16:16 03.03.2018
Սպիտակ տան ղեկավարն անցել է առողջ սննդակարգի: Ամերիկյան լրատվամիջոցները ողողվել են Դոնալդ Թրամփի նոր սննդակարգի մասին հոդվածներով: Թրամփը որոշել է հետևել իր բժշկի խորհրդին և հրաժարվել չիզբուրգերներից և կոլայից, այլապես նա կարող է հատել ճարպակալման շեմը:
Թրամփն ավելորդ քաշ ունի
Մարդու մարմնի զանգվածի նորմալ լինելու կամ առկա շեղման մասին կարելի է պատկերացում կազմել՝ հաշվարկելով Մարմնի զանգվածի ինդեքսը: Հենց այս հաշվարկի արդյունքում էլ պարզ է դարձել, որ Միացյալ Նահանգների 71-ամյա նախագահը ոչ միայն ունի ավելորդ քաշ, այլև կանգնած է առաջին կարգի ճարպակալման շեմին:
Արդեն երկու շաբաթ է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սեղանից բացակայում են նրա սիրելի բուրգերները: Թրամփի սննդակարգի անբաժանելի մասը կազմող McDonald’s-ն իր տեղը զիջել է աղցաններին:
Նախագահական անառողջ սննդակարգի մասին խոսվել է նույնիսկ Մայքլ Վուլֆի աղմկահարույց «Կրակ և ցասում» գրքում: McDonald’s-ում ճաշելու Թրամփի սերը հեղինակը բացատրում է նրանով, որ նախագահը վախենում է, թե իրեն կթունավորեն: Իսկ McDonald’s-ում նրա այցի մասին նախապես տեղյակ չեն լինում, ուտելիքն էլ նախօրոք է պատրաստված լինում:
ծ
Թրամփի բուժզննման արդյունքները
Նախագահի պաշտոնում իր առաջին բուժզննումը Թրամփն անցել է հունվարին: Բուժզննման արդյունքների մասին խոսելիս Սպիտակ տան բժիշկ Ռոնի Ջեքսոնը լրագրողներին հավաստիացրել էր, որ նախագահը գերազանց առողջություն ունի շնորհիվ նրա, որ իր ողջ կյանքի ընթացքում չի օգտագործել ծխախոտ և ալկոհոլ: Սակայն, միևնույն ժամանակ, զարմանալի է, որ անառողջ ապրելակերպի «գերազանց» համադրությունը՝ տապակած հավ, բուրգերներ, դիետիկ կոլա և ֆիզիկական վարժությունների բացակայություն, Թրամփի վրա, կարծես, չի ազդել: Բժիշկը դրա համար նույնպես բացատրություն գտել է:
«Դա կոչվում է գենետիկա: Որոշ մարդիկ հրաշալի ժառանգականություն ունեն: Ես նախագահին ասել եմ, որ եթե նա ավելի առողջ սնվի, ապա կարող է 200 տարի ապրել», – լրագրողների հետ զրույցում նշել է Ռոնի Ջեքսոնը:
Գուցե առողջ ապրելակերպի անցնելով՝ ԱՄՆ նախագահը հենց այս նպատակն է հետապնդում:
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...
23:50 10.04.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթըԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...
23:44 10.04.2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնիցՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի […] ...
23:41 10.04.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...