի վրա։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եկատերինբուրգից 103-ամյա Զոյա Մոտորինան, ով պատրաստվում է նշել իր հաջորդ ծննդյան օրը, բացահայտել է երկար կյանքի իր գաղտնիքը։ Կինը պնդում է, որ երբեք չի չարաշահել ալկոհոլը և չի կերել անառողջ սնունդ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

08:30 18.04.2025

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է երաշխավորել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Լրագրողների համար հերթական ճեպազրույցում, մեկնաբանելով եվրոպացիների այս ծրագրերը, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը փաստացի խոստովանել է, որ Ռուբիոն կարող է չգնալ Լոնդոն։ «Ես լսել եմ այս հայտարարությունը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:20 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

08:15 18.04.2025

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

Հենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից (2-2) հետո գրառում է կատարել. «Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակչում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:   ...

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

08:10 18.04.2025

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

ԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվում են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ ուզում, որ սակագները բարձրանան, ես կարող եմ չբարձրացնել դրանք կամ, նույնիսկ, հնարավոր է ցանկանամ իջեցնել դրանք որոշակի մակարդակի»,- ասել է պետության […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

BACK_TO_TOP